«Բյուրգերություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Բյուրգերություն''' ([[Գերմաներեն|գերմ․]] Burger — քաղաքացի), լայն առումով՝ արևմտաեվրոպական միջնադարյան քաղաքի բոլոր այն բնակիչները, որոնց վրա տարածվել է քաղաքային [[իրավունք]]ը։ Նեղ իմաստով՝ [[Արևմտյան Եվրոպա]]յի [[միջնադար]]յան քաղաքի բնակչության միջին խավը (հիմնականում արհեստավորները և մանր ու միջին առևտրականները), ի տարբերություն վերնախավի՝ պատրիկության, և ստորին խավի՝ պլեբեյության։ Ձևավորվել է [[քաղաք]]ի և ֆեոդալ-սենիորի միջև մղված պայքարի ընթացքում ([[XI դար|XI]]-[[XIII դար|XIII]] դարեր)։ Բյուրգերները ծագել են կախյալ գյուղացիներից և գյուղական արհեստավորներից, որոնք վերաբնակվել էին կամ փախել քաղաք։ Գործուն մասնակցություն է ունեցել [[ֆեոդալներ]]ի դեմ մղվող պայքարում, նպաստել ապրանքա-դրամական հարաբերությունների զարգացմանը։ Բյուրգերությունը երկարատև պայքար է մղել պատրիկության դեմ և հաղթել շատ քաղաքներում։ Բյուրգերությունը ստեղծել է միջնադարյան քաղաքային մշակույթը, որը և նախապատրաստել է Վերածնության ժամանակաշրջանի հումանիստական շարժումը։ [[XVI դար|XVI]] —[[XVIII դար|XVIII]] դարեր։ Բյուրգերության այն խավը, որն անցեյ էր արտադրության կապիտալիստական ձևերին, կազմել է բուրժուազիայի հիմնական բաղկացուցիչ մասը։
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Բնակչություն]]
 
 
{{Անավարտ}}