Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
}}
 
'''Գանձասար''', վանական համալիր [[Արցախ|Արցախի Հանրապետությունում]], [[Մարտակերտ (շրջան)|Մարտակերտի շրջանշրջանի]]ի [[Վանք (Մարտակերտի շրջան)|Վանք]] գյուղի մոտակայքում, պատմական [[Մեծ Հայք]]ի [[Արցախ (նահանգ)|Արցախ նահանգի]] Մեծ Առանք գավառում, Խաչենագետի ձախ ափին, Գանձասար լեռան վրա։ Իր անունն ստացել է Վանք գյուղի դիմաց գտնվող բլրի անունից, որի ընդերքում կան արծաթի և այլ մետաղների հանքեր։
 
== Պատմություն ==
[[Բագրատունիների թագավորություն|Հայ Բագրատունիների]] թագավորության ժամանակշրջանում Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի|Անանիա Մոկացին]] (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը<ref>{{Cite web|url=file:///C:/Users/User/Downloads/Gandzasar.pdf|title=Գանձասարի վանքը|last=|first=|date=|website=|publisher=Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009|accessdate=}}</ref>:
 
Գանձասարն առաջնորդարան էր և [[Խաչեն|Խաչենի]]ի իշխանների տոհմական տապանատունը։ [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան տոհմի]] իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ [[ձեռագրատուն]], դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
 
Գանձասարը [[1400]] - [[1816]] թվականներին [[Աղվանք|Աղվանից]] կաթողիկոսների նստավայրն էր<ref name="hewsen">{{cite book | last = Hewsen | first = Robert H. | title = Armenia: a historical atlas | year = 2001 | publisher = [[The University of Chicago Press]] | id = ISBN 0-226-33228-4 | pages = 159 }}</ref>։ 1923 թվականից<nowiki/>՝ [[Ադրբեջան|Ադրբեջանին]]ին<nowiki/> բռնակցվելուց հետո, ցավոք, չի գործել, և միայն հնարավոր է եղել այն նորոգել 1993-1997 թվականներին։ Ըստ ուսումնասիրությունների՝ 1214 թվական<nowiki/>ին Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը և նրանից սերված տոհմը կոչվում է Հասան Ջալալի տոհմ։ Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ «<nowiki/>[[Մեծ իշխան]]<nowiki/>», «Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ», «Թագավոր Ջալալ Դովլա<nowiki/>», «Բարեպաշտ արքա Ջալալ» և այլն։ Ըստ [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեց<nowiki/>ու]]՝ նրա հայրը՝ Վախթանգ Տանգիկը, վախճանվելիս որդուն՝ [[Ջալալ Ա|Հասան Ջալալին]] և իր կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է՝ ''«զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար<nowiki/>»'', որի կառուցումն սկսվել է 1216 թվական<nowiki/>ին և ավարտվել 1238 թվականին և օծվել 1240 թվականին՝ [[Վարդավառ]]<nowiki/>ի մեծ տոն<nowiki/>ին, որի ժամանակ ներկա են եղել Աղվանքի Ներսես կաթողիկոս<nowiki/>ը, Վանական Վարդապետը, իշխաններ, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա։ Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդող դաժան օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261 թվականին ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի գավիթը, որտեղ էլ ամփոփել են ամուսնու աճյունը։
 
[[Մխիթար Գոշ]]<nowiki/>ը և [[Կիրակոս Գանձակեցի|Կիրակոս Գանձակեցին]]ն վկայում են, որ Գանձասարի վանքի գավիթը եղել է իշխանական տոհմի ներկայացուցիչների գերեզմանատունը։ Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և [[Մշկավանք]]<nowiki/>ի գավթի ձևերին։
 
1260 թվականին [[Թիֆլիս]]<nowiki/>ը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լաշայի որդուն, ու [[Վրաստան]]ի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին և ուրիշներին։ Փրկագնով բոլորն ազատվում են, բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը և ''«եդեալ փայտ ի պարանոց նորա և երկաթ յոտս նորա»'', տանում Ղազվին (Իրան)։ [[Հասան Ջալալ|Հասան Ջալալը]]ը<nowiki/> հավատափոխ չի լինում, որի համար 1261 թվական<nowiki/>ին Արղունի դահիճներն «անդամ առ անդամ հոշոտեցին նրան»։ Հասան Ջալալ Դոլայի մարմնի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ։ Հասան Ջալալի Աթաբեկ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հայրենիք և ամփոփում մոր՝ Մամքանի՝ արդեն կառուցած վանքի գավթում։ Առ այսօր Ջալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում։
 
