«Գանիմեդ (արբանյակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ձևավորում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
| լատիներեն անուն =
| պատկեր = Ganymede g1 true 2.jpg
| մակագրություն = Գանիմեդի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «[[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո»]]» ԱՄԿ-ի միջոցով
| հայտնաբերման տարեթիվ = 7 հունվար [[1610]]<ref name="SidereusNuncius"/><ref name="Wright"/><ref name="NASA"/>
| հայտնաբերող = [[Գալիլեո Գալիլեյ]]
Տող 43.
| այլ տվյալներ =
}}
'''Գանիմեդ''' ({{lang-grc|Γανυμήδης}}), [[Յուպիտեր (մոլորակ)|Յուպիտերի]] յոթերորդ [[արբանյակ]]ն է<ref name="Planetary Society" />, [[Գալիլեյան արբանյակներ]]ից և, ընդհանրապես, [[Արեգակնային համակարգ]]ում ամենամեծ արբանյակը, 8&nbsp; %-ով մեծ է [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրիից]] (Գանիմեդի տրամագիծը հավասար է 5&nbsp;268&nbsp; Կիլոմետրի), իսկ զանգվածով զիջում է այդ [[մոլորակ]]ին համարյա երկու անգամ՝ 45&nbsp; %-ով<ref name="nasa.gany" />։ Համեմատության համար, Գանիմեդի տրամագիծը 2 %-ով մեծ է [[Տիտան (արբանյակ)|Տիտանի]] տրամագծից, որը մեծությամբ երկրորդ արբանյակն է Արեգակնային համակարգում, ինչպես նաև Գանիմեդը ամենամեծ զանգվածը ունի մոլորակների արբանյակների մեջ, նրա զանգվածը 2,02&nbsp;անգամ մեծ է [[Լուսին|Լուսնի]] զանգվածից<ref name="nineplanets.org-Ganymede" />։ Հայտնաբերվել է [[Գալիլեո Գալիլեյ]]ի կողմից [[1610]] թվականին։
 
Գանիմեդը կազմված է մոտավորապես հավասար քանակի [[Սիլիկատներ|սիլիկատային]] ապարներից և [[Սառույց|ջրային սառույցից]]<ref name="NYT-20150315" />։ Սա ամբողջությամբ [[Մոլորակների դիֆերենցացում|դիֆերենցացված]] մարմին է երկաթով հարուստ հեղուկ միջուկով։ Գանիմեդի վրա ենթադրաբար գոյություն ունի ստորգետնյա օվկիանոս, որը գտնվում է սառույցի շերտերի և մակերևույթի միջև, մոտավորապես 200 կիլոմետր խորության վրա<ref name=JPLDec />, որը կարող է պարունակել ավելին ջուր քան կա Երկրի բոլոր օվկիանոսներում միասին վերցրած<ref name="Ocean Hubble" /><ref name="RT Ganymede" /><ref name="clubsandwich 2014" /><ref name="Vance" /><ref name="NASA-20140501c" />։ Գանիմեդի մակերևույթը ներկայացված է երկու տեսակի լանդշաֆտներով։ Մուգ շրջանները, որոնք զբաղեցնում են մակերևույթի մեկ երրորդ մասը, ծածկված են [[հարվածային խառնարան]]ներով, որոնց տարիքը հասնում է չորս միլիարդ տարվա։ Ավելի պայծառ մասերը, որոնք ծածկում են մնացած մակերևույթը, հարուստ են լայն իջվածքներով և լեռնաշղթաներով, ավելի երիտասարդ տարիք ունեն։ Պայծառ մասերի կտրտվածության պատճառը վերջնականորեն չի ուսումնասիրված, սակայն, հավանաբար, արդյունք է [[տեկտոնիկա|տեկտոնիկ ակտիվության]], որը առաջացել է պարբերական տաքացումների արդյունքում<ref name=Showman1999 />։
Տող 49.
Գանիմեդը Արեգակնային համակարգի միակ արբանյակն է, որն ունի սեփական [[մագնիսոլորտ]], որը, ամենայն հավանականությամբ, առաջացել է [[կոնվեկցիա]]յի արդյունքում, հեղուկ, երկաթով հարուստ միջուկում<ref name=Kivelson2002 />։ Ոչ մեծ մագնիսոլորտը պարփակված է ավելի հզոր Յուպիտերի մագնիսոլորտի մեջ և կապված է նրա հետ «բաց» ուժային գծերով։ Արբանյակն ունի նաև բարակ թթվածնային մթնոլորտ, որի մեջ կան [[թթվածին|O]], &nbsp;O<sub>2</sub>&nbsp;և, հնարավոր է՝ O<sub>3</sub>&nbsp;([[օզոն]])<ref name=Hall1998 />։ Մթնոլորտում կա [[Ջրածնի ատոմ|ատոմային ջրածին]] աննշան քանակներով։ Կապը արբանյակի [[իոնոսֆերա]]յի և մթնոլորտի միջև առայժմ պարզ չէ<ref name=Eviatar2001 />։
 
