«Գալակտիոն Տաբիձե»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
== Կենսագրություն ==
Սովորել է [[Թիֆլիսի հոգևոր սեմինարիա]]յում ([[1908]] թվականից)։ «Բանաստեղծություններ»-ի առաջին ժողովածուն լույս է տեսել [[1914]] թվականին։ [[1916]] թվականին եղել է «Երկնագույն եղջյուրներ» սիմվոլիստական խմբակի անդամ, բայց շուտով հեռացել է։ [[1917]] թվականի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] ազդեցությամբ գրել է «Դրոշնե՜ր շուտով» բանաստեղծությունը։ [[Պետրոգրադ]]ում ականատես է եղել [[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] հաղթանակին։ «Դալանդ նավը» ([[1918]]) բանաստեղծության մեջ առաջին անգամ վրաց պոեզիայում հնչել է [[Վլադիմիր Իլյիչ Լենին]]ի անունը։ [[1919]] թվականին հրատարակվել է Տաբիձեի «[[Արտիստական բանաստեղծություններ]]» ժողովածուն, որտեղ նկատելի է դեկադենտական պոեզիայի ազդեցությունը։ Տաբիձեն ողջունել է սովետական կարգերի հաստատումը Վրաստանում, պայքարել վրացական գրականության մեջ ֆորմալիստական և հակառեալիստական դրսևորումների դեմ։ [[1922]] թվականին հիմնադրել է «[[Գալակտիոն Տաբիձե (ամսագիր)|Գալակտիոն Տաբիձե»]]» գրական ամսագիրը։ [[1928]] թվականին Կոմինտերնի 6-րդ կոնգրեսի պատգամավորների հետ շրջագայել է [[Սովետական Միություն]]ում, որի արդյունքն է «Դարաշրջան» ([[1930]]) պոեմը։ Վրաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-ամյակի առթիվ գրել է իր լավագույն պոեմներից մեկը՝ «Հեղափոխական Վրաստան» ([[1931]])։ [[1935]] թվականին մասնակցել է Մշակույթի պաշտպանության հակաֆաշիստ, առաջին կոնգրեսին ([[Փարիզ]]), այդ ուղևորության տպավորությամբ ստեղծել է «Եվրոպայի ճանապարհներով» ([[1935]]-[[1937]]) շարքը։ [[1941]]-[[1945]] թվականների [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին գրել է հայրենասիրական բազմաթիվ բանաստեղծություններ ու ռազմակոչեր, ետպատերազմյան տարիներին՝ հիմնականում քնարական երգեր։ Նրա գործերը թարգմանվել են [[ՍՍՀՄ]] և արտասահմանյան շատ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է [[Լենինի շքանշան|Լենինի]] և [[Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան]]ներով։
[[Պատկեր:Mary Eristavi.jpg|thumb|180px|ձախից|Իշխանուհի Մերի, հաճախ ենթադրվում է, որ նա է եղել Գայակտիոնի մուսան։ (1911)]]
== Ծանոթագրություններ ==
274 658

edits