«Բասմաչություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 73.
|ծանոթագրություն =
}}
'''Բասմաչություն''' ({{lang-ru|Басмачество}}, [[թուրքերեն|թուրք.]] բասմակ` անակնկալ հարձակվել), ազգայնական զինված շարժում [[Միջին Ասիա]]յում 1917-1926-ին՝ ուղղված Ռուսական կայսրության և խորհրդային ուժերի դեմ։
 
Բասմաչության գլխավոր գաղափարներն էին [[պանիսլամիզմ]]ը, [[պանթյուրքիզմ]]ը, [[ազգայնականություն]]ը։ Անմիջական ղեկավարներն էին «Շուրա-ի-իսլամ», «Ուլե-մա», «Ալաշ» և այլ կազմակերպություններ, որոնք, 1917-ին ստեղծելով Կոկանդի ինքնավար կառավարությունը, կազմեցին բասմաչների գնդեր և ձեռնարկեցին զինված հարձակումներ խորհրդային ուժերի դեմ` նպատակ ունենալով Թուրքեստանն անջատել [[