Գանիմեդի հայտնաբերումը պատկանում է [[Գալիլեո Գալիլեյ]]ին, ով առաջին անգամ տեսավ այն 1610 թվականի հունվարի 7-ին<ref name="SidereusNuncius" /><ref name="Wright" /><ref name="NASA" />։ Շուտով [[Սիմոն Մարիուս]]ը առաջարկեց արբանյակի անվանումը, ի պատիվ [[Հունական դիցաբանություն|դիցական]] [[Գանիմեդ]]ի՝ հին-հունական սեղանապետ-աստծո, [[Զևս]]ի սիրեկանի<ref name="Naming" />։ Գանիմեդի հետազոտությունները տիեզերական սարքերով սկսվեց «[[Պիոներ-10]]» ԱՄԿ-ով Յուպիտերի համակարգի հետազոտություններից<ref name="Pioneer 11" />։ «[[Վոյաջեր (ծրագիր)|Վոյաջեր»]]» ծրագրով կատարվեցի ավելի մանրակրկիտ հոտազոտություններ և հնարավոր եղավ ճշտել նրա չափերը։ Ստորերկրյա օվկիանոսը և մագնիսական դաշտը հայտնաբերվեցին «[[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո»]]» ԱՄԿ-ի միջոցով։ Յուպիտերի համակարգ ուղղվող հաջորդ առաքելություններն են ՆԱՍԱ-ի կողմից ուղարկված «[[Ջունո (ԱՄԿ)|Ջունոն»]]» և [[Եվրոպական տիեզերական գործակալություն|Եվրոպական տիեզերական գործակալության]] [[Յուպիտերի սառցե արբանյակների հետազոտող]] (JUICE) ԱՄԿ-ն, նախատեսված է 2022 թվականին։ Բոլոր երեք սառցե արբանյակների մոտով անցումից հետո սարքը պետք է դուրս գա Գանիմեդի ուղեծիր<ref name="selection" />։
 
== Հայտնաբերման և անվանման պատմություն ==
Տող 75.
Կա երկու վարկած որոնք բացատրում են Իոյի, Եվրոպայի և Գանիմեդի միջև լապլասյան ռեզոնանսի առաջացումը ՝ առաջինը, որ այն եղել է Արեգակնային համակարգի առաջացման առաջին օրից<ref name=Peale2002 /> կամ, որ այն առաջացել է արդեն Արեգակնային համակարգի ձևավորումից հետո։ Վերջին վարկածի համար հավանական է նաև իրադարձությունների հետևյալ ընթացքը՝ Յուպիտերի վրայի աճող մակընթացությունները ստիպեցին Իոին ընդլայնելու ուղեծիրը այնքան, մինչև նա Եվրոպայի հետ մտավ 2:1 ռեզոնանսի մեջ, որից հետո Իոյի ուղեծիրը շարունակում էր մեծանալ, սակայն [[իմպուլսի մոմենտ]]ի մի մասը հաղորդվեց Եվրոպային, քանի որ այս ռեզոնանսը ստիպեց նաև Եվրոպայի ուղեծրին մեծանալ, գործընթացը զարգացավ մինչև Եվրոպան չմտավ Գանիմեդի հետ 2:1 ռեզոնանսի մեջ<ref name=Showman1997a/>: Արդյունքում ուղեծրերի փոփոխություները սինքրոնիզացվեցին երեք արբանյակների միջև և մեկուսացրին իրար Լապլասի ռեզոնանսում<ref name=Showman1997a/>:
 
== Ֆիզիկական առանձնահատկություններ ==
[[Պատկեր:Noaa ganymede.jpg|thumb|200px|right|Գանիմեդի լուսանկարը կենտրոնացված 45° ավ. ե.; մուգ հատվածներն են Պերին (վերին) և Նիկոլսոն (ստորին) շրջանները, նշանակալի խառնարանները Տրոսը (վերևում աջից) և Ցիստի (ներքևոըմ ձախից)։]]
=== Չափ ===
Գանիմեդը Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակն է, 5268 կմ տրամագծով։ Նրա տրամագիծը 1,51 անգամ մեծ է [[Լուսին|Լուսնից]] և 1,08 անգամ [[Մերկուրի (մոլորակ)|Մերկուրի]] մոլորակից, և կազմում է Երկրի տրամագծի 0,41 մասը։
 
=== Կազմություն ===
Գանիմեդի միջին [[խտություն]]ը կազմում է 1,936 [[գրամ|գ]]/սմ<sup>3</sup>, ինչը նշանակում է որ այն կազմված է մոտավորապես հավասար մասերով քարե ապարներից և ջրային սառույցից<ref name="Showman1999" />։ Սառույցների զանգվածային չափաբաժինը կազմում է մոտ 46 - 50 %, որը մի փոքր ցածր է [[Կալիստո (արբանյակ)|Կալիստոյի]] ցուցանիշից<ref name="Kuskov2005" />։ Արբանյակում կարող են նաև լինել որոշ քանակով այլ ցնդող նյութերի սառույցներ, այնպիսիք, ինչպես [[ամոնիակ]]ն է<ref name="Kuskov2005" /><ref name="Spohn2003" />։ Գանիմեդի [[քարեր|քարե]] ապարների ճշգրիտ կազմությունը հայտնի չէ, սակայն հավանական է որ դա Լ և ԼԼ տեսակների [[հասարակ խոնդրիտներ]] են, որոնց առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այստեղ պարունակում է ավելի քիչ քանակով [[երկաթ]] և ավելի շատ [[երկաթի օքսիդ]] քան Հ [[խոնդրիտներ]]ում։ Գանիմեդի վրա երկաթի հարաբերությունը [[սիլիցիում]]ին կազմում է 1,05 - 1,27, մինչդեռ [[Արեգակ]]ի վրա դա մոտ 1,8<ref name="Kuskov2005" /> է։
 
