Բացել գլխավոր ցանկը

Changes

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
'''Բաքվի ջարդեր'''. [[Ադրբեջան]]ի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից [[1990]] թվականի [[հունվարի 13]]-19-ին կազմակերպած և իշխանությունների կողմից հովանավորված [[հայ]]երի [[ջարդ]]եր Բաքվում։
 
== Ջարդի ընթացքն ու հետևանքները ==
Հունվարի 13-ին Ադրբեջանի ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ա. Վեգիրովը, հանդիպելով ԱԺՃ ակտիվի հետ (հեռարձակվել է հանրապետական հեռուստատեսությամբ), ասել է. «...Մեր թշնամիներին մենք մեր ճանապարհից պիտի սրբենք, ինչպես [[Լեռնային Ղարաբաղ]]ի մարզկոմը սրբեցինք, [[ԼՂԻՄ]]-ի կառավարման հատուկ կոմիտեն և շատ ուրիշների...»։ Հակահայկական քարոզչությունը ծավալուն [[հոդված]]ներով տպագրվել է նաև [[մամուլ]]ում, ներկայացվել բազմահազարանոց հանրահավաքներում։ Դրանց հաջորդել է հայերին աշխատանքից ազատելը, ահաբեկելը, ծեծն ու ջարդը։ Հակահայկական հիստերիայի ալիք բարձրացել էր դեռևս [[1988]] թվականի դեկտեմբերի վերջին և [[1989]] թվականի հունվարի սկզբին։ [[1990]] թվականի [[հունվարի 13]]-ին բազմահազարանոց հանրահավաքից հետո ամբոխը խմբերի բաժանված, նախանշված հասցեներով) ներխուժել է հայերի բնակարանները և սկսել ծեծ ու բռնարարքներ, մարդկանց դուրս նետել պատուհաններից, սպանել [[երկաթ]]ե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել։ Այնուհետև հայտնվել են ԱԺՃ-ի ներկայացուցիչները (հաճախ՝ բնակարանի համար այսպես կոչված «օրենքներով ձևակերպված» փաստաթղթերով)՝ «[[կյանք]]ը փրկելու» համար անմիջապես [[նավահանգիստ]] մեկնելու առաջարկությամբ։ Հայ [[բնակչություն]]ից խլել են [[դրամ]]ը, արժեքավոր իրերը, խնայբանկի գրքույկները, բնակարանների փաստաթղթերը։ Նավահանգստում ԱԺՃ-ի ուղեկալներում խուզարկել են տեղահանվածներին, կողոպտել եք հաճախ նաև ծեծել նրանց ու [[Կասպից ծով]]ով լաստանավերով ուղարկել [[Թուրքմենստան]]։
Նույնը կատարել են նաև [[օդանավակայան]]ում։ Ջարդերին աջակցել են իրավապահ մարմինները, կոմունալ ծառայության տնտեսության վարչության աշխատողները (տրամադրել են հայերի բնակարանների հասցեները), շտապ օգնության բժիշկները (հայերի մահը վերագրել եճ սրտային խանգարումների)։
266 337

edits