«Բուքերյան մրցանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Բուքերյան մրցանակ''' ({{lang-en|Booker Prize}}), անգլիական գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Մինչ 2013 թվականը շնորհվում էր [[Ազգերի Համագործակցություն|Ազգերի Համագործակցության]] անդամ հանդիսացող երկրում, [[Իռլանդիա]]յում կամ [[Զիմբաբվե]]ում ապրող հեղինակի անգլերենով գրված վեպի համար։ 2014 թվականից, ըստ մրցանակային ֆոնդի նախագահ Ջոնաթան Թեյլորի, այլևս չեն գործում տարածքային ու ազգային սահմանափակումներ<ref>Газета «Книжное обозрение» 2013, № 19</ref>։ Հաղթողն ստանում է 50 հազար [[ֆունտ ստեռլինգ]]ի անդորրագիր (մինչ [[2002|2002 թվականթվականն]]ն այդ գումարը կազմում էր 21 հազար ֆունտ)։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել [[1969|1969 թվականթվականին]]ին։։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ ''The Man Booker Prize''։
 
Մրցանակակիրն ընտրվում է հետևյալ կերպ. նախ ամեն տարի փոփոխվող կոմիտեն, որ որի կազմում ընդգրկվում են երկու հրատարակիչ ու մեկական ներկայացուցիչ գրողների, գրական գործակալներից, գրքի վաճառականներից, գրադարաններից ու Բուքերյան մրցանակի հիմնադրամից կազմում են շուրջ հարյուր գրքերի ցանկ։ Նույն կոմիտեն ընտրում է հինգ անդամից կազմված հանձնաժողով, որի անդամ են դառնում, որպես կանոն, առաջատար գրաքննադատներ ու գրողներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։ Օգոստոսին հանձնաժողովը հայտարարում է երկար ցանկը (''long list''), որ ներառում է 12-13 անուն, իսկ սեպտեմբերին այդ ցանկից ընտրվում են կարճ ցանկի (''short list'') վեց անդամները։ Բուքերյան մրցանակի դափնեկրի անունը հայտարարվում է հոկտեմբերին։