[[Պատկեր:PIA00081 Ganymede Voyager 2 mosaic.jpg|thumb|200px|left|''[[Վոյաջեր 2]]'' կայանից կատարված Գանիմեդի Յուպիտերին հակառակ կողմի կիսագնդի լուսանկարների խճանկար; [[Ուրուկ խանդակներ]]ը բաժանում են [[Գալիլեյի շրջան|Գալիլեյի]] (աջից) և Մարիուսի շրջանները (կենտրոնում ձախից)։ Օզիրիս խառնարանից (ներքևում) տարածվող պայծառ բծերը արտանետված սառույց է։]]
 
=== Մակերևույթի առանձնահատկություններ ===
Գանիմեդի մակերևույթը ունի մոտ 43% [[ալբեդո]]<ref name="Calvin1995" />։ Ջրային սառույցը մակերևույթի մեջ տարածված է ամենուրեք և կազմում է մոտ 50 - 90 %<ref name="Showman1999" />, զգալիորեն ավելի շատ քան ընդհանուր առմամբ Գանիմեդի մեջ։ Մոտ ինֆրակարմիր տիրույթում կատարված [[սպեկտր]]ի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ջրային սառույցի ուժեղ կլանման տիրույթները ընկնում են 1,04, 1,25, 1,5, 2,0 և 3,0 [[միկրոմետր|մկմ]] ալիքի երկարության վրա<ref name="Calvin1995" />։ Գոգավոր լանդշաֆտները ավելի պայծառ են և պարունակում են ավելի շատ սառույց քան մուգ շրջանները<ref name="RESA" />։ Երկրի վրա գտնվող աստղադիտարաններից և [[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո]] ԱՄԿ-իօց կատարված բարձր ճշտության մոտ-ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն սպեկտրոսկոպիկ ուսումնասիրությունները բացահայտել են հետևյալ ոչ-ջրային նյութերի առկայությունը՝ [[ածխածնի երկօքսիդ]], [[Ծծմբի օքսիդ (IV)|ծծմբի օքսիդ]] և հավանաբար [[ցիանոգեն]], [[ջրածնի սուլֆատ]], ինչպես նաև տարբեր [[օրգանական միացություններ]]<ref name="Showman1999" /><ref name="McCord1998" />։ ''Գալիլեոյից'' ստացված տվյալների համաձայն մակերևույթին ներկա են նաև [[մագնեզիումի սուլֆատ]] (MgSO<sub>4</sub>) և հավանաբար [[նատրիումի սուլֆատ]] (Na<sub>2</sub>SO<sub>4</sub>)<ref name="The Grand Tour" /><ref name="McCord2001" />։ Այս աղերի ծագման աղբյուրը կարող է լինել ընդերքային օվկիանոսը<ref name="McCord2001" />։
[[Պատկեր:Ganymede-moon.jpg|thumb|200px|right|Գանիմեդի հետնային կիսագնդի վառացված գույներով լուսանկարը, կատարված ''Գալիլեո'' կայանից<ref name="Spaceflight Now" />։ Տաշմետում խառնարանի վառ երևացող ճառագայթները ներքևի աջ կողմում են, և մեծ արտանետված նյութի Հերշեֆ դաշտը վերին աջ կողմում; մուգ Նիկոլսոնի շրջանի մի մասը ներքևի ձախ կողմում, որից աջ և վեր Հարպագիա խանդակներն են։]]
Տող 107.
Գանիմեդի երկայնությունները հաշվարկվում են վերցնելով որպես հաշվարկման կետ [[Անատ (խառնարան)|Անատ]] խառնարանը, որը ընդունվում է որպես 128° երկայնություն<ref name="iau.table2" />։ 0° երկայնությունը ուղիղ նայում է դեպի Յուպիտեր, և աստիճանները հաշվվում են արևմտյան ուղղությամբ<ref name="targetcoordsys" />։
 
=== Ներքին կառուցվածք ===
Գանիմեդը ամբողջովին բաժանված կառուցվածք ունի, իր կենտրոնում պարունակելով [[Երկաթի սուլֆիդ (II)|երկաթի սուլֆիդե]] - [[երկաթ]]ե [[միջուկ (երկրաբանություն)|միջուկ]], [[սիլիկատներ]]ից կազմված [[մանթիա (երկրաբանություն)|մանթիա]] և հեղուկ ջրից և սառույցից կազմված արտաքին շերտեր<ref name="Showman1999" /><ref name="Sohl2002" />։ Գանիմեդի ընդերքի առանձին շերտերի ճշգրիտ հաստության գնահատականը հիմնված է մանթիայում սիլիկատների կազմության ([[օլիվին]]ների և [[պիրոքսեններ]]ի մասեր) և միջուկում [[ծծումբ]]ի քանակի գնահատականների վրա<ref name="Kuskov2005" /><ref name="Sohl2002" /><ref name="Kuskov2005b" />։ Գանիմեդը Արեգակնային համակարգի պինդ մարմինների մեջ ունի ամենացածր իներցիայի մոմենտը՝ 0,31<ref name="Showman1999" />։ Սա խոսում է ջրի զգալի պարունակության և ամբողջովին բաժանված ներքին կառուցվածքի մասին։
 
