«Բերանի խոռոչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Բերանի խոռոչի կառուցվածք: clean up, փոխարինվեց: → (29) oգտվելով ԱՎԲ
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
'''Բերանի խոռոչ''', [[Մարսողական ուղի|մարսողական ուղու]] սկզբնական բաժին, որտեղ տեղի է ունենում սննդի մեխանիկական և սկսվում առաջնային քիմիական մշակումը։ Բերանի բացվածքը սահմանափակում են վերին և ստորին [[շրթունքներ]]ը, որոնց հաստության մեջ տեղադրված է [[բերանի բոլորաձև մկան]]ը։ Վերջինիս կծկումների շնորհիվ բացվածքը փակվում և բացվում է։ Շրթունքների կարմիր երիզը վերածվում է բերանի խոռոչի [[լորձաթաղանթ]]ի։
 
Բերանի խոռոչը կազմված է նախադռնից և բուն խոռոչից։ Նախադուռը ճեղքանման տարածություն է՝ տեղադրված [[այտեր]]ի ու [[շրթունքներ]]ի միջև՝ դրսից, և ատամների ու [[լնդեր]]ի միջև՝ ներսից։ Բուն խոռոչը տարածվում է ատամներից մինչև [[ըմպան]]ի մուտքը։
== Բերանի խոռոչի կառուցվածք ==
Բերանի խոռոչի մուտքը սահմանափակվում է շրրթունքներով, որոնք ունեն նուրբ մաշկ՝ հարուստ արյան անոթներով և նյարդային վերջույթներով։ Բերանի խոռոչում սնունդը մանրացվում է, շաղախվում թքով, և սեղի է ունենում մասնակի մարսողություն։ Բերանի խոռոչում էեն գտնվում ասամները, որոնք տեղակայված են վերին և ստորին ծնոտիների վրա, ընդ որում՝ ստորին ծնոտն ունի չափազանց ուժեղ մկաններ, որի շնորհիվ կարող է բարձրացնել մինչև 400կգ զանգված։ Բերանի խոռոչում կա 32 ատամ, որոնք նորածնի մտոտ բացակայում են, իսկ 6 ամսականից մինչև երկու տարեկանում ձևավորվում են թվով 20 ատամներ, որոնք կոչվում են կաթնատամներ, վերջիներս փոխվում են մշտական ատամների 10-12 տարեկանհասակում, իսկ վերջին զույգ ատամները, որոնք կոչվում են իմաստության ատամներ, հայտնվում են 20-22 տարեկանում։ Յուրաքանչյուր ծնոտում տեղակայված են 4 կտրիչ, 2 ժանիք, 4 փոքր և 6 մեծ աղորիքներ։ [[Կտրիչները]] և [[ժանիքները]] սնունդը բռնելու և կտրատելու դերն է կատարում, իսկ [[աղորիքները]], օժտված լինելով մեծ ակերեսով, ծամում, մանրացնում են սնունդը։ Յուրաքանչյուր արմատ ունի արմատ, որը տեղակայված է ծնոտի ոսկրային ատամնաբնում, նաև [[վզիկ]] ու [[պսակ]], որոնք ատամի երևացող մասեր են։ Ատամը կազմված է կարծր նյութից՝ [[դենտինից]], իսկ նրա պսակը ծածկված է [[էմալով]], որը պաշտպանում մէ ատամը քայքայումից և մանրէների ներթափանցումից։ Ատամն [[արմատի]] շրջանում պատված է ցեմենտով։ Ատամի խոռոչը լցված է կակղանով։ Առողջ ատամները կարևոր նախապայման են առողջության պահպանման համար։ Հիվանդ ատամներում սկսում են զարգանալ ու բազմանալ բազմաթիվ մանրէներ։ Ատամների թափելն առաջացնում է մարսողության խանգարումներ, ստամոքսի և աղիների և հիվանդություններ։ Ատամների քայքայումն առաջացնում է էմալի վնասումից, որ հաճախ տեղի է ունենում տաք և սառը սննդի արագ հերթափոխումից։ Որպեսսզի ատամներն առողջ պահպաննվեն, անհրաժեշտ է ամեն անգամ ուտելուց հետո բերանի խոռոչը ողողել գոլ ջրով, իսկ առավոտյան և երեկոյան խնամքով մաքրել խոզանակով։
<ref>Կենսաբանություն։ Մարդ 8-րդ դասարանի դասաիրք․Ս․Հ․Սիսակյան,Տ․Վ․Թանգամյան,Գ․Ի․Միրզոյան-ԵՐ․։ Տիգրան Մեծ,204․։</ref>
 
