«Բնակչություն»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (ջնջվեց: <nowiki/> oգտվելով ԱՎԲ)
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Բնակչություն''', որոշակի տարածքում մշտական բնակություն հաստատած մարդկանց ամբողջությունը։ Կարելի է տարանջատել [[գյուղ]]ի, [[քաղաք]]ի, [[մարզ]]ի, [[երկիր|երկրերկրի]]ի, [[տարածաշրջան]]ի, [[աշխարհամաս]]ի, [[մայրցամաք]]ի և նույնիսկ [[Երկիր]] մոլորակի բնակչությունը։ Երկիր մոլորակի բնակչությունն անընդհատ աճում է ի շնորհիվ մարդկանց բազմացման։
 
'''Ազգաբնակչություն''' տերմինը, ի տարբերություն նախորդի, վերաբերում է միայն պետության բնակչությանը։
Ծնելիության ու մահացության ցուցանիշների տարբերությամբ պայմանավորված է բնակչության բնական '''վերարտադրության ռեժիմը (վարքը)'''։ Առանձնացնում են բնակչության վերարտադրության երեք ռեժիմ՝ պարզ, ընդլայնված և նեղացված։ '''Պարզ վերարտադրության''' դեպքում ծնելիության և մահացության ցուցանիշները հավասար են, այսինքն բնակչության թիվը չի փոփոխվում և բնական աճ չկա։ '''Ընդլայնված վերարտադրության''' դեպքում ծնելիության ցուցանիշը գերազանցում է մահացության ցուցանիշին, և տեղի է ունենում բնակչության թվի աճ։ '''Նեղացված վերարտադրության''' դեպքում մահացության ցուցանիշը գերազանցում է ծնելիության ցուցանիշին, և բնակչության թիվը նվազում է։
 
Աշխարհի երկրներն ըստ բնակչության վերարտադրության ցուցանիշների կարելի է բաժանել երկու հիմնական տիպերի։
'''Առաջին տիպին''' են պատկանում [[Եվրոպա]]յի և [[Հյուսիսային Ամերիկա]]յի տնտեսապես զարգացած [[Պետություն|երկրները]]։ Այդ երկրներին բնորոշ է բնական աճի միջինից (1,1% կամ 11‰) համեմատաբար ոչ բարձր ցուցանիշները։ Բնակչության բնական աճը բացասական է (նեղացված վերարտադրություն), և արդյունքում տեղի է ունենում բնակչության թվի նվազում՝ '''դեպոպուլյացիա'''։ Եթե նման վիճակը պահպանվում է երկար տարիներ, այն ընդունված է գնահատել որպես '''ժողովրդագրական ճգնաժամ'''։
 
274 658

edits