==== Ընդերքային օվկիանոս ====
[[Պատկեր:Ganymede diagram.svg|thumb|400px|right|Գանիմեդի ենթադրյալ ներքին կառուցվածքը]]
1970-ականներին ՆԱՍԱ-ի գիտնականները առաջ քաշեցին վարկած, ըստ որի Գանիմեդը ունի բավական հաստ ընդերքային օվկիանոսի շերտ երկու սառցի շերտերի միջև, որոնցից մեկը մակերևույթային շերտն է, իսկ մյուսը ծածկում է արբանյակի մանթիան<ref name="Showman1999" /><ref name="clubsandwich 2014" /><ref name="Sohl2002" /><ref name="Freeman2006" /><ref name="amount of water in ocean" />։ 1990-ականներին ՆԱՍԱ-ի ''Գալիլեո'' կայանը անցավ Գանիմեդի մոտով և հաստատեց արբանյակի ընդերքային օվկիանոսի գոյությունը։ 2014 թվականին հրապարակված վերլուծությունը, որը հաշվի է առնում ջրի և աղերի ջերմադինամիկան, ցույց է տալիս, որ Գանիմեդը կարող է ունենալ մի քանի օվկիանոսների շերտեր, որոնք իրարից բաժանված են տարբեր կազմությամբ սառույցների շերտերով, և ամենաստորին հեղուկ ջրի շերտը անմիջականորեն ծածկում է [[Մանթիա (երկրաբանություն)|մանթիան]]<ref name="clubsandwich 2014" /><ref name="Vance" /><ref name="NASA-20140501c" /><ref name="Hubble 2015" />։ Ջուր-քար փոխազդեցությունը կարող է լինել կյանքի առաջացման համար կարևորագույն նախապայման<ref name="clubsandwich 2014" />։ Այդ վերլուծությունը նաև փաստում է, որ օվկիանոսի ամենախորը տեղերում այն տարածվում է մինչև ~800 կմ, և այդ վայրերում օվկիանոսի ջրի ջերմաստիճանը կարող է լինել մինչև 40 Կելվինով բարձր քան սառույց-ջուր շփման կետերում։ 2015 թվականի մարտին գիտնականները փաստեցին Հաբլ աստղադիտակով կատարված դիտարկումների հիման Գանիմեդի բեևեռափայլերի շարժը, որը իր հերթին ապացուցում է ընդերքային օվկիանոսի առկայությունը։ Հսկայական աղի ջրի օվկիանոսը ազդում է Գանիմեդի մագնիսական դաշտի վրա, և հետևաբար նաև բեևեռափայլերի վրա<ref name="Ocean Hubble"/><ref name="Hubble 2015"/><ref name="sciencedaily1503" /><ref name="sswater1" />։
Տող 116.
Կան նաև կարծիքներ, որ Գանիմեդի ընդերքային օվկիանոսում կա [[արտերկրային կյանք]]<ref name="amount of water in ocean"/><ref name="subsurface ocean found" />։
 
==== Միջուկ ====
Հեղուկ [[Երկաթ-Նիկել համաձուլվածք|երկաթ-նիկելե]] միջուկի գոյությունը կարող է բացատրել ''Գալիլեո'' կայանի կողմից հայտնաբերված Գանիմեդի ներքին [[մագնիսոլորտ|մագնիսական դաշտը]]<ref name="Hauk2006" />։ Հեղուկ, բարձր [[էլեկտրական հաղորդականություն]] ունեցող, երկաթի [[կոնվեկցիա]]ն մագնիսական դաշտի գեներացման ամենահավանական մոդելն է<ref name="Kivelson2002" />։ Միջուկի խտությունը գնահատվում է 5,5 - 6 գ/սմ<sup>3</sup>, իսկ սիլիկատային մանթիայինը՝ 3,4 - 3,6 գ/սմ<sup>3</sup><ref name="Kuskov2005" /><ref name="Sohl2002" /><ref name="Kuskov2005b" /><ref name="Hauk2006" />։ Արբանյակի միջուկի շառավիղ գնահատվում է մոտ 500 կմ<ref name="Hauk2006" />։ Միուկում ջերմաստիճանը հավանաբար կազմում է մոտ 1500 - 1700 Կ, իսկ ճնշումը 10 [[Պասկալ (չափման միավոր)|ԳՊ]]<ref name="Sohl2002" /><ref name="Hauk2006" />։
 
