«Բարձրագույն կրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Բարձրագույն կրթությունը համակարգված [[գիտելիք]]ների և գործնական հմտությունների ամբողջություն, որ հնարավորություն է տալիս տեսական ու գործնական խնդիրներ լուծելու ըստ մասնագիտական պատրաստության՝ օգտագործելով և ստեղծագործաբար զարգացնելով ժամանակակից [[Գիտություն|գիտության]], տեխնիկայի և մշակույթի նվաճումները։ «Բարձրագույն կրթություն» տերմինի տակ հասկացվում է նաև տնտեսության, գիտության, տեխնիկայի և մշակույթի բնագավառների բարձր որակավորման մասնագետների պատրաստումը տարբեր տիպի բարձրագույն դպրոցներում, ուր ընդունվում են միջնակարգ հանրակրթական կամ մասնագիտական դպրոցների շրջանավարտները։
 
== Պատմություն ==
=== Բարձրագույն կրթությունը Հին աշխարհում ===
Հին աշխարհում ([[Չինաստան]], [[Եգիպտոս]], [[Բաբելոն]], [[Ասորեստան]] և այլն) մ․ թ․ ա․ եղել են տարբեր մակարդակի դպրոցներ։ Դեռևս 5000-5500 տարի առաջ [[շումեր]]ները [[Երկրաչափություն|երկրաչափական]] խնդիրների ժողովածուներ են կազմել։ Բարձր աստիճանի դպրոցներում ուսումնասիրել են փիլիսոփաների և քերթողների ստեղծագործությունները, ներառյալ տեղեկություններ բնության օրենքների, երկնային լուսատուների, [[հանք]]երի, բույսերի, կենդանիների ևն մասին։ [[Պլատոն]]ը ազնվական երիտասարդության համար իր առաջադրած եռաստիճան կրթության համակարգի բարձր աստիճանը՝ երրորդը, հատկացրել է նրանց, ովքեր հակում ունեն դեպի վերացական [[մտածողություն]]ը, դեպի առարկայի ուսումնասիրումը ոչ թե նրա կիրառական նշանակությամբ, այլ փիլիսոփայական-տեսական առումով։ Ավարտելով այդ աստիճանը (30 տարեկանում)՝ փիլիսոփայության մեջ բացառիկ օժտված սաները շարունակում էին կրթությունը մինչև 35 տարեկանը և պատրաստվում դառնալու պետության ղեկավար գործիչ։ [[Արիստոտել]]ը գտնում էր, որ յուրաքանչյուր մարդու զարգացումը ըստ նրա բնական ընդունակությունների իրագործվում է դաստիարակության (ֆիզիկական, բարոյական և մտավոր՝ միասնաբար) երեք աստիճանով, որոնցից վերջինը բարձր մակարդակի դպրոցն է։ [[Հելլենիզմ]]ի դարաշրջանում [[Ալեքսանդրիա]]յում ստեղծվեցին բարձր տիպի դպրոցներ, որտեղ գիտությունների տարբերակմամբ փիլիսոփայությունը, բանասիրությունը, մաթեմատիկան ուսում նասիրվում էին առանձին-առանձին։
=== Բարձրագույն կրթությունը միջնադարում ===
Կրթության բաժանումը աստիճանների պահպանվել է մինչև մեր օրերը։ Գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացմամբ փոփոխվել են նրանց անվանումները, հանդես են եկել միջանկյալ աստիճաններ, յուրաքանչյուր աստիճանում ընդլայնվել է կրթության բովանդակությունը և անընդմեջ բարձրացել գիտական մակարդակը։ Սակայն ժամանակակից իմաստով բարձրագույն կրթության մասին պատկերացումն սկսել է ձևավորվել միայն [[միջնադար]]ում։ XI-XII դարերում երևան եկան աշխարհիկ բարձրագույն դպրոցներ, որտեղ ուսուցումն ու գիտական աշխատանքը օրգանապես միահյուսվում էին միասնական ուսումնական պրոցեսում, որի հիմքում դրվում էին ոչ միայն տեսական հետազոտությունները, այլև զննումը, գիտափորձը (առաջին բժշկական աշխարհիկ դպրոցը Իտալիայում՝ Սալերնո, XI դ․)։ XII-XIII դարերի Եվրոպայի տարբեր երկրներում ([[Իտալիա]], [[Իսպանիա]], [[Ֆրանսիա]], [[Անգլիա]]) առաջացան [[համալսարան]]ներ։ Միջնադարյան համալսարաններն ունեին աստվածաբանական, բժշկական, իրավաբանական ֆակուլտետներ, ուր ուսման տևողությունը 5-6 տարի էր։