«Բերի-բերի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Հիվանդություն}}
'''Բերի-բերի''' ({{lang-si|beri}} – թուլություն), '''[[Ավիտամինոզներ|ավիտամինոզ]] B<sub>1</sub>, սննդային բազմանյարդաբորբ''', հիվանդություն, որն առաջանում է սննդի մեջ վիտամին B<sub>1</sub>-ի (թիամինի) պակասության կամ բացակայության հետևանքով։
 
Բնորոշվում է վերջույթների ծայրամասային նյարդերի ախտահարմամբ, սիրտ–անոթային համակարգի ֆունկցիայի խանգարմամբ և [[այտուց]]ներով։ Բերի-բերին տարածված է առավելապես արևելյան, հարավարևելյան և [[Հարավային Ասիա]]յում, որտեղ բնակչությունը սնվում է հիմնականում թեփազրկված բրնձով։ Հիվանդության պատճառը 1897 թվականին հայտնաբերել է հոլանդացի բժիշկ Էյկմանը։ Օրգանիզմում վիտամին B<sub>1</sub>-ի օրական պահանջը 0,5–2 մգ է․ պակասն առաջացնում է ածխաջրերի փոխանակության խանգարումներ։ Հիվանդությունը բուժվում է վիտամին B<sub>1</sub>–ի պատրաստուկների ներքին ընդունմամբ և ներարկումներով։ Կանխարգելումը՝ վիտամին B<sub>1</sub>-ով հարուստ սննդամթերք։