=== Մթնոլորտ և իոնոսֆերա ===
1972 թվականին հնդկացի, բրիտանացի և ամերիկացի աստղագետների խումբը, աշխատելով [[Ճավա]]յում ([[Ինդոնեզիա]]) և Կավալուրում ([[Հնդկաստան]]) հայտարարեց, որ դիտարկել է Գանիմեդի մոտ մթնոլորտի բարակ շերտ, երբ արբանյակը և Յուպիտերը [[ծածկում (աստղագիտություն)|ծածկել]] էին աստղը<ref name="Carlson1973" />։ Նրանց գնահատականի համաձայն մակերևույթային ճնշումը կարող էր կազմել մոտ 0,1 [[Պասկալ (չափման միավոր)|Պա]]<ref name="Carlson1973" />։ Սակայն 1979 թվականին ''[[Վոյաջեր 1]]'' կայանի Յուպիտերի համակարգով անցման ժամանակ դիտարկվեց [[Կենտավրոսի Կապպա]] աստղի ծածկումը, և դիտարկման արդյունքները այլ էին<ref name="Broadfoot1981" />։ Դիտարկումը կատարվել էր հեռու ուլտրամանուշակագույն սպեկտրի 200 նմ ալիքի երկարության մեջ, որը շատ ավելի ճշգրտություն էր տալիս գազերի չափումների համար քան 1972 թվականի չափումներն էին, որոնք կատարվել էին [[տեսանելի սպեկտր]]ում։ Վոյաջերից ստացված տվյալների համաձայն արբանյակը մթնոլորտ չուներ։ Մակերևույթին մոտ մասնիկների խտությունը ստացվում էր մոտ {{nowrap|1.5{{E|9}} սմ<sup>−3</sup>}}, որը համապատսախանում է 2.5 մՊա-ից պակաս ճնշմանը<ref name="Broadfoot1981" />։ Այս ցուցանիշը մոտ հինգ կարգ անգամ փոքր է 1972 թվականի գնահատականից<ref name="Broadfoot1981" />։
[[Պատկեր:Map of temparatureof ganymede.jpg|thumb|200px|left|Գանիմեդի կեղծ գույներում ջերմաստիճանային քարտեզը։]]
Տող 126.
Չեզոք մթնոլորտի գոյությունը պարտադրում է նաև [[իոնոսֆերա]]յի գոյությունը, քանի որ մթնոլորտի թթվածնի մոլեկուլները իոնացված են մագնիսոլորտի էլեկտրենների հարվածների<ref name="Paranicas1999" /> և արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթման<ref name="Eviatar2001" /> հետևանքով։ Այնուամենայնիվ, Գանիմեդի իոնոսֆերայի բնույթը համարյա նույն չափ հակասական է, որքան և մթնոլորտի գոյությունը։ Գալիլեոյի չափումներից որոշներում նկատվում է Գանիմեդի ջրջակայքում էլեկտրոնների խտության աճ, ցույց տալով իոնոսֆերայի գոյությունը, սակայն մյուս չափումներում ընդհանրապես ոչ մի բան չի նկատվում<ref name="Eviatar2001" />։ Մակերևույթի մոտ էլեկտրոնների խտությունը, հիմնվելով տարբեր աղբյուրների վրա, գնահատվել է 400 - 2500 սմ<sup>−3</sup> միջակայքում<ref name="Eviatar2001" />։ 2008 թվականի տվյալներով Գանիմեդի իոնոսֆերան դեռևս լավ չի սահմանված։
 
Մթնոլորտային թթվածնի գոյության մասին են վկայում նաև Գանիմեդի մակերևույթային սառույցի մեջ ներփակված գազերի սպեկտրալ հետազոտությունները։ 1996 թվականին հայտարարվեց այս «գրպաններում» [[օզոն]]ի (O<sub>3</sub>) կլանման տիրույթների հայտնաբերման մասին<ref name="Noll1996" />։ 1997 թվականին սպեկտրային հետազոտությունները ցույց տվեցին մոլեկուլար թթվածնի [[Դիմեր (քիմիա)|դիմերների]] (կամ [[երկատոմ]]ներ) կլանման տիրույթների առկայությունը։ Այսպիսի տիրույթներ կարող են բացահայտվել միայն, երբ թթվածինը գտնվում է խտացված վիճակում։ Ամենահավանական բացատրությունն է սառույցի մեջ ներփաված թթվածինը։ Այս կլանման տիրույթների խորությունը կախված է նրանց բացահայտման լայնությունից և երկայնությունից, այլ ոչ մակերևույթի [[ալբեդո]]յից։ Այս խորությունը ձգտում է դեպի նվազում լայնության բարձրացման հետ համատեղ, մինչդեռ O<sub>3</sub> գազի դեպքում այս ձգտումը հակադարձ է<ref name="Oxygen97" />։ Լաբորատոր հետազոտությունները ցույց տվեցին պարզել, որ Գանիմեդի մակերևույթի ջերմաստիճանի պայմաններում, որը կազմում է մոտ 100 Կ (−173.15 15&nbsp;°C), թթվածինը լուծվում է սառույցում, այլ ոչ թէ հավաքվում պղպջակների մեջ<ref name="sci.5320" />։
 
