«Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Գալուստ Կյուլպենկյան հիմնարկություն''', (ԳԿՀ) բարեսիրական և գիտամշակութային հաստատություն է։ Հիմնվել է բրիտանահպատակ [[հայ]] մեծահարուստ նավթարդյունաբերող [[Գալուստ Կյուլպենկյան]]ի ([[1869]]-[[1955]]) [[1953]]-ի [[հունիսի 18]] թվակիր կտակի համաձայն՝ [[1956]]-ին, [[Լիսաբոն]]ում ([[Պորտուգալիա]]), որտեղ [[1942]]-ից բնակություն էր հաստատել կտակարարը։ Հիմնարկության նպատակն է իրականացնել բարեսիրական գործունեություն՝ նպաստելով գիտության, կրթության, առողջապահության հ արվեստի զարգացմանը։ Կտակի կարգադրության համաձայն՝ [[Պորտուգալիա]]յի կառավարությունը [[1956]]-ի [[հուլիսի 18]]-ին հրապարակելէ հրամանագիր-օրենք, որով Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը դիտվում է իրավաբանական անձի կարգավիճակով օժտված պորտուգալական անկախ հաստատություն։
 
Օրենքը հիմնարկությանն արտոնում է գործունեություն ծավալել նաև Պորտուգալիայի սահմաններից դուրս, անհրաժեշտության դեպքում հանձնախմբեր կամ ներկայացուցչություններ հիմնել այլ երկրներում (առայժմ դրանք գործում են [[Լոնդոն]]ում և [[Փարիզ]]ում)։ Գալուստ Կյուլպենկյանի կտակի մեջ չի հիշատակվում հայությանն օգնելու կամ նյութական միջոցներ տրամադրելու մասին (նշվում է միայն [[Սուրբ էջմիածին|Ս. էջմիածնի Մայր տաճարտաճարի]]ի նորոգման համար 450 հազար [[դոլար]] հատկացնելու մասին)։ Կտակարար մարմնի մեջ է եղել նաև Գալուստ Կյուլպենկյանի դստեր ամուսինը Գեորգ Եսայանը, որի ջանքերի շնորհիվ հիմն արվության կազմում ստեղծվել է Հայկական համայնքների բաժանմունք՝ սփյուռքի և հատկապես [[Միջին Արևելք]]ի հայ համայնքների կրթական, առողջապահական մշակութային խնդիրների լուծմանը նպաստելու համար։ [[1964]]-ից [[Հայկական համայնք]]ների բաժանմունքը սկսել է նաև օժանդակություն ցուցաբերել [[Հայաստան]]ի որոշ գիտահետազոտական մշակութային հաստատությունների, ինչպես նաև արդիական բժշկական սարքավորումներ մատակարարել հանրապետության հիվանդանոցներին։ [[ԳԿՀ]] ֊ի ղեկավարումն իրականացնում է Տնօրենների ժողովը՝ բաղկացած 7 անդամներից։ [[Նախագահ]]ն է [[Էմիլիո Ռուի Վիլար]]ը ([[2002]]-ից)։
 
{{ՀՍ}}