285 960
edits
չ (փոխարինվեց: 4թ → 4 թ oգտվելով ԱՎԲ) |
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ) |
||
'''Բուսական աշխարհ''', ''ֆլորա'' ([[լատիներեն|նոր լատ]]․՝ flora, [[լատիներեն|լատ]]․՝ Flora՝ ծաղիկների և գարնան աստվածուհի), որոշակի աշխարհագրական տարածքում աճող [[բույսեր|
== Աշխարհագրական միավորների բուսական աշխարհ ==
Շատ տարածված է առանձին պետությունների, հանրապետությունների ֆլորաների կազմումը, ինչպես, օրինակ, [[Հայաստանի ֆլորա]], [[Վրաստանի ֆլորա]] և այլն։ Կազմվում են նաև ավելի խոշոր աշխարհագրական միավորների ([[Կովկաս]], [[Միջին Ասիա]], [[Եվրոպա]], [[Ամերիկա]], [[Արկտիկա]]) ֆլորաներ։
Ցուրաքանչյուր վայրի ֆլորայի կազման հիմքը տեսակային կազմի բացահայտումն է կամ տեսակագրումը, որը սովորաբար զուգակցվում է համապատասխան փաստացի նյութերի՝ հերբարիումների ստեղծման հետ։ Սովորաբար կատարվում է նաև ֆլորայի էկոլոգա-ցենոտիկական վերլուծություն։ Բացահայտվում է կենսաձևերի տոկոսային կազմը, նրանց պատկանելությունը առանձին բուսատիպերի, էկոլոգիական պայմանների, կատարվում է ֆլորայի ժամանակագրական վերլուծություն (երիտասարդ, հնաբնակ, [[ռելիկտներ|ռելիկտային]] բուսատեսակներ)։ Օգտագործվում են նաև [[հնէաբուսաբանություն|հնէաբուսաբանական]] տվյալները։
== Ֆլորայի հատկանիշները ==
Յուրաքանչյուր ֆլորայի կարևորագույն հատկանիշներից մեկը նրա կարգաբանական կատեգորիաների՝ [[տեսակ]]ների, [[ցեղ]]երի և [[Ընտանիք (կենսաբանություն)|ընտանիքների]] քանակական փոխհարաբերությունների, ինչպես նաև միայն այդ վայրին բնորոշ [[աբորիգեն]] կամ զուտ տեղական բույսերի՝ [[էնդեմ]]ների բացահայտումն է։ Օրինակ, Հայաստանին բնորոշ էնդեմներից են [[նաիրյան նշենի]]ն, [[Թախտաջյանի կաթնուկ]]ը, [[Թամամշյանի օշան]]ը, [[Տիգրանի թանթրվենի]]ն, [[Կոմարովի պայթակենի]]ն, [[հայաստանյան արոսենի]]ն, [[արարատյան վայրի ցորեն]]ը և այլն։
== Բուսական աշխարհը և ֆլորիստիկ շրջանացումը ==
{{տես|Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում}}
Տարբեր երկրների ֆլորաների ուսումնասիրման և համեմատական վերլուծության արդյունքները հիմք են ծառայում ֆլորիստիկ շրջանացման համար։ Երկրագնդի ֆլորայի լավագույն շրջանացումը կատարել է [[Արմեն Թախտաջյան|Ա․
== Հայաստանի ֆլորան ==
Յուրաքանչյուր լեռնային երկրում (Հայաստանում նույնպես) բուսականության հիմնական տիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ։ Նրա ուրույն ֆլորան և բուսական ծածկույթը հիմք են հանդիսացել [[Կովկաս]]ի և [[Հայաստանի բուսաշխարհագրական շրջանացում|Հայաստանի բուսաաշխարհագրական շրջանացման]] յուրահատուկ սխեմաների մշակման համար։
Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի 400 տեսակ, որոնցից 185-ը տարբեր ժամանակներում հայտնաբերվել է նաև հարևան երկրներում, իսկ մնացած 115-ը հանդիպում է միայն Հայաստանում։ Հայաստանի առավել մեծ հետաքըրքրություն ներկայացնող [[էնդեմիկ բույսեր|
ՀՀ-ում պահպանվել են նաև անցյալ երկրաբանական ժամանակաշրջանների բազմաթիվ բույսերի մնացորդներ՝ բրածո բույսեր։<ref>Հայաստանի բնաշխարհ հանրագիտարան, Երևան, 2004 թ</ref>
|