«Գաբրիել Այվազյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Պատմաբանասիրական և թարգմանական բնույթի աշխատություններից բացի, Այվազյանը հեղինակել է կրոնաբարոյական գործեր՝ «Պատմութիւն վարուց տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի» (1854), «Միջակ վարդապետարան ուղղափառ հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ» (1858), «Դասագիրք քրիստոնէական վարդապետութեան ըստ ուղղափառ հավատոյ Հայաստանեայց» (1875), «Նիկոլ Եպիսկոպոս և Պատմութիւն դարձին հայկազանց Լեհաստանի ի կաթոլիկութիւն» (1877) ևն։
 
Այվազյանի հոգևոր-եկեղեցական գործունեությունը բնորոշվել է հասարակական-ազգային աշխարհիկ խնդիրների լայն ընդգրկմամբ։ 1856-ից ի վեր պայքարել է կաթոլիկության դեմ, այն համարել վնասաբեր հայ ազգի և եկեղեցու համար։ Այվազյանի հասարակական, մանկավարժական և գրական գործունեության նպատակն էր ժողովրդին ազգային ոգով կրթելը, նրան ազգային եկեղեցու շուրջը համախմբելով՝ հայ մշակույթի զարգացմանը սատարելը։ Ըստ Այվազյանի՝ հոգևորականության կարևորագույն պարտականությունը ժողովրդին լուսավորելն է, իսկ ազգապահպանության ամենահզոր լծակը ազգային դավանանքն է, Հայ եկեղեցու ինքնուրույնությունը։
 
Այվազյանի ազգային-եկեղեցական և մշակութա-կրթական գործունեությունը, ինչպես նաև ռուսական կողմնորոշումը առաջ են բերել հայ որոշ խմբավորումների ներկայացուցիչների բացասական վերաբերմունքը. առիթը դեռևս [[Լազարյաններ]]ի՝ կաթողիկոսության համար Այվազյանի թեկնածությունն առաջադրելու մտադրությունն էր։ Վեճերը սաստկացել են Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի եկեղեցական գումարները ուսումնական նպատակներով օգտագործելու, Հ. Խալիբյանին պաշտպանելու և աշխարհիկ գործերով զբաղվելու պատճառով։ Դրանք ի վերջո դադարել են թեմակալի աթոռից Այվազյանի հեռանալով (1867) և Խալիբյան ուսումնարանի փակվելով (1871)։
 
== Մատենագիտություն ==
=== Գրքեր ===
* [http://greenstone.flib.sci.am/gsdl/collect/armbook/books/hamarot_patmutivn_rusac1836.pdf Համառօտ պատմութիւն ռուսաց, Վենետիկ-Ս. Ղազար, 1836։]
* Պատմութիւն օսմանեան պետութեան, հ. 1, 2, Վնտ., 1841։
* Ուրուագիծ ոգւոյ և ընթացից Մխիթարեան միաբանութեան Վենետիկոյ, Փարիզ, 1857։
* Խանգարմունք հայկաբանութեան ի հնումն և ի նորումս, Թեոդոսիա, 1869։
* Հազար եւ մի առակաւոր բանք ազգայինք եւ օտարք, ԿՊ, 1874։
 
=== Մամուլ ===
274 658

edits