«Ըմպան»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5 բայտ ,  2 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
[[Պատկեր:Uvula without tonsils.jpg|մինի|Մարդու ըմպան]]
 
'''Ըմպան''' (pharynx), [[մարսողական խողովակ]]ի և [[շնչառական ուղի|շնչառական ուղու]] այն մասը, որը հանդիսանում է որպես կապակցող օղակ մի կողմից [[քթի խոռոչ|քթի]] և [[բերանի խոռոչ]]ների միջև, մյուս կողմից՝ [[կերակրափող]]ի և [[կոկորդ]]ի միջև։Գտնվումմիջև։ Գտնվում է գանգի հիմքի և պարանոցի վեցերորդ ողի մակարդակում: Ըմպանը ներսի տարածությունը կոչվում է [[ըմպանի խոռոչ]] (cavum pharynges)։ Ըմպանը տեղավորված է քթի, բերանի խոռոչների ու կոկորդի հետևը և ձգվում է ծոծրոսկրի հիմային մասից մինչև պարանոցային VI [[ող]]ը։
 
Ըմպանի առջևի մասում տեղավորված [[օրգան]]ներին համապատասխան այն բաժանում են 3 մասի՝ քթային (pars nasalis), բերանային (pars oralis) և կոկորդային (pars laryngea)։ Կլման ժամանակ [[քիմք|փափուկ քիմքը]] բարձրացնում է վեր ու հետ և բոլորովին անջատում է ըմպանի քթային հատվածը բերանային հատվածից։ Ըմպանի խոռոչում բացվում են 7 անցքեր, որոնցից չորսը ընկած են փափուկ քիմքից վեր (երկու [[խոան]]ների և երկու [[եվստախյան փող|եվստախյան խողովակների]] անցքեր), իսկ երեքը՝ փափուկ քիմքից ցած (սրանք բացվում են բերանի, կոկորդի և կերակրափողի մեջ)։ Ըմպանի վերին պատը (առաստաղը) կոչվում է ըմպանի գմբեթ կամ թաղ (fornix pharynges)։ Ըմպանի երկարությունը թաղից մինչև ներքևի ծայրը 15սմ է, լայնությունը ավելի մեծ է, քան առաջ-հետին տրամագիծը։ Քթային մասում, անմիջապես գանգի հիմքից ցած այն հասնում է 4-5սմ5 սմ-ի։
 
== Աղբյուրներ ==
187 034

edits