«Գալարափող»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
{{Տեղեկաքարտ Երաժշտական գործիք}}
'''Գալարափող''' կամ '''վալդհոռն''' (գերմաներեն waldhorn - բառացի՝ անտառային եղջերափող), փողային [[մունդշտուկ]]ավոր [[երաժշտական գործիք]]։ Ծագել է [[որսորդ]]ական [[եղջերափող]]ից։ Երկար, նեղ, օղակաձև կորացված [[փող|փողն]]ն ավարտվում է [[կոն]]աձև փողալայնուկով։ Մունդշտուկը խորն է և նեղ, ձագարաձև։ Հնագույն վալդհոռնները մեխանիզմ չունեին և հնարավորություն էին տալիս արտաբերելու միայն բնական հնչյունաշարի տոները, յուրաքանչյուր տոնայնությամբ նվագելիս կիրառում էին առանձին գործիք։ [[19-րդ դար]]ի 2-րդ քառորդից տարածում են գտել քրոմատիկ վալդհոռնները, որոնցում գործիքի փողը երկարացվում է կափույրիկների միջոցով միացվող փողիկներով։
 
Ժամանակակից գալարափողերը պատրաստվում են ֆա լարվածքի, հազվադեպ՝ սի բեմոլ։ Ֆա լարվածքի գալարափողի նվագամասը գրի է առնվում [[ջութակ]]ի [[բանալի]]ում՝ ռեալ հնչողությունից [[կվինտա]] բարձր, հնչունածավալն է՝ [[կոնտրօկտավ]]ի սի-ից մինչև երկրորդ [[օկտավ]]ի ֆա-ն։ Գալարափողի [[տեմբր]]ը առնական է և բանաստեղծական։ Գալարափողը մտնում է [[սիմֆոնիկ նվագախումբ|սիմֆոնիկ նվագախմբնվագախմբի]]ի կազմի մեջ (4-ից մինչև 6-8 և ավելի գործիք), ինչպես և [[կամերային անսամբլ]]ներում։ Կիրառվում է նաև որպես մենակատարող գործիք։
 
{{Անավարտ}}
286 513

edits