Գտնելով Եվրոպայի մթնոլորտում [[նատրիում]], գիտնականները սկսեցին որոնել այն նաև Գանիմեդի մթնոլորտում։ 1997 թվականի տվյալներով այն դեռևս չի գտնվել, կամ այն ամենաքիչը 13 անգամ ավելի նոսր է Գանիմեդի շրջակայքում քան Եվրոպայի մոտ։ Սա կարող է բացատրվել արբանյակի մակերևույթում այս նյութի պակասով, կամ մագնիսոլորտի լիցքավորված մասնիկների ռմբակոծությունը չի թույլ տալիս նատրիումի ատոմներին դուրս նետվել մակերևույթից<ref name="ic.126.1" />։ Գանիմեդի մթնոլորտի մեկ այլ բաղադրիչ է կազմում ատոմային [[ջրածին]]ը։ Ջրածնի ատոմներ դիտարկվել են արբանյակի մակերևույթից մոտ 3000 կմ հեռավորության վրա։ Այս նյութի խտությունը մակերևույթի մոտ կազմում է մոտ {{nowrap |1.5{{E|4}} սմ<sup>−3</sup>}}<ref name="Barth1997" />։
 
=== Մագնիսոլորտ ===
[[Պատկեր:Ganymede magnetic field.svg#Summary|thumb|Գանիմեդի մագնիսական դաշտը, շրջապատված Յուպիտերի դաշտի կողմից։ Փակ դաշտի գծերը նշված են կանաչ գույնով։]]
''Գալիլեո'' կայանը 1995 - 2000 թվականներին կատարել է Գանիմեդի մոտով վեց անցումներ (G1, G2, G7, G8, G28 և G29)<ref name="Kivelson2002" />, և այս անցումների ժամանակ հայտնաբերել է Գանիմեդի հաստատուն (ներքին) [[մագնիսական դաշտ]]ը, որը կապված չէ Յուպիտերի մագնիսական դաշտի հետ<ref name="Kivelson1997" />։ [[Մագնիսական մոմենտ]]ի մեծությունը կազմում է մոտ 1,3{{E|13}} Տ·մ<sup>3</sup><ref name="Kivelson2002" />, որը երեք անգամ ավելին է Մերկուրի մոլորակի մագնիսական մոմենտից։ Մագնիսական դիպոլը շեղված է Գանիմեդի պտույտի առանցքի նկատմամբ 176°-ով, սա նշանակում է, որ այն ուղղված է Յուպիտերի մագնիսական մոմենտին հակառակ<ref name="Kivelson2002" />։ Նրա հյուսիսային բևեռը ընկած է ուղեծրային հարթությունից ներքև։ Հաստատուն մագնիսական մոմենտի ստեղծած [[դիպոլ]]ի [[Մագնիսական ինդուկցիա|ինդուկցիան]] Գանիմեդի հասարակածի մոտ կազմում է 719 ± 2 [[Տեսլա (չափման միավոր)|նՏ]]<ref name="Kivelson2002" />, համեմատության համար Յուպիտերի մագնիսական դաշտի ինդուկցիան Գանիմեդի հեռավորության վրա կազմում է մոտ 120 նՏ<ref name="Kivelson1997" />։ Գանիմեդի և Յուպիտերի դաշտերի հակադարձ լինելը առաջացնում է [[մագնիսական փոխմիացում|մագնիսական փոխմիացման]] երևույթ։
 
Գանիմեդի բեևեռներում ներքին մագնիսական դաշտի հզորությունը կազմում է 1440 նՏ, որը երկու անգամ ավելին է քան հասարակածի մոտ<ref name="Kivelson2002" />։
Տող 158.
Գանիմեդի միջուկը ձևավորվելուց հետո հիմնականում պահպանել է ակկրեցիայի և բաժանման ժամանակ առաջացած տաքությունը, դանդաղորեն բաց թողելով այն դեպի սառցե մանթիա<ref name="McKinnon2006" />։ Մանթիան իր հերթին տարածել է այն դեպի մակերևույթ կոնվեկցիոն երևույթների միջոցով<ref name="Freeman2006" />։ Ռադիոակտիվ տարրերի տրոհումը քարերում ժամանակի ընթացքում ավելի է տաքացրել միջուկը, հանգեցնելով ավելի մեծ բաժանման, ներքին [[երկաթ]]-[[երկաթի սուլֆիդ (II)|երկաթի սուլֆիդե]] միջուկի և [[սիլիկատներ|սիլիկատե]] մանթիայի<ref name="Hauk2006" /><ref name="McKinnon2006" />։ Դրանից հետո Գանիմեդը դարձավ ամբողջովին բաժանված մարմին։ Որպես համեմատություն, ռադիոակտիվ տրոհումից առաջացած տաքացումը չբաժանված Կալիստոյի մոտ առաջացրեց սառցի շերտերի կենվեկցիա, որը և սառեցրեց արբանյակի ընդերքը, այսպիսով կանխելով ընդերքի սառույցների լայնամասշտաբ հալչումը և արագ շերտերի բաժանումը<ref name="Nagel2004" />։ Կալիստոյի վրա կոնվեկտիվ շարժումները միայն մասնակի են առաջացրել ընդերքի բաժանում<ref name="Nagel2004" />։ Այսօր, Գանիմեդը շարունակում է դանդաղորեն սառչել<ref name="Hauk2006" />։ Միջուկից դուրս մղվող տաքությունը և սիլիկատային մանթիան թուլ են տալիս օվկիանոսի հեղուկ վիճակում պահպանումը<ref name="Spohn2003" />, մինչդեռ հեղուկ Fe–FeS միջուկի դանդաղ սառչումը առաջացնում է կոնվեկցիա և պահպանում է մագնիսական դաշտը<ref name="Hauk2006" />։ Այս պահին տաքության արտանետումը Գանիմեդից հավանաբար ավելի մեծ է քան Կալիստոյից<ref name="McKinnon2006" />։
 
