«Բեռլինի վեհաժողով (1878)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Բեռլինի կոնգրես''', [[1878]] թ. հունիսի 1-ից ([[հունիսի 13]]) առ հուլիսի 1-ը (13) կայացած միջազգային կոնգրես, որը [[Մեծ Բրիտանիա]]յի և [[Ավստրո-Հունգարիա]]յի ջանքերի արդյունքում հրավիրվել էր [[Սան-Ստեֆանոյի պայմանագիր|Սան-Ստեֆանոյի պայմանագրի]] վերանայման նպատակով [[Բեռլին]]ում։ Մասնակից պետություններն էին՝ [[Ռուսաստան]]ը, [[Օսմանյան կայսրություն]]ը, [[Անգլիա]]ն, [[Ավստրո-Հունգարիա]]ն, [[Ֆրանսիա]]ն, [[Իտալիա]]ն և [[Գերմանիա]]ն։ Կոնգրեսն ավարտվել է փաստաթղթի ընդունմամբ, որը պատմության մեջ մտել է Բեռլինի դաշնադրություն (տրակտատ) անունով։ Կոնգրեսի արդյունքներից մեկն այն էր, որ [[Արևմտյան Հայաստան]]ի հարցը միջազգային դիվանագիտության մեջ մտավ որպես «Հայկական հարց»։
 
== Բեռլինի կոնգրեսն ու հայերը ==
[[Պատկեր:Խրիմեան հայրիկ.jpg|մինի]]
[[Մկրտիչ Ա Վանեցի|Մկրտիչ Խրիմյանը]] մասնակցում է Բեռլինի կոնգրեսին որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը կոնգրես է ներկայացնում [[Գրիգոր Օտյան]]ի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրությունից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար [[:ru:Андраши, Дьюла|Անդրաշին]] առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար՝ [[Ալեքսանդր Գորչակով]]ը վետո է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը կոնգրեսի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է [[Պյոտր Շուվալով]]ը։ Եվ Խրիմյանի խնդրանքով, Անգլիայի ներկայացուցիչ [[Ռոբերտ Արթուր Թոլբոթ Գասքոյն-Սեսիլ Սոլսբերի|Սոլսբերին]] կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին վետո է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի կոնգրեսի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։