17-րդ դարում Գանձասարի կաթողիկոսները սերտ համագործակցել են [[Արցախ|Արցախի]]ի<nowiki/> մելիքությունների ազատագրական ոգորումներին։ [[XVIII դար|18-րդ դար]] այն դարձել է ազատագրական շարժումների կենտրոն։ Դարասկգբին [[Եսայի Հասան-Ջալալյան]] կաթողիկոսի շուրջն էին համախմբվել շարժման ղեկավար գործիչները։ Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանել է մինչև [[1815 թվական]]<nowiki/>ը, երբ ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացավ, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դարձավ [[Շուշի|Շուշին]]ն<nowiki/>։
 
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հյուսիսային պատին Հովասափ Միայնակեցին 1240 թվականին արձանագրել է Հասան Ջալալ Մեծի Ուխտը։ Ըստ Հասան Ջալալ Մեծի 27 տողից բաղկացած կտակի՝ երբ սկսվում է Գանձասարի կառուցումը և քարագործ վարպետները հասնում են արևելյան լուսամուտին, մայրը՝ Խորիշահը, [[Աբգար թագավոր]]<nowiki/>ի կնոջ՝ Հեղինեի նման, գնում է Երուսաղեմ և մինչև իր կյանքի ավարտը ճգնում է Սուրբ Հարություն տաճարում։ Ըստ իր կտակի՝ նա եկեղեցիներին ազատում է հարկերից և միաբանության կամքով և Աղվանքի Ներսես կաթողիկոսի հայրապետությամբ նշանակում Սուրբ Պատարագներ։ Գանձասարի վանքը մոտ 1400 թվականին դարձել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպումներ են ունեցել 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ [[Իսրայել Օրի]]ն և [[Հովսեփ Էմին]]ը։ Այստեղ շատ հիշարժան գրքեր են գրվել՝ [[15-րդ դար]]<nowiki/>ում Մատթեոս Մոնողոն<nowiki/>ի տաղերի ժողովածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ [[Հովհաննես Բ կաթողիկոս]]<nowiki/>ի «Դատաստանագիրքը»։
 
Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված [[Հովհաննես Մկրտիչ|Հովհաննես Մկրտչի]] գլուխը, Հովհաննես Մկրտչի հոր՝ Զաքարիայի արյունը, [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչի]] «Օրէնուսույց սուրբ ծնոտը», Լուսավորչի թոռ Գրիգորիս<nowiki/>ի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ նշխարները։
 
=== Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի ===
Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է [[1216]] - [[1238]] [[Հասան-Ջալալ|թվականներին Հասան-Ջալալ]] իշխանի կողմից<ref>''Artsakh: A Photographic Journey'' by Hrair Khatcherian, p.13. {{OCLC|37785365}}</ref>։ Այն իրենից ներկայացնում է մեծ խաչախմբեթ եկեղեցի: [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|էրմիտաժի]] գիտական խորհրդի անդամ խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, տաճարն անվանեց «''հայկական ճարտարապետության շտեմարան''»<ref>{{Cite web|url=http://www.gandzasar.ru/cathedral-of-st-john-baptist.htm|title=Собор Святого Иоанна Крестителя|last=|first=|date=|website=http://www.gandzasar.ru|publisher=|accessdate=}}</ref>: Պրոֆեսոր Շարլ Դիլը (1859-1944) Սորբոնի համալսարանից, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի պատմաբան, Գանձասարը ներառեց հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան: Գանձասարի վանքից բացի, Դիլի ցանկում հայտնվեցին [[Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)|Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին]] (915-921) ([[Վանա լիճ]], [[Թուրքիա]]), [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Էջմիածնի Սբ Հռիփսիմեի եկեղեցին]] (618), [[Հաղպատի վանք|Հաղպատի վանքը]]ը (հիմնված 10-րդ դարում) և Ամենափրկչի եկեղեցին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք [[Անի|Անիում]]ում (հիմնված 1001 թվականին):
 
== Պատկերասրահ ==
266 264

edits