«Բոհդան Խմելնիցկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 9.
'''Խմելնիցկի Բոգդան''' ({{lang-uk|Богдан Зиновій Хмельницький}}) ([[Զինովիյ]], ծն․՝ մոտ [[դեկտեմբերի 27]], [[1595]]-[[հուլիսի 27]] ([[օգոստոսի 6]]), [[1657]] թ), ուկրաինական պետական գործիչ, զորավար, [[Ուկրաինա]]յի հետման ([[1648]]-[[1657]])։ [[1640]]-ական թթ. կեսերին նախապատրաստել, [[1648]] թվականին գլխավորել է լեհական տիրապետության դեմ ուկրաինական ժողովրդի ազատագրական պայքարը։ Խմելնիցկին հաղթանակներ է տարել լեհական զորքերի դեմ [[Ժոլտիյե Վոդիի]], Կորսունի, Պիլյավցիի ([[1648]]), Բատոգի ([[1652]]) մարտերում։
 
Գիտակցելով պանական Լեհաստանի լծից սեփական ուժերով [[Ուկրաինա]]ն ազատագրելու անհնարինությունը և արտահայտելով [[Ռուսաստան]]ի հետ վերամիավորվելու ուկրաինական ժողովրդի կամքը՝ Խմելնիցկին ձգտել է իրականացնել այդ միավորումը։ [[1654]] թվականի [[հունվարի 8]]-ին Պերեյասլավում ժողովրդական ռադան հռչակեց [[Ուկրաինա|Ուկրաինայի]]յի վերամիավորումը [[Ռուսաստան]]ի հետ։ Ուկրաինական զորքերը Խմելնիցկու գլխավորությամբ ակտիվորեն մասնակցեցին [[Ուկրաինա|Ուկրաինայի]]յի համար ռուս-լեհական պատերազմին։ Ազատագրական պատերազմի ընթացքում Խմելնիցկին հանդես եկավ միաժամանակ որպես զորավար, դիվանագետ և ուկրաինական պետականության կազմակերպիչ։ Նրա օրոք ստեղծված պետական ապարատը, թեկուզև կազակային վերնախավի և ուկրաինական շլյախտայի դասակարգային գործիքն էր, այնուամենայնիվ, մեծ դեր խաղաց [[Լեհաստան]]ի տիրապետությունից ուկրաինական ժողովրդի ազատագրության գործում։
 
[[1888]] թվականին [[Կիև]]ում կանգնեցվել է Խմելնիցկու արձանը։ [[1943]] թվականին խորհրդային կառավարությունը սահմանեց Խմելնիցկու երեք աստիճանի շքանշաններ։ [[1943]] թվականին [[Պերեյասլավ-Խմելնիցկի (քաղաք, Ուկրաինա)|Պերեյասլավը]] վերանվանվեց [[Պերեյասլավ-Խմելնիցկի (քաղաք, Ուկրաինա)|Պերեյասլավ-Խմելնիցկի։]]