«Բեյ­րութ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
'''Բեյրութ''' կամ '''Պէյրութ''' (արևմտահայերէն) ([[արաբերեն]]՝ بيروت), [[Լիբանան]]ի մայրաքաղաքը ու ամենամեծ քաղաքը։ Գտնվում է [[Միջերկրական ծով]]ի արևելյան ափին։
 
== Պատմական տեղեկանք ==
Բեյրութ, Բերութա կամ Բերիթ անունով հայտնի է մ․թ․ա․18-րդ դարից (այլ տվյալներով՝ մ․թ․ա․ 15-րդ դարից), որպես [[Փյունիկիա|փյունիկյան]] քաղաք։ Մինչև մ․թ․ա․ III դ․ Բեյրութը ենթարկվել է եգիպտական, խեթական, ասորական և այլ տիրակալներին։ Հելլենա-հռոմեական շրջանում ([[Մ.թ.ա. 3-րդ դար|մ․թ․ա․ 3-րդ դար]]- մ․թ․ [[4-րդ դար]]) եղել է արհեստների և առևտրի խոշոր կենտրոն՝ ինքնավարության և սեփական դրամ կտրելու իրավունքով։ Մեր թվարկության [[635]] թվականին Բեյրութը մտցվել է [[Արաբական խալիֆայություն|արաբական խալիֆայության]] մեջ։ [[12-րդ դար]]ի սկզբից մինչև [[13-րդ դար]]ի (ոչ մեծ ընդհատումներով) ենթարկվել է խաչակիրներին, իսկ [[14-րդ դար|14]]-[[15-րդ դար]]երում՝ եգիպտական [[մամլուքներ]]ին։ 1516 թվականին Բեյրութը նվաճել են [[թուրքեր]]ը, [[17-րդ դար|17]]-[[18-րդ դար]]երում քաղաքը կառավարել են լիբանանյան էմիրները կամ թուրքական նահանգապետը։ 1887-ից Բեյրութը [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] համանուն վիլայեթի կենտրոնն էր։ 1918 թվականի հոկտեմբերին [[Անտանտ]]ի զորքերը օկուպացրին Բեյրութը։ 1920-26-ին Բեյրութը ֆրանսիական ենթամանդատային «Մեծ Լիբանանի պետության», 1926-1943-ին Լիբանանի Հանրապետության, իսկ 1943 թվականի նոյեմբերից անկախ [[Լիբանանի Հանրապետություն|Լիբանանի Հանրապետության]] մայրաքաղաքն է։ [[20-րդ դար]]ի 20-ական թվականներից Բեյրութը ազգային-ազատագրական և հեղափոխական շարժումների կենտրոն է (հայտնի են 1930-ական թվականների, 1943 թվականի, 1958 թվականի ժողովրդական հակաիմպերիալիստական ելույթները)։
 
Բեյրութում պահպանվել են փյունիկյան, [[Հին Հռոմ|հռոմեական]] և [[Բյուզանդական կայսրություն|բյուզանդական]] կառույցների մնացորդներ, Զամի ալ-Օմարի մզկիթը (վերակառուցվել է քրիստոնեական եկեղեցուց, 1291-ին), «Պալատական մզկիթը» (XVI դ․ սկիզբ)։
 
== Տրամսպորտ ==
Խոշոր նավահանգիստ է, երկաթուղային և խճուղային ճանապարհների հանգույց, միջազգային օդանավակայան։ Արդյունաբերական, առևտրա-ֆինանսական և զբոսաշրջության կենտրոն է։ Զարգացած են թեթև, սննդի և մետաղամշակման արդյունաբերությունը։ Արտահանում է ցիտրուսներ, խնձոր, ձիթապտղի յուղ, մետաքսի հումք, բրդեղեն։
 
 
== Կլիմա ==
Կլիման մերձարևադարձային է, շոգ ու չոր ամառով։ Հունվարի միջին ջերմաստիճանը 14 °C է, օգոստոսինը՝ մոտ 28 °C, տարեկան տեղումները՝ մոտ 900 մմ։
{{Եղանակի Աղյուսակ
|location = [[Բեյրութի միջազգային օդանավակայան]]
274 415

edits