«ԽՍՀՄ Գրողների միություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Համագումարներ ==
Գրողների համամիութենական առաջին համագումարը ([[1934]]) ընդունեց ԽՍՀՄ ԳԱ կաոնադրությունը։ ԳԱ անդամների թիվը [[1976]] թվականին հասել է 7833-ի։ Նրանք ստեղծագործում են 76 լեզվով։ ԳԱ բարձրագույն մարմինը համամիութենական համագումարն է (2-րդ համագումարը՝ [[1954]] թվականին, 3-րդը՝ [[1959]] թվականին, 4-րդը՝ [[1967]] թվականին, 5-րդը՝0 [[1971]] թվականին, 6-րդը՝ [[1976]] թվականին)։ ԳԱ վարչությունը [[1934]]-[[1936]] թվականներին գլխավորել է [[Մաքսիմ Գորկի]]ն, այնուհետև տարբեր ժամանակներում՝ Վ․ Ս. Տավսկին, Ա․ Ֆադեևը, Ա․ Սուրկովը, Կ․ Ֆեդինը (վարչության նախագահ, [[1971]]-[[1977]]), Գ․ Մարկովը (I քարտուղար, [[1971]] թվականից)։ ԳԱ համակարգում հրատարակվում է 15 թերթ, 86 գրականգեղարվեստական և հասարակական-քաղաքական հանդես։ Նրա տնօրինության տակ են «Սովետսկի պիսատել» («Советский писатель» — «Խորհրդային գրող») հրատարակչությունը, Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, Գրական ֆոնդը և այլ հաստատություններ։ ԳԱ պարգևատրվել է [[Լենին]]ի շքանշանով ([[1967]])։
 
== Հայաստանի գրողների միություն ==
ԽՍՀՄ ԳԱ բաղկացուցիչ մասն էր [[Հայաստանի գրողների միություն]]ը։ ՀԿ(բ) կ [[1932]] թվականի մայիսի 9-ի որոշմամբ լուծարքի ենթարկվեց [[Հայաստան]]ի պրոլետարական գրողների ասոցիացիան, ստեղծվեց հանձնաժողով՝ Հայաստանի Խորհրդային գրողների (ՀՍԳ) միություն կազմակերպելու համար։
===== Միության անդամներ =====
[[1933]] թվականի մարտի 14-ին ՀԽԳ միության նախագահության կազմում ընտրվեցին [[Եղիա Չուբար]]ը (նախագահ), [[Նաիրի Զարյան]]ը (պատասխանատու քարտուղար), [[Ալեքսանդր Շիրվանզադե]]ն, [[Եղիշե Չարենց]]ը, [[Դերենիկ Դեմիրճյան]]ը, [[Ակսել Բակունց]]ը, [[Ազատ Վշտունի]]ն, [[Վահրամ Ալազան]]ը, [[Նորայր Դաբաղյան]]ը և ուրիշներ։ [[1934]] թվականի հուլիսի 14-ին ՀԿ(բ) կ Կենտկոմը հաստատեց ՀԽԳ միության կազմկոմիտե և քարտուղարություն ([[Դրաստամատ Սիմոնյան]]՝ նախագահ, Վահրամ Ալազան, Հ․ Մկրտչյան), իսկ օգոստոսին (1-5) հրավիրվեց ՀԽԳ I համագումարը։ Զեկուցումներից բացի (զեկուցողներ՝ Դրաստամատ Սիմոնյան, Տ․ Գյուլիքևխյան, Տ․ Մկրտչյան, [[Վաղարշակ Նորենց]]) հաստատվեց կանոնադրություն․ ընտրվեց միության վարչություն՝ Դ․ Սիմոնյան (նախագահ), [[Ալեքսանդր Շիրվանզադե]], [[Եղիշե Չարենց]], [[Ակսել Բակունց]], Վահրամ Ալազան (քարտուղար), Ազատ Վշտունի, Դերենիկ Դեմիրճյան, Մ․ Զանան, Ստեփան Զորյան, Տ․ Մկրտչյան (քարտուղար), [[Գուրգեն Մահարի]], Ն․ Դաբաղյան, Նաիրի Զարյան, Տ․ Ջնդի, Էֆենդին։ [[1944]] թվականի մայիսին միության պլենումն ընտրեց վարչության նախագահություն՝ Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Նաիրի Զարյան (նախագահ), [[Ստեփան Զորյան]], [[Գեղամ Սարյան]], Է․ Թոփչյան (պատասխանատու քարտուղար), [[Գուրգեն Բորյան]]։ ՀԽԳ 2-րդ համագումարում ([[1946]] թվականի սեպտեմբեր) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, պատասխանատու քարտուղար՝ Գ․ Բորյանը․ 3-րդ համագումարում ([[1954]] թվականի հուլիս) վարչության նախագահ ընտրվեց Ավետիք Իսահակյանը, I քարտուղար՝ Է․ Թոփչյանը։ Հետագա երեք համագումարներում (4-րդ՝ [[1959]] թվականի հունվար, 5-րդ՝ [[1966]] թվականի նոյեմբեր, 6-րդ՝ [[1971]] թվականի հունիս) վարչության I քարտուղար է ընտրվել Է․ Թոփչյանը։ Միության [[1975]] թվականի մայիսյան պլենումում, ապա 7-րդ համագումարում ([[1976]] թվականի ապրիլ) վարչության I քարտուղար է ընտրվել Վ․ Պետրոսյանը։ [[1977]] թվականի փետրվարի 1-ի տվյալներով ՀԽԳ միությունն ուներ 303 անդամ։
 
== Միության նպատակ ==