«Բուզավեթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Ըստ Ջաբա դավթարի գյուղը կառուցվել է օսմանյան կայսրության կողմից, գյուղապետն է եղել Մուսթաֆային (1705-1706)։ Ներկա բնակիչները 1830 թ. [[Կարին]]ի շրջանից գաղթածների հետնորդներն են։ Բուզավեթից [[2-րդ Համաշխարհային պատերազմ]]ին մասնակցել է 104 կամավոր, որոնցից 51-ը զոհվել են կռվի դաշտում։ Գյուղի եկեղեցական դպրոցը հիմնադրվել է 1864 թ. և գործել առանց ընդմիջումների մի քանի տասնամյակ։ 1865-ին ունեցել է 1 ուսուցիչ 13 աշակերտ, 1868-ին 5 հոգաբարձու 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1870-ին 1 ուսուցիչ 27-աշակերտ, 1872-թին 1 ուսուցիչ 18 աշակերտ, 1880 ին 1 ուսուցիչ 25 աշակերտ, 1889-ին 1 ուսուցիչ 24 աշակերտ։
 
=== Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ===
Կառուցվել է 5-6-րդ դարերում, Հայաստանի Բայբուրդ և Աղավնիկ գյուղերի եկեղեցիների նմանությամբ (չափերն են 16.1 x 6, 4մ), միակ մուտքը բացվում է հարավ։ Եկեղեցին վերանորոգվել է գյուղի բնակչի կողմից տանիքի փայտյա ծածկով, և այն սկսել է գործել որպես ծխական եկեղեցի, հետագայում եկեղեցին նորից է վերանորոգվել, սակայն երկար չի ծառայել։ 1848 թվականին ենթարկվել է լրիվ նորոգման քարե պատերով և փայտե տանիքով։ Եկեղեցին օծվել է վերջին անգամ որպես հայ առաքելական եկեղեցի։ 19-րդ դարում զանգակատունը եղել է 4 սյուներից։ Ներկայումս զանգակատունը կանգուն է, թեև գտնվում է վատ վիջակում։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Բուզավեթ» էջից