== Հետազոտություններ ==
=== Իրականացված առաքելություններ ===
[[Պատկեր:Ganymede from Pioneer 10 19.jpg|thumb|Գանիմեդը լուսանկարված ''[[Պիոներ 10]]'' կայանից(1973)]]
Մինչ այժմ Յուպիտերի համակարգը այցելել են մի քանի [[ավտոմատ միջմոլորակային կայան]]ներ, 1970-ական թվականներին չորս կայաններ անցել են համակարգով, իսկ 1990-ականներին և 2000-ականներին Յուպիտերի համակարգը հետազոտվել է ուղեծրակայաններով, այս առաքելությունների ընթացքում կատարվել են Գանիմեդի մոտով բազմաթիվ անցումներ։
Տող 167.
''[[Վոյաջեր 1]]'' և ''[[Վոյաջեր 2]]'' կայանները անցան Գանիմեդի մոտով 1979 թվականին։ Արդյունքում ճշտվեց, որ նրա չափերը գերազանցում են [[Սատուրն (մոլորակ)|Սատուրնի]] [[Տիտան (արբանյակ)|Տիտան]] արբանյակին, որը մինչ այդ համարվում էր Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակ<ref name="Voyager" />։ Ինչպես նաև լուսանկարվեց Գանիմեդի կտրտված մակերևույթը<ref name="Voyager Mission" />։
 
1995 թվականին ''[[Գալիլեո (ԱՄԿ)|Գալիլեո]]'' կայանը մուտք գործեց Յուպիտերի շուրջ ուղեծիր, և 1996-ից 2000 թվականները վեց անգամ կատարեց Գանիմեդի մոտով մոտ տարածության վրա անցումներ<ref name="The Grand Tour" />։ Այս անցումները համարակալվել են G1, G2, G7, G8, G28 և G29<ref name="Kivelson2002" />։ Ամենամոտ, G2 անցման ժամանակ, ''Գալիլեոն'' անցել է Գանիեմդի մակերևույթից ընդամենը 264 կմ հեռավորության վրա<ref name="Kivelson2002" />։ 1996 թվականին, G1 անցման ժամանակ, հայտնաբերվեց Գանիմեդի մագնիսական դաշտը<ref name="Magnetic Field Discovery" />, իսկ ընդերքային օվկիանոսի հայտնաբերումը հայտարարվեց 2001 թվականին<ref name="Kivelson2002" /><ref name="The Grand Tour" />։ ''Գալիլեոն'' ուղարկել է հսկայական քանակի սպեկտրալ լուսանկարներ, որի արդյունքում արբանյակի մակերևույթին հայտնաբերվել են ոչ-սառցային տարաբնույթ միացություններ<ref name="McCord1998" />։ Ամենավերջին մոտ տարածությունից կատարված դիտարկումները կատարվել են ''[[Նյու Հորիզոնս]]'' կայանի միջոցով, որը [[Պլուտոն]] ուղևորության ճանապարհին, իր 2007 թվականի Յուպիտերի համակարգով անցման ժամանակ կատարել է Գանիմեդի և [[Եվրոպա (արբանյակ)|Եվրոպայի]] հետազոտություններ<ref name="New Horizons" /><ref name="Grundy2007" />։
 
