«Բորիս Պաստեռնակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Կյանքը և ստեղծագործությունները ==
Ծնվել է 1890 թվականի փետրվարի 10-ին Մոսկվայում՝ նկարիչ [[Լեոնիդ Պաստեռնակ|Լեոնիդ Պաստեռնակի]]ի և դաշնակահարուհի Ռոզալիա Կաուֆմանի ընտանիքում։
 
1901 թվականի օգոստոսին ընդունվել է գիմնազիա՝ ավարտելով այն 1908 թվականի մայիսին ոսկե մեդալով։ Նույն թվականի օգոստոսին ընդունվել է [[Մոսկվայի համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետ։ 1909 թվականի մայիսին տեղափոխվել է պատմափիլիսոփայական ֆակուլտետի փիլիսոփայության բաժին։ 1912 թվականի մայիսից օգոստոս եղել է Գերմանիայում։ Ամառային կրթաշրջանը անց է կացրել Մարբուրգի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետում՝ ուսումնասիրելով նեոկանտականության մարբուրգյան դպրոցի փիլիսոփաներին։ Սովորել է պրոֆեսոր Հերման Կոհենի մոտ։ 1912-ի օգոստոսին երկու շաբաթով մեկնել է Իտալիա։ 1913 թվականի մայիսին ավարտել է համալսարանը՝ ստանալով Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության թեկնածու գիտական կոչում։ Եղել է «Ցենտրիֆուգա» գրական խմբի անդամ։ 1913 թվականի դեկտեմբերին հրատարակել է «Երկվորյակը ամպերում» վերնագրով բանաստեղծությունների առաջին գիրքը։ 1917 թվականին հրատարակվել է «Պատնեշների վրայով», ապա՝ «Քույր իմ` կյանք» (1922), «Թեմա և վարիացիաներ» (1923), բանաստեղծությունների ժողովածուները։
Տող 11.
1931 թվականին լույս է տեսնում ավստրիացի բանաստեղծ [[Ռայներ Մարիա Ռիլկե]]ի հիշատակին նվիրված «Պահպանագիր» ինքնակենսագրական վիպակը։
 
Պաստեռնակը թարգմանել է [[Շեքսպիր|Վ. ՇեքսպիրՇեքսպիրի]]ի պիեսները, [[Գյոթե|Յո. Վ. ԳյոթեԳյոթեի]]ի «[[Ֆաուստ (ողբերգություն)|Ֆաուստ»]]»-ը, Հ. Սաքսի, Պ. Շելիի, [[Ջոն Քիթս|Ջ. ՔիթսՔիթսի]]ի, Պ. Վեռլենի, Շ. Պետեֆիի բանաստեղծություններից։
 
1930-ական թվականներից սկսած թարգմանել է վրաց բանաստեղծների (Ն. Բարաթաշվիլի, Ա. Ծերեթելի, Գ. Լեոնիձե, Տ. Տաբիձե, Ս. Չիքովանի, Պ. Յաշվիլի) գործերը։ Հայ բանաստեղծներից թարգմանել է [[Եղիշե Չարենց]]ի, [[Ավետիք Իսահակյան|Ա. ԻսահակյանԻսահակյանի]]ի, Ա. Գրաշու ստեղծագործություններից։
 
1943 թվականի հունիսին լույս է տեսնում «Վաղ գնացքներով» ժողովածուն։ 1945 թվականի ամռանը հրատարկված «Բանաստեղծությունների և պոեմների ընտրանի» գիրքը դառնում է բանաստեղծությունների վերջին գիրքը, որ հրատարակվում է Պաստեռնակի կենդանության օրոք։
Տող 21.
1960 թվականի մայիսի 30-ին մահանում է Պերեդելկինոյում։
 
== Պաստեռնակի ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ ==
Պաստեռնակի բանաստեղծությունները և «Դոկտոր Ժիվագո» վեպը թարգմանվել են հայերեն<ref>Բանաստեղծություններ / Բ. Պաստեռնակ; Թարգմ. և վերջաբ. հեղ.՝ Հ. Թամրազյան; Գրախոս.՝ Լ. Մկրտչյան; Խմբ.՝ Ա.Ս. Հովսեփյան. - Երևան։ Սովետական գրող, 1985. - 166 էջ։</ref>։ Պաստեռնակի ստեղծագործությունները հայերեն հնչել են [[Գևորգ Էմին]]ի, [[Վահագն Կարենց]]ի թարգմանությամբ։ 1985-ին «Սովետական գրող» հրատարակչությունը լույս ընծայեց ռուս բանաստեղծի ժողովածուն։ Ավելի ուշ հայերենով լույս տեսավ «Դոկտոր Ժիվագո» վեպը՝ [[Սուրեն Խաչատրյան]]ի թարգմանությամբ (Եր., «Սովետական գրող», 1990 թ.)։