«Բուսաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + ))
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
Բուսաբանությունը ընգրկում է մեծ քանակությամբ խնդիրներ՝ բույսերի արտաքին և ներքին կառուցվածքի օրինաչափությունները ([[մորֆոլոգիա]] և [[անատոմիա]]), [[բույսերի դասակարգում]]ը և [[սիստեմատիկա]]ն, բուսատեսակների [[պատմական զարգացում]]ը ([[էվոլյուցիա]]), ազգակցական կապերը ([[ֆիլոգենեզ]]), տարածումը՝ տարածական բաշխումը [[Երկիր|Երկրի]] մակերեսին ([[բույսերի աշխարհագրություն]]), բուսածածկի կառուցվածքը ([[ֆիտոցենոլոգիա]] կամ [[երկրաբուսաբանություն]]), բույսերի հնարավոր մշակումը արտադրության մեջ ([[տնտեսական բուսաբանություն]])։
Ըստ ուսումնասիրման օբյեկտի բուսաբանության մեջ առանձնացնում են՝
* [[ֆիկոլոգիա]] ([[ալգոլոգիա]]) - գիտություն [[ջրիմուռներ]]ի մասին
* [[միկոլոգիա]] - գիտություն [[սնկեր]]ի մասին
* [[լիխենոլոգիա]] - գիտություն [[քարաքոսեր]]ի մասին
* [[բրիոլոգիա]] - գիտություն [[մամուռներ]]ի մասին և այլն։
Բուսական աշխարհի [[միաբջիջ օրգանիզմ]]ների ուսումնասիրությունը կատարում է [[միկրոբիոլոգիա]] գիտությունը։ Բույսերի հիվանդություններով զբաղվում է [[բուսախտաբանությունը]] ([[ֆիտոպաթոլոգիան]])։
Բուսաբանական հիմնական սկզբունքը դա [[բույսերի սիստեմատիկա]]ն է, որով բուսական աշխարհի բազմաթիվ [[տեսակ]]ները միմյանց հետ համեմատելով բաժանում են ըստ [[տաքսոն]]ների (դասակարգում), առաջ է քաշվում նրանց [[անվանակարգում]]ը ([[նոմենկլատուրա]]), պարզվում է նրանց ազգակցական կապերը և փոխհարաբերությունները ([[ֆիլոգենետիկա]])։<br />
=== Վաղ բուսաբանություն ===
[[Բուսաբանության պատմություն]]ը սկսվում հնագույն աղբյուրներում առկա բույսերի նկարագրությամբ և դասակարգմամբ։ Բուսաբանական աշխատությունների օրինակներ գտնվել են [[Հին Հնդկաստան]]ում, [[Միջագետք]]ում, [[զրադաշտություն|Զրադաշտական]] և [[Հին Չինաստան|Հին Չինական]] ձեռագրերում։<br />
Առաջին աշխատությունները, որոնք չեն նկարագրել բույսերը ըստ իրենց սննդային կամ բուժական նշանակության համարվում են`
* [[Արիստոտել]]ի աշխատությունները,
* Արիստոտելի աշակերտ [[Թեոֆրաստ]]ի «[[Բույսերի պատմություն]]»-ը ( {{lang-grc|Περὶ φυτῶν ἱστορίας}}, {{lang-la|Historia plantarum}} ), որտեղ նկարագրված է շուրջ 500 բույսերի տեսակներ, տրված է դասակարգման հիմքերը և բույսերը բաժանված են ըստ [[կենսական ձև]]երի, տրված է ֆիզիոլոգիայի հիմքերը, [[ծաղիկ|ծաղկի]] կառուցվածքը,
* [[Պլինիուս Ավագ]]ի «[[Naturalis Historia]]»-ն որտեղ նա նկարագրել է շուրջ 1000 տեսակի բույսեր։
* [[Այուրվեդա]]ն հնդկական աշխատություն, որը դասվում է մ.թ.ա առաջին հազարամյակին
* Պարսիկ [[Աբու Ալի Իբն Սինայի]] ([[Ավիցեննա]]) «Բշկագիտության կանոն»-ը
* Գերմանացի [[բնագետ]] և [[փիլիսոփա]] [[Ալբերտ ֆոն Բոլշտեյն]]-ի ([[Ալբերտ Մեծ]]) աշխատությունները։
Միջնադարյան մուսուլմանական աշխարհից հայտնի է [[Աբու Հանիֆա Դինավարի]]ի (828-896) «Բույսերի գիրք»-ը, [[Իբն Բասսալ]]ի «Հողերի դասակարգում»-ը և այլն։ 13-րդ դարի սկզբում [[Աբու-ալ-Աբբաս ալ-Նաբաթի]]ն և [[Իբն ալ-Բայթար]]ը նույնպես գրել են բուսաբանության մասին։
 
=== Վաղ Ժամանակակից բուսաբանություն ===
[[Լեոնարդ Ֆուքս]]ը (1501–1566), [[Օտտո Բրունֆելս]]ը (1489-1534) և [[Հիերոնիմ Բո]]կը (1498–1554) համարվում են ժամանակակից բուսաբանական գիտության հիմնադիրները։
=== Ժամանակակից բուսաբանություն ===
Բուսաբանությունը, որպես գիտություն, ձևավորվել է XVII–XVIII դարերում։ Ստեղծվեցին առաջին «չոր այգիները»՝ [[հերբարիում]]ները, ապա կազմվեցին [[բուսաբանական այգի]]ներ։ Իտալացի բժիշկ-բուսաբան Ա. [[Ցեզալպինո]]ն «Բույսերի մասին» իր գրքում դասակարգեց բույսերը։ Շվեյցարացի բուսաբան Կ. [[Բաուհին]]ը ստեղծեց երկանուն անվանակարգություն՝ յուրաքանչյուր բույս անվանելով 2 բառով, որոնցից մեկը ցույց է տալիս բույսի [[ցեղ]]ը, մյուսը՝ [[տեսակ]]ը։ Այդ անվանակարգը հետագայում օրինականացրեց Կ. [[Լիննեյ]]ը, որը գործում է մինչև օրս։ Բույսերի կարգաբանության վրա որոշիչ նշանակություն ունեցավ Չ. [[Դարվին]]ի էվոլյուցիոն տեսությունը։<br />
==== Բուսաբանական գիտությունը Հայաստանում ====
Մեր օրերում [[Հայաստան]]ի հարուստ ու հետաքրքիր բուսական աշխարհով զբաղվում են դեռևս 1939 թ-ին բացված [[Բուսաբանության ինստիտուտ]]ի և Բուսաբանական այգու գիտնականներն ու մասնագետները։ Հայտնի բուսաբաններ են Ա. [[Թախտաջյան]]ը, Հ. [[Մաղաքյան]]ը, Դ. [[Բաբայան-Տետերևնիկովա]]ն, Պ. [[Ղանդիլյան]]ը, Գ. [[Դավթյան]]ը, Լ. [[Օսիպյան]]ը և ուրիշներ։
 
== Հայտնի բուսաբաններ ==
{{տես|Բուսաբանների ցանկ}}
* [[Իբն ալ-Բայթար]] (մ. 1248), արաբ գիտնական, բուսաբան, բժիշկ, դեղաբան, ամենամեծ բուսաբանական հանրագիտարաններից մեկի հեղինակը
* [[Աբու ալ-Աբբաս ալ-Նամաբի]] (1200), արաբ բուսաբան և գյուղատնտես, փորձարարական բուսաբանության հիմնադիրներից
* [[Ավգուստին Պիրամուս դը Կոնդոլ]] (1778–1841), տվել է գոյության կռվի գաղափարը
* [[Աբու Հանիֆա Դինավարի]] (828-896), պարսիկ բուսաբան, պատմաբան, աշխարհագրագետ, աստղագետ, մաթեմատիկ
* [[Թեոֆրաստ]] (371 – 287 ՔԱ), բուսաբանության հայրը
* [[Լեոնարդո դա Վինչի]] (1452–1519), իտալացի գիտնական, ինժեներ, անատոմ, նկարիչ, քանդակագործ, բուսաբան, երաժիշտ, գրող
* [[Արմեն Թախտաջյան]] (1910-2009), հայ աշխարհահռչակ գիտնական, 20-րդ դարի էվոլյուցիոն բուսաբանության, բույսերի սիստեմատիկայի ամենանշանավոր դեմքերից մեկը, բույսերի դասակարգման «Թախտաջյանական համակարգի» ստեղծողը։
== Օգտագործված աղբյուրներ ==
* Ботаника - статья из Большой советской энциклопедии {{ru}}
* [http://ru.wikipedia.org/wiki/Ботаника Ռուսերեն Վիքիպեդիայի «Բուսաբանություն» (Ботаника) հոդվածը] {{ru}}
274 658

edits