Տող 30.
Թքագեղձերի արտազատուկը՝ թուքը, թույլ հիմնային հեղուկ է, պարունակում է ֆերմենտներ ([[ամիլազ]], [[մալթազ]] և այլն), անօրգանական աղեր, [[սպիտակուց]] և լորձանյութ ([[մուցին]])։ Վերջինս թքին տալիս է մածուցիկություն, որը հեշտացնում է կուլ տալը։ Թքի ֆերմենտների ներգործությամբ սննդի ածխաջրերը մասամբ ճեղքվում են, իսկ ստամոքս անցած ֆերմենտները ստամոքսահյութի թթու միջավայրում դադարում են ազդել։ Սակայն թքի ֆերմենտների ներգործությունը շարունակվում է, քանի դեռ կերակրագունդը չի ներծծվել ստամոքսահյութով։ Ատամները մանրացնում են կոշտ սնունդը ստորին ծնոտի շարժումներով՝ լեզվի, շրթունքների և ծամող մկանների մասնակցությամբ։ Մանրացված սնունդը շաղախվում է թքով, ձևավորվում է կերակրագունդը, որը լեզվի և ըմպանի մկանների շարժումների օգնությամբ հրվում է դեպի ստամոքս (կուլ է գնում)։
 
Բերանի խոռոչում մշտապես առկա միկրոօրգանիզմները բնականոն պայմաններում օրգանիզմի համար վտանգավոր չեն, այլ ծառայում են յուրօրինակ կենսաբանական պատնեշ, քանի որ դադարեցնում են բերանի խոռոչ թափանցած ախտածին [[մանրէ]]ների աճը։ Լորձաթաղանթի պատնեշային ֆունկցիաները խթանվում են նաև թքով, որը պարունակում է վարակազերծող նյութ՝ լիզոցիմ։ Սակայն օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում բերանի խոռոչում մշտապես առկա որոշ միկրոօրգանիզմներ դառնում են ախտածին և հարուցում հիվանդություններ, օրինակ՝ կաթնուկ։
=== Թքագեղձեր ===
Թուքն արտադրվում է երեք զույգ խոշոր թքագեղձերի՝ հարականջային, ենթալեզվային, ենթածնոտային, լեզվի ու բերանի խոռոչի լորձաթաղանթում գտնվող բազմաթիվ մանր թքագեղձերի կողմից։ Թուքն անգույն, մածուցիկ, թույլ հիմնային ռեակցիա ունեցող պղտոր հեղուկ է, որի 99,4 %-ը ջուր է և 0,6 %-ը՝ պինդ նյութ։ Օրվա ընթացքում արտադրվում է ավելի քան մեկ լիտր թուք։ Անօրգանական նյութերից թքում կան քլորիդներ, ֆոսֆատներ և այլ [[աղեր]], օրգանական նյութերից՝ սպիտակուցներ, [[միզանյութ]], լիզոցիմ։ Թքի մեջ պարունակվում է պտիալին ֆերմենտը, որը [[օսլա]]յի մի մասը քայքայվում է և դարձնում [[մալթոզ]] շաքար, սա էլ մալթազ ֆերմենտի ներգործությամբ ճեղքավորվում է գլյուկոզի։ Լիզոցիմը մանրէասպան նյութ է և բուժում է բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքները։ Բերանի խոռոչում բարդ ածխաջրերի լիարժեք ճեղքում տեղի չի ունենում, քանի որ սնունդը բերանում մնում է 16-18 վրկ։ Եթե հացը երկար ծամվի, զգացվում է քաղցր համ։
Տող 46.
== Հիվանդություններ ==
[[Պատկեր:Toothdecay.png|մինի|150px|Ատամնափուտ]]
Բերանի խոռոչի առողջացման համար անհրաժեշտ է բուժել և հիվանդ ատամների ատամնալիցք անել (որը կանխում է [[ատամների ոսկրափուտ]]ի և դրա բարդությունների՝ կակղենու բորբոքման, շուրջատամնաբորբի հետագա զարգացումը), հեռացնել քայքայված ատամները, բուժել հարատամնային հյուսվածքների ([[հարատամնաբորբ]]), բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունները, հեռացնել [[ատամնաքար|ատամի քարքարը]]ը, ինչպես նաև ժամանակին վերացնել ատամնածնոտային համակարգի և ատամների արատները։
 
Պարտադիր կատարվում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների (տարին 2 անգամ), հղի կանանց, մասնագիտական վնասակարություններ ունեցող արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների, [[տուբերկուլոզ]]ով, [[ռևմատիզմ]]ով հիվանդների բերանի խոռոչի առողջացում։ Դա կարևոր նշանակություն ունի հարատամնային հյուսվածքների, բերանի խոռոչի լորձաթաղանթի, սուր և քրոնիկական ընդհանուր հիվանդությունների կանխարգելման համար, որովհետև ոսկրափուտով ախտահարված ատամները քրոնիկ, վարակի աղբյուր են և վնասակար ներգործություն են ունենում օրգանիզմի վրա։