«Գ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Տես նաև: փոխարինվեց: == Այցելեք նաև == → == Տես նաև == oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:GgԳգ.jpg|200px|մինի|Տառատեսակները]]
{{Հայերենի այբուբեն}}
'''Գ, գ''', [[Հայոց գրեր|հայերեն այբուբենայբուբենի]]ի երրորդ տառն է։ Ստեղծել է [[Մեսրոպ Մաշտոց]]ը [[405]] թվականին։ Անունն է «գիմ»։ Իբրև թվանշան նշանակել է 3, իսկ բյուրի նշանով գ = 30000։ Թվային կարգի արժեքով նշանակում է երրորդ։
== Յունիկոդում ներկայացումը ==
* Մեծատառը՝ U+0533
Տող 23.
 
Ունի [[աղյուսակ]] կամ [[գրչագիր]], [[գլխագիր]] կամ [[երկաթագիր]], [[բոլորգիր]] կամ բոլորակ գիր և շղագիր տառատեսակները։
* [[Աղյուսակ]] կամ [[գրչագիր]] Գ - գտնվում է երկու տողագծերի միջև։ Երկար ուղղաձիգին զուգահեռ կարճ և լայն տարրերը նրան են միանում ուղիղ նուրբերով։ Դյուրագիծ է, գրվում է տողին ուղղահայաց և դեպի աջ թեքված, խոշոր, միջին և մանր չափերով։ Օգտագործվել է մինչև XVIII դարը։ Հետագայում վերածվել է բոլորագիր գլխագրի և օգտագործվել երկաթագիր գլխագրի հետ միասին։ Գրչագիրը օգտագործվում է նաև այսօր՝ վերնագրերում։
* [[Գլխագիր]] կամ [[երկաթագիր]] Գ - ստեղծվել է գրչագրի հենքից։ Երկար և կարճ տարրերը իրար են միանում կոր նուրբերով։ Որպես գլխագիր գրվելիս հաճախ երկարը իջնում է տողագծից ներքև և ավարտվում սուր ծայրով։ Երբեմն լայնը հեռանում է երկարից ձգվող նուրբի ուղղությամբ։ Գործածվել է նաև որպես գրչության (V-VIII դարեր) և վիմագրության (V դարից մինչև այսօր) գիր։
* [[Բոլորգիր]] կամ [[բոլորակ գիր]] Գ - ստեղծվել է որպես առօրյա գրության գիր։ Կազմված է երեք հորիզոնական և երեք ուղղաձիգ նուրբերից։ Կարճը և երկարի վերին մասը կոր նուրբերով միանալիս կազմվում է բոլորակը, որը նստում է տողագծի վրա, իսկ երկարի մնացած մասը և լայնը իջնում են տողագծից ներքև։ Լայնը հետագայում չի գրվում արագագրության հետևանքով։ XIII դարից դարձել է գրության հիմնական գիր, իսկ XVI դարից տպագրության գիր։
* [[Շղագիր]] Գ - նույն բոլորգիրն է առանց հաստ ու բարակ գծերի։ Սկսել է գործածվել VII դարից, մասսայականացել՝ XVI դարից։ [[Շղագիր]] Գ-ից, արագագրության հետևանքով, առաջացել է նոտրգիր գ-ն, որը օգտագործվում է մինչև այսօր։
 
== Արտասանությունը ==
Տող 43.
== Գրականություն ==
 
* ''Նոր բառգիրք Հայկազեան լեզուի'' - Վենետիկ 1836
* Ի. Հարությունյան, ''Հայոց գիրը'' - Թիֆլիս 1892
* Հ. Տաշյան, ''Ակնարկ մը հայ հնագրության վրա'' - Վենետիկ 1898
* Կ. Ղաքադարյան, ''Հայկական գրի սկզբնական տեսակները'' - Երևան 1939
* Ա. Աբրահամյան, ''Հայկական պալեոգրաֆիա'' Երևան - 1948
* Հ. Աճառյան ''Հայոց գրերը'' - Երևան 1968
* Գ. Ջահուկյան, ''Հայ բարբառագիտության ներածություն'' - Երևան 1972
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.omniglot.com/writing/armenian.htm Հայերեն այբուբեն]
 
[[Կատեգորիա:Հայերենի այբուբեն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գ» էջից