«Գանձասար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 58.
 
== Պատմություն ==
[[Բագրատունիների թագավորություն|Հայ Բագրատունիների]] թագավորության ժամանակշրջանում Հայոց կաթողիկոս [[Անանիա Ա Մոկացի|Անանիա Մոկացին]] (942-965) անհանգստացած լինելով Հայաստանի արևելյան թեմերի եկեղեցական գործերով, գալով Արցախ, Գանձասարի վանքում հրավիրեց հոգևորականության և իշխանների ժողով, որը ազգային ոգով պաշտպանեց Հայ Առաքելական եկեղեցու դավանանքի ամրությունը և անաղարտությունը<ref>{{Cite web|url=file:///C:/Users/User/Downloads/Gandzasar.pdf|title=Գանձասարի վանքը|last=|first=|date=|website=|publisher=Գանձասար աստվածաբանական կենտրոն, Երևան 2009|accessdate=}}</ref>:
 
Գանձասարն առաջնորդարան էր և [[Խաչեն|Խաչենի]] իշխանների տոհմական տապանատունը։ [[Հասան-Ջալալյաններ|Հասան-Ջալալյան տոհմի]] իշխանների հոգածության շնորհիվ Գանձասարը պահպանել է հոգևոր կենտրոնի իր դերը։ Վանքն ունեցել է հարուստ [[ձեռագրատուն]], դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց նպաստն են բերել Խաչենի և հարակից շրջանների մտավոր և մշակութային կյանքի զարգացմանը։
Տող 75.
 
=== Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի ===
Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին կառուցվել է [[1216]] - [[1238]] [[Հասան-Ջալալ|թվականներին Հասան-Ջալալ]] իշխանի կողմից<ref>''Artsakh: A Photographic Journey'' by Hrair Khatcherian, p.13. {{OCLC|37785365}}</ref>։ Այն իրենից ներկայացնում է մեծ խաչախմբեթ եկեղեցի: [[Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)|էրմիտաժի]] գիտական խորհրդի անդամ խորհրդային հայտնի պատմաբան և արվեստագետ Անատոլի Յակոբսոնը, ով երկար տարիներ ուսումնասիրում էր վանքը, տաճարն անվանեց «''հայկական ճարտարապետության շտեմարան''»<ref>{{Cite web|url=http://www.gandzasar.ru/cathedral-of-st-john-baptist.htm|title=Собор Святого Иоанна Крестителя|last=|first=|date=|website=http://www.gandzasar.ru|publisher=|accessdate=}}</ref>: Պրոֆեսոր Շարլ Դիլը (1859-1944) Սորբոնի համալսարանից, արվեստի պատմության ֆրանսիացի հայտնի պատմաբան, Գանձասարը ներառեց հայ ճարտարապետական արվեստի 5 գլուխգործոցների շարքում, որոնք մտան համաշխարհային ճարտարապետության գանձարան: Գանձասարի վանքից բացի, Դիլի ցանկում հայտնվեցին [[Սուրբ Խաչ եկեղեցի (Աղթամար)|Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին]] (915-921) ([[Վանա լիճ]], [[Թուրքիա]]), [[Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Էջմիածին)|Էջմիածնի Սբ Հռիփսիմեի եկեղեցին]] (618), [[Հաղպատի վանք|Հաղպատի վանքը]] (հիմնված 10-րդ դարում) և Ամենափրկչի եկեղեցին՝ Հայաստանի հնագույն մայրաքաղաք [[Անի|Անիում]] (հիմնված 1001 թվականին):
 
== Պատկերասրահ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գանձասար» էջից