=== Նախատեսվող առաքելությունների նախագծեր ===
[[Եվրոպայի Յուպիտերի համակարգի առաքելություն]] (ԵՅՀԱ) ծրագիրը նախատեսվում է արձակել 2020 թվականին, նախագիծը իրականացնում են [[ՆԱՍԱ]]-ն և [[Եվրոպական տիեզերական գործակալություն|ԵՏԳ]]-ն միասին, ծրագիրը նախատեսում է Յուպիտերի արբանյակների հետազոտություններ, ներառյալ նաև Գանիմեդը։ 2009 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ՆԱՍԱ-ն և ԵՏԳ-ն այս առաքելությունը նախընտրել են [[Տիտանի Սատուրնի համակարգի առաքելություն]] ծրագրին<ref name="bbc.7897585" />։ ԵՅՀԱ առաքելությունը ներառում է ՆԱՍԱ-ի կողմից ստեղծվող [[Յուպիտերի Եվրոպայի ուղեծրակայան]] և ԵՏԳ-ի կողմից ստեղծվող [[Յուպիտերի Գանիմեդի ուղեծրակայան]] կայանները, ինչպես նաև հնարավոր է, որ ավելացվի [[Ճապոնիայի Տիեզերական Հետազոտությունների Գործակալություն|ՃՏՀԳ]]-ի կողմից նախագծվող [[Յուպիտերի մագնիտոսֆերիկ ուղեծրակայան]] կայանը։ ԵՏԳ-ի մասնակցությունը ունեցել է ֆինանսական խնդիրներ այլ ԵՏԳ ծրագրերի պատճառով<ref name="esa.41177" />, սակայն 2012 թվականի մայիսի 2-ին առաքելության Եվրոպական մասը վերանվանվեց [[Յուպիտերի սառցե արբանյակների ուղեծրակայան]] (ՅՍԱՈւ), և նախատեսվում է, որ կարձակվի 2022 թվականին [[Արիան 5]] կրող հրթիռով<ref name="juiceL1" />։ ԱՄԿ-ն կմտնի Գանիմեդի ուղեծիր, ինչպես նաև կկատարի Կալիստոյի և Եվրոպայի հետազոտություններ<ref name="grasset" />։
[[Պատկեր:Voyager.jpg|thumb|200px|left|[[Վոյաջեր ծրագիր|''Վոյաջեր'']] կայանը]]
[[Ռուսաստանի ԳԱ տիեզերական հետազոտությունների ինստիտուտ]]ը այժմ գնահատում է [[Գանիմեդի իջեցվող սարք]] առաքելությունը, որի հիմնական ուղղվածությունը պետք է լինի [[աստղակենսաբանություն]]ը<ref name="Lander workshop" />։ Այս կայանը նախատեսվում է միացնել ՅՍԱՈւ կայանին<ref name="Lander workshop" /><ref name="bbc.20407902" />։ Եթե նախագիծը ընտրվի իրականացման համար, այն նախատեսվում է արձակել 2024 թվականին, սակայն սա կարող է վերանայվել ՅՍԱՈւ նախագծի հետ համապատասխանեցնելու համար<ref name="Lander workshop" />։
 
Հիմնվելով [[Ջունո (ԱՄԿ)|Ջունո]] կայանի կառուցվածքի վրա, 2010 թվականին [[Մոլորակագիտական հետազոտությունների տասնամյակ]]ի շրջանակներում առաջարկվել է Գանիմեդի ուղեծրակայան առաջքելությունը<ref name="ssb" />։
 
2005 թվականին մերժվեց մեկ այլ ''[[Յուպիտերի սառցե արբանյակների ուղեծրակայան]]'' առաքելությունը, որը նախատեսվում էր, որ պետէ է ունենար միջուկային կայանով սնուցում և իոնային շարժիչներ<ref name="JIMO" /><ref name="n.050207" />։
Տող 410.
== Արտաքին հղումներ ==
{{commonscat|Ganymede (moon)|Գանիմեդ}}
* [http://solarsystem.nasa.gov/planets/profile.cfm?Object=Jup_Ganymede Ganymede Profile] at [http://solarsystem.nasa.gov/ NASA's Solar System Exploration site] {{ref-en}}
* [http://www.nineplanets.org/ganymede.html Ganymede page] at ''The Nine Planets'' {{ref-en}}
* [http://www.solarviews.com/eng/ganymede.htm Ganymede page] at ''Views of the Solar System'' {{ref-en}}
* [http://www.lpi.usra.edu/resources/gc/gchome.shtml Ganymede Crater Database] from the Lunar and Planetary Institute {{ref-en}}
* [http://photojournal.jpl.nasa.gov/target/Ganymede Images of Ganymede at JPL's Planetary Photojournal] {{ref-en}}
* Movie of [http://sos.noaa.gov/videos/Ganymede.mov Ganymede's rotation] from the National Oceanic and Atmospheric Administration {{ref-en}}
* [http://www.scientificamerican.com/media/inline/blog/Image/ganymede_map.jpg Ganymede map] from [http://www.scientificamerican.com/article.cfm?id=ganymede-new-map Scientific American article] {{ref-en}}
* [http://photojournal.jpl.nasa.gov/catalog/?IDNumber=PIA03781 Ganymede map with feature names] from [http://photojournal.jpl.nasa.gov/ Planetary Photojournal] {{ref-en}}
* [http://planetarynames.wr.usgs.gov/Page/GANYMEDE/target Ganymede nomenclature] and [http://planetarynames.wr.usgs.gov/images/gany_15ppi.pdf Ganymede map with feature names] from the [http://planetarynames.wr.usgs.gov USGS planetary nomenclature page] {{ref-en}}
* [http://stereomoons.blogspot.com/2009/10/galileo-4-moons-at-400-years.html Paul Schenk's 3D images and flyover videos of Ganymede and other outer solar system satellites] {{ref-en}}
* [http://www.baen.com/TerraformingGanymede1.asp "Terraforming Ganymede with Robert A. Heinlein" (part 1)], article by Gregory Benford, 2011 {{ref-en}}
:* [http://www.baen.com/TerraformingGanymede2.asp Part 2] {{ref-en}}
* [http://sites.nationalacademies.org/SSB/xpedio/groups/ssbsite/documents/webpage/SSB_059315.pdf Ganymede Orbiter Concept] {{ref-en}}
* [http://pubs.usgs.gov/sim/3237/ Global Geologic Map of Ganymede] (USGS) {{ref-en}}
{{Յուպիտերի արբանյակներ}}
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Յուպիտերի արբանյակներ]]