«Վաշինգտոն ԿՇ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 81.
1751 թվականին, երբ Մերիլենդի օրենսդիր իշխանությունը 280 ֆունտով 60 ակր հողատարածք է գնել Ջորջ Գորդոնից և Ջորջ Բիելից, հիմնադրվել է Ջորջթաունը<ref>{{cite book |title=A Portrait of Old George Town |year=1951 |publisher=The Dietz Press, Inc. |author=Ecker, Grace Dunlop |page=11}}</ref>: Մոտավորապես նույն ժամանակ` 1749 թվականին, հիմնադրվել է Ալեքսանդրիան: Ջորջթաունը Պոտոմակ գետի հոսանքի ուղղությամբ ամենաբարձր բնակավայրն էր, որի մոտ օվկիանոսից կարելի էր հասնել առևտրական նավերով: Ջորջթաունը, գաղութային Մերիլենդից ծխախոտի և այլ ապրանքների առևտրի շնորհիվ, վերածվել է ծաղկուն նավահանգստի<ref>{{cite book |author=Lesko, Kathleen M. |title=Black Georgetown Remembered : A History Of Its Black Community From The Founding Of «The Town of George» |coauthors=Valerie Babb and Carroll R. Gibbs |publisher=Georgetown University Press |year=1991 |page=1}}</ref>:
=== Քաղաքի նախագծումն ու կառուցումը 18-րդ դարի վերջին ===
[[Պատկեր:Dcmapanimated.gif|250px|մինի|Վաշինգտոնի տարածքի փոփոխման սխեման]]
Մայրցամաքային Առաջին կոնգրեսից սկսած և Երկրորդ կոնգրեսի կողմից անկախության հռչակումից հետո նոր պետության մայրաքաղաքը [[Ֆիլադելֆիա]]ն էր: Տարբեր հանգամանքներով պայմանավորված` ԱՄՆ-ի գոյության առաջին տարիներին երկրի գլխավոր քաղաքի կարգավիճակն անցնում էր տարբեր քաղաքներին` ամեն անգամ, սակայն, կրկին այդ դերը զիջելով Ֆիլադելֆիային: Վերջին ժամանակահատվածը, երբ Ֆիլադելֆիան ունեցել է ամերիկյան մայրաքաղաքի կարգավիճակ, եղել է 1778-1783 թվականների հատվածը: 1783 թվականի հունիսին Անկախության սրահի ({{lang-en|Independence Hall}}) պատերի տակ հավաքվել է դժգոհ զինվորների բազմություն` պահանջելով վճարել [[Անկախության պատերազմ Հյուսիսային Ամերիկայում|Անկախության պատերազմի]] ծառայության համար: Կոնգրեսի պատվիրակներն իրենց հերթին Փենսիլվանիայի նահանգապետ Ջոն Դիկինսոնին պահանջ են ներկայացնում, որ նա ապահովի ազգային խորհրդարանի անվտանգ աշխատանքը, և աշխարհազոր է հավաքում այն պաշտպանելու նպատակով: Սակայն Դիքինսոնը հրաժարվում է ճնշել բողոքի ցույցը: Այս իրադարձությունը ստանում է «Փենսիլվանյան փոթորիկ» անվանումը, ինչի արդյունքում հունիսի 21-ին Կոնգրեսը ստիպված է լինում փախչել [[Փրինսթոն (Նյու Ջերսի)|Փրինսթոն]]` [[Նյու Ջերսի]] նահանգ<ref>{{cite book |last=Crew |first=Harvey W. |coauthors=William Bensing Webb, John Wooldridge |title=Centennial History of the City of Washington, D. C. |publisher=United Brethren Publishing House |year=155н892 |location=Dayton, Ohio |url=https://books.google.com/?id=5Q81AAAAIAAJ |page=66}}</ref>:
Դիքինսոնի` ազգային կառավարությանը պաշտպանելու մտքից հրաժարվելը քննարկման նյութ է դարձել 1787 թվականի Ֆիլադելֆիայի կոնվենտում, որտեղ ընդունվել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը: Առաջին հոդվածի 8-րդ մասը Կոնգրեսին իշխանություն է տալիս.
{{քաղվածք|բոլոր դեպքերում իրականացնել օրենսդրական լիազորությունները շրջանի նկատմամբ (ոչ ավելի մեծ, քան ամեն կողմը տասը մղոն տարածությամբ), ինչը զիջվում է առանձին նահանգների կողմից և հաստատվում է Կոնգրեսի կողմից` դառնալով ԱՄՆ կառավարության գործունեության վայրը, նման իշխանություն իրականացնել բոլոր հողերի նկատմամբ, որոնք ձեռք են բերվել նահանգի օրենսդիր ժողովների համաձայնությամբ, որտեղ այդ տարածքներն ամրությունների, պահեստների, զինանոցի և համանման այլ նշանակություն ունեն:|ԱՄՆ Սահմանադրություն, հոդված 1, բաժին 8<ref>{{cite web|url=https://www.archives.gov/exhibits/charters/constitution_transcript.html|title=Constitution of the United States|accessdate=2011-02-17|publisher=[[Национальное управление архивов и документации (США)|Национальное управление архивов и документации США]]|archiveurl=https://www.webcitation.org/619lcYTKt?url=http://www.archives.gov/exhibits/charters/constitution_transcript.html|archivedate=2011-08-23}}</ref>}}
1788 թվականի հունվարի 23-ին Ջեյմս Մեդիսոնը «Ֆեդերալիստի» № 43 հոդվածում նաև նշել է, որ ազգային մայրաքաղաքը պետք է անկախ լինի նահանգներից հենց իր իսկ անվտանգության ու սպասարկման համար<ref>{{cite web|url=http://thomas.loc.gov/home/fedpapers/fed_43.html|title=The Federalist No. 43|accessdate=2011-02-16|last=Madison|first=James|date=1996-04-30|work=The Independent Journal|publisher=Library of Congress|archiveurl=https://www.webcitation.org/619ldujGz?url=http://thomas.loc.gov/home/fedpapers/fed_43.html|archivedate=2011-08-23}}</ref>: Սահմանադրությունը, սակայն, չէր սահմանում նոր մայրաքաղաքի գտնվելու վայրը: [[Մերիլենդ]], [[Նյու Ջերսի]], [[Նյու Յորք (նահանգ)|Նյու Յորք]] և [[Վիրջինիա]] նահանգներն առաջարկում էին իրենց տարածքները նոր մայրաքաղաքի համար: Հյուսիսային նահանգները նախընտրում էին, որ մայրաքաղաք հռչակվի իրենց խոշոր քաղաքներից մեկը, իսկ հարավային նահանգները, ընդհակառակը, ցանկանում էին, որ նոր մայրաքաղաքը կինի իրենց տարածքում<ref>{{cite book |last=Crew |first=Harvey W. |coauthors=William Bensing Webb, John Wooldridge |title=Centennial History of the City of Washington, D. C. |publisher=United Brethren Publishing House |year=1892 |location=Dayton, Ohio |url=https://books.google.com/?id=5Q81AAAAIAAJ |pages=67–80}}</ref>: Ավելի ուշ 1790 թվականի համաձայնագրով, որը ստորագրել են [[Ջեյմս Մեդիսոն]]ը, [[Ալեքսանդր Համիլթոն]]ը և [[Թոմաս Ջեֆերսոն]]ը, նոր մայրաքաղաքը պետք է գտնվեր [[Պոտոմակ]] գետի ափին` Վիրջինիայի ու Մերիլենդի սահմանին: Համիլտոնն առաջարկում էր, որ դաշնային նոր կառավարությունն իր վրա վերցնի պարտքերը, որոնք նահանգները հավաքել էին անկախության համար մղվող պատերազմի ժամանակ: Սակայն 1790 թվականին հարավային նահանգները զգալիորեն փոխհատուցում են իրենց պարտքերը: Համիլտոնի առաջարկը պահանջում էր, որ հարավային նահանգները վճարեն հյուսիսային նահանգների պարտքի մի մասը` փոխարենը մայրաքաղաքը կառուցելով իրենց տարածքում: Ջեֆերսոնն ու Մեդիսոնը սատարում են այդ առաջարկը` ապահովելով նոր մայրաքաղաքի տեղը հարավային նահանգներում<ref name="Morison">{{cite book |last=Morison |first=Samuel Eliot |title=The Oxford History of the American People, Vol. 2 |publisher=Meridian |year=1972 |chapter=Washington's First Administration: 1789-1793}}</ref>:
1790 թվականի հուլիսի 16-ի օրենքը նախատեսում էր նոր մայրաքաղաքի գտնվելը այն շրջանում, որը կհռչակի նախագահ [[Ջորջ Վաշինգտոն]]ը<ref name="residenceact">{{Cite book |url=http://memory.loc.gov/cgi-bin/query/r?ammem/rbpe:@field(DOCID+@lit(rbpe21500600)) |title=An ACT for establishing the Temporary and Permanent Seat of the Government of the United States |publisher=Library of Congress |accessdate=2011-03-17}}</ref>: Դաշնային շրջանի սկզբնական ձևը քառակուսի էր` ամեն կողմը տասը մղոն երկարությամբ, և Վաշինգտոնն ուզում էր մայրաքաղաքի մեջ ներառել Ալեքսանդրիան: 1791 թվականին Կոնգրեսը դաշնային շրջանի մեջ Ալեքսանդրիան ներառելու համար ուղղում է արել օրենքում: Այս օրենքի համաձայն` նախագահ Վաշինգտոնը 1791 թվականին երեք լիազոր (Թոմաս Ջոնսոն, Դենիել Քերոլ և Դևիդ Ստյուարտ) է նշանակում, որպեսզի վերահսկեն դաշնային շրջանի ու մայրաքաղաքի հատակագծումը, դիզայնը և սեփականության ձեռքբերումը այդ տարածքում<ref name="hazelton-p2">{{Cite book |url=http://memory.loc.gov/cgi-bin/query/r?ammem/rbpe:@field(DOCID+@lit(rbpe21500600)) |last=Morison|first=George C., Jr. |title=The National Capitol: its architecture, art, and history |publisher=J.F. Taylor & Company, New York |year=1914 |accessdate=2011-03-17}}</ref>: 1791 թվականի սեպտեմբերի 9-ին նրանք համաձայնում են քաղաքն անվանել Ջորջ Վաշինգտոնի պատվին, իսկ շրջանն անվանում են Կոլումբիա` ի պատիվ ԱՄՆ-ն խորհրդանշող կերպարի<ref name="stewart-p53">[https://books.google.com/books?id=GgULOzNSafMC&printsec=frontcover&dq=%22Records+of+the+Columbia+Historical+Society+%22+%22Stewart%22&lr=&source=gbs_similarbooks_r&cad=3#v=onepage&q=&f=false Steward, John (1898) ''Early Maps and Surveyors of the City of Washington, D.C'', Records of the Columbia Historical Society, Vol. 2] p. 53 ''in'' [https://books.google.com/ Google Books]. Retrieved 2009-09-29.</ref><ref>[https://books.google.com/books?id=5Q81AAAAIAAJ&printsec=titlepage&source=gbs_summary_r&cad=0#PPA87,M1 Chapter IV. «Permanent Capital Site Selected»], pp. 87-88, 101, ''in'' [https://books.google.com/books?id=5Q81AAAAIAAJ&printsec=titlepage&source=gbs_summary_r&cad=0#PPR1,M1 Crew, Harvey W., Webb, William Bensing, Wooldridge, John (1892), ''Centennial History of the City of Washington, D.C.'', United Brethren Publishing House, Dayton, Ohio] ''in'' [https://books.google.com/books Google Books]</ref>: 1791-1792 թվականներին ճարտարապետ Էնդրյու Էլիքոթը և նրա օգնականները սահմանում են քաղաքի սահմանները` 40 մեծ քար դնելով նրա պարագծով: Այդ քարերից շատերը մինչ օրս էլ նույն տեղում են մնացել և այժմ համարվում են ազգային հուշարձաններ<ref>{{cite web|url=http://www.boundarystones.org/|title=Boundary Stones of Washington, D.C.|publisher=BoundaryStones.org|accessdate=2011-02-17|archiveurl=https://www.webcitation.org/619leO2KS?url=http://www.boundarystones.org/|archivedate=2011-08-23}}</ref>: Այդպիսով, նոր քաղաքը սկսում են կառուցել Պոտոմակ գետի հյուսիսային ափին` Ջորջթաունից արևելք:
1800 թվականի նոյեմբերի 17-ից ԱՄՆ-ի Կոնգրեսը հաստատվում է Վաշինգտոնում<ref name=":0">{{cite web|url=http://www.senate.gov/artandhistory/history/minute/The_Senate_Moves_to_Washington.htm|title=The Senate Moves to Washington|accessdate=2008-07-11|date=2006-02-14|publisher=[[Сенат США]]|archiveurl=https://www.webcitation.org/619leu7Y3?url=http://www.senate.gov/artandhistory/history/minute/The_Senate_Moves_to_Washington.htm|archivedate=2011-08-23}}</ref>:
== Բնակչություն ==
|