«Բրանդհորստի թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Բրանդհորստի թանգարան''' ({{lang-de|Museum Brandhorst}}), գեղարվեստի թանգարան Մյունխենում: Բացվել է [[2009]] թվականի [[մայիսի 21]]-ին [[Մյունխեն]]ում: Այն ներկայացնում է [[Henkel]]-ի վստահված անձանց ժառանգների Ուդո Ֆրից Հերմանի և Անետ Բրանդհորստի ժամանակակից արվեստի հավաքածուից մոտ 200 ցուցանմուշ: 2009 թվականին Բրանդհորստի հավաքածուն բաղկացած է եղել ավելի քան 700 աշխատանքներից:
 
== Պատմություն ==
Հենկելի հիմնադրի թոռնուհին՝ Անետ Բրանդհորստը և նրա ամուսինը՝ Ուդո Ֆրից Հերմանն արվեստի նմուշներ սկսել են հավաքել 1971 թվականից<ref name="bloomberg1">Lindsay Pollock (November 10, 2009), [https://www.bloomberg.com/apps/news?pid=newsarchive&sid=alQmEIzf2VtM Henkel Heir, Mistress Settle Suit on $48 Million in Two Hirsts] ''Bloomberg''.</ref>: Երբ 1999 թվականին Անետը քաղցկեղից մահացավ, նրա ամուսինը՝ Ուգոն, հավաքածուն նվիրաբերեց Բավարիայի նահանգին՝ պայմանով, որ պետությունը կապահովի հարմարավետ վայր դրա համար<ref name="guardian1">Jonathan Glancey (June 4, 2009), [https://www.theguardian.com/artanddesign/2009/jun/04/brandhorst-museum-modern-art-germany Do not adjust your art gallery] ''[[The Guardian]]''.</ref>: 67 միլիոն դոլարի շինարարական ծախսերը ֆինանսավորվել են Բավարիայից<ref name="bloomberg1"/>:
 
== Շենք ==
Երկար, երկհարկանի ուղղանկյուն կառույցով և բազմագույն ճակատով 23 գունավոր փայլերով 36000 ուղղահայաց կերամիկական լուվրերից բաղկացած շենքը ստեղծվել է Sauerbruch Hutton ճարտարապետական ընկերության կողմից և գտնվում է Մյունխենի թանգարանային արեալի [[Ժամանակակից պինակոտեկ]]ի հարևանությամբ: Շենքը ունի երեք ցուցահանդեսային տարածք, որոնք իրար միացված են աստիճաններով: Բոլոր պատկերասրահները (բացառությամբ Media Suite-ի) ունեն սպիտակ պատեր և դանիական կաղնու փայտից հատակներ:
 
== Հավաքածու ==
Թանգարանում ցուցադրվում է [[Էնդի Ուորհոլ]]ի մոտ 100 աշխատանքների համապարփակ ընտրանին («Մուրճ և մանգաղ», 1976, «Վերջին ընթրիք», 1986) և [[Սայ Տվոմբլի]]ի ավելի քան 60 աշխատանքներ՝ դարձնելով այն Տվոմբլիի ԱՄՆ-ից դուրս ամենամեծ հավաքածուն<ref>Rita Pokorny (June 24, 2009 ), [http://www.theartnewspaper.com/articles/Brandhorst-Museum-opens-in-threeday-festival-of-pomp/17496 Brandhorst Museum opens in three-day festival of pomp]</ref>: Տվոմբլիի «Լեպանտո» մոնումենտալ շարքը վերաբերում է [[Լեպանտոյի ճակատամարտ|1571 թվականի]] Օսմանյան կայսրության և Սուրբ Լիգայի ուժերի միջև ծովային ճակատամարտին: Թանգարանի սենյակներից մեկը՝ անկանոն ութանկյունը, ստեղծվել է հատուկ Լեպանտո շարքի համար՝ 12 մասերից բաղկացած նկար<ref name="guardian1"/>:
 
* Սայ Տվոմբլի՝ «Bacchus», «Ամառային խելագարություն», «Անվերնագիր (Վարդեր)»
* Էնդի Ուորհոլ՝ «Ինքնադիմանկար», «Հավկիթներ» «Դանակներ», «Մերիլին», «Նատալի Վուդ», «Մանանեխի մրցավազքի խռովություն» (1963)<ref>Carol Vogel (November 11, 2004), [https://www.nytimes.com/2004/11/11/arts/design/11christies.html A Second Night of Records in Contemporary Art Prices] ''[[New York Times]]''.</ref>
 
Ներկայացված են նաև Յոզեֆ Բոյսը, Մարիո Մերցը, [[Յաննիս Կունելլիս]]ը, [[Գեորգ Բազելից]]ը, Ֆրանչեսկո Կլեմենտեն, [[Գերհարդ Ռիխտեր]]ը, Բրյուս Նաումանը, Ժան Միշել Բասկիան, Մայք Քելլին, Զիգմար Պոլկեն, Ջոն Չեմբերլենը, Ռոբերտ Գոբերը, Էրիկ Ֆիշլը, Ալեքս Կացը և Դեմիեն Հյորստը:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
* [http://www.museum-brandhorst.de/ Բրանդհորստի թանգարան]
* [http://www.aplust.net/permalink.php?atajo=sauer_uch_hutton__andhorst_museum_munich&filtrado=cat Museum Brandhorst review by a+t architecture publishers]
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ}}
 
[[Կատեգորիա:Գերմանիայի թանգարաններ]]
[[Կատեգորիա:Ժամանակակից արվեստի թանգարաններ]]