«Բուրթել Օրբելյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-{{Stub}} +{{Անավարտ}})
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Անձ}}
'''Բուրթել Երկարակյաց Օրբելյան''' (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), [[14-րդ դար]]ի հայ ռազմական և պետական գործիչ, [[Օրբելյաններ|Օրբելյան տոհմտոհմի]]ի գահերեց իշխան (1300-1349), իշխանաց-իշխան։
 
Էլիկում Օրբելյանի որդի Բուրթելին հաջողվել է իր գահերեցության ներքո վերամիավորել մյուս իշխանությունները և ավատատերերի տրոհված զին․ ուժերը։ Նրա օրոք Սյունիքն ապրել է տնտեսական վերելք, աշխուժացել է մշակութային կյանքը։ Մետրոպոլիտներ Հովհաննես Օրբելու և Ստեփանոս-Տարսայիճի աջակցությամբ եռանդուն շինարարական գործունեություն է ծավալել ճարտարապետ [[Մոմիկ]]ը։ Կառուցվել են Արենիի [[Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արենի)|սուրբ Աստվածածին]] եկեղեցին (1321), Եղեգիսի Զորաց տաճարը (1321), [[Սպիտակավոր վանք|Սպիտակավոր ԱստվածածինԱստվածածինը]]ը (1322), Ամաղուի [[Նորավանք]]ի կրկնահարկ դամբարան եկեղեցին (1339)։ 1340-ական թվականներին Բուրթելը նշանակվել է իլխանության մայրաքաղաքներ Սուլթանիայի և Թավրիզի քաղաքագլուխ-ամիրա։ Բուրթելի մահից հետո նրա ժառանգների միջև ծագած երկպառակությունները կրկին թուլացրել են Օրբելյանների իշխանապետությունը, որից օգտվելով, Խաղբակյանները փորձել են կրկին իրենց գերիշխանությունը հաստատել [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց ձորում]]։
 
Եղել է Հայոց և Վրաց զորքերի սպարապետ։ Նա [[Վաչուտյան]] տոհմից [[Քուրդ Բ]] [[Ամբերդ]]եցու, Զաքարյան տոհմից [[Շահնշահ Գ]]-ի, [[Գրիգոր Դոփյան]]ի ([[Խաչեն]]ցու) հետ եղել է 14-րդ դարի առաջին կեսի քաղաքական-ռազմական կարևոր դեմքերից մեկը։