«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 113.
Նրա խաղացանկի ութ ներկայացումներից վեցի վերջում դերասանուհին մեռնում է դրամատիկ մահով: Երբ նա Լոնդոնից Փարիզ է վերդարձել, Կոմեդի Ֆրանսեզն առաջարկել է նրան հետ վերադառնալ, սակայն նա մերժել է հրավերը` բացատրելով, որ ինքն անհատապես ավելի շատ գումար է վաստակում: Դրա փոխարեն, Բեռնարը նոր ներկայացումներով ու նոր խմբով մեկնում է [[Բրյուսել]] և [[Կոպենհագեն]], հետո` հյուրախաղերով եղել է Ֆրանսիայի գավառական քաղաքներում{{Sfn|Skinner|1967|pages=142–145}}:
1880 թվականի հոկտեմբերի 15-ին Սառան իր թատերախմբով ուղևորվում է դեպի ԱՄՆ և Նյու Յորք է հասնում հոկտեմբերի 27-ին: Նոյեմբերի 8-ին նա ներկայացնում է Սքրայբի ''Ադրիենե Լեքուվր'' ներկայացումը Բութս թատրոնում: Այդ ներկայացման տոմսի արժեքն էր 40 դոլար, ինչը հսկայական գումար էր այդ ժամանակների համար: Հանդիսատեսից քչերն էին ֆրանսերեն հասկանում, սակայն դա անհրաժեշտ չէր. նրա ժեստերն ու ձայնը գրավել էին հանդիսատեսին, և նա օվացիաների է արժանանում: Դերասանուհին շնորհակալություն է հայտնում հանդիսատեսին առանց խոնարհվելու, ուղիղ կանգնած: Նյու Յորքում խաղացած ներկայացումից հետո նա մեծապես ընդունվում է թատերասեր հասարակության կողմից, սակայն լիովին արհամարհվում է Նյու Յորքի բարձր հասարակության կողմից, ով նրա անձնական կյանքը սկանդալային էր համարում{{Sfn|Skinner|1967|page=163}}:
Բեռնարն իր առաջին ամերիկյան շրջագայության ընթացքում խաղում է 157 ներկայացում 51 քաղաքներում<ref>{{IBDB name|9688|Sarah Bernhardt}}</ref>: Նա ճամփորդում էր հատուկ գնացքով, նրա հետ էին իր երկու աղախինները, երկու խոհարարները, երկու սպասավորները և նրա անձնական օգնական տիկին Գերարդը: Դերասանուհու հետ էր նաև դերասան Էդուարդ Անգելոն, ում Սառան ընտրել էր իրեն ուղեկցող և ըստ խոսակցությունների` սիրեկան այդ շրջագայության համար<ref>{{cite book |last=Silverthorne |first=Elizabeth |title=Sarah Bernhardt |series=Women in the Arts series |year=2003 |publisher=Chelsea House |location=Philadelphia |isbn=0-7910-7458-7 |pages=77–78}}</ref>{{Sfn|Skinner|1967|page=159}}:
Նյու Յորքից նա մեկնել է Մենլո Պարկ, որտեղ հանդիպել է [[Թոմաս Էդիսոն]]ին: Վերջինս ձայնագրել է մի փոքր հատված «''Ֆեդրայի''» նրա դերից{{Sfn|Tierchant|2009|page=166}}: ԱՄՆ-ից նա անցել է [[Կանադա]], եղել է [[Մոնրեալ]]ում ու [[Տորոնտո]]յում, հիմնականում խաղացել է ամեն երեկո և անմիջապես մեկնել է ներկայացումից հետո: Նա անհամար հարցազրույցներ է տվել մամուլին, իսկ [[Բոստոն]]ում լուսանկարվել է սատկած կետի ֆոնին: Նա քննադատվել է Մոնրեալի քահանայի կողմից, ինչը միայն ավելացրել է տոմսերի վաճառքը{{Sfn|Tierchant|2009|page=166}}:
Նա խաղացել է ''Ֆեդրան'' վեց անգամ, իսկ «Կամելիազարդ տիկինը»` 65 անգամ: 1881 թվականի մայիսի 3-ին նա իր հրաժեշտի «Կամելիազարդ տիկին»-ն է խաղում Նյու Յորքում: Իր ամբողջ կյանքի ընթացքում դերասանուհին նախընտրել է դրամը կանխիկ ստանալ: Ֆրանսիա վերադառնալիս Բեռնարն իր հետ $194,000 արժողությամբ ոսկե մետաղադրամներ է բերել{{Sfn|Skinner|1967|pages=188–196}}: Իր ընկերներին պատմելով շրջագայության արդյունքների մասին` նա ասել է. «Ես օվկիանոսներ անցա` իմ արվեստի երազանքն ինձ հետ տանելով, և իմ ազգի հանճարը հաղթանակեց: Ես ֆրանսերեն բայը ցանեցի օտար գրականության սրտում, և դա այն է, ինչի համար ես ամենաշատն եմ հպարտ»{{Sfn|Tierchant|2009|page=174}}:
 
==Վերադարձ Փարիզ, եվրոպական շրջագայություն, ''Ֆեդորայից'' ''Թեոդորա'' (1881–1886)==
[[File:Sarah Bernhardt - Foedora.png|thumb|''Ֆեդորայի'' դերում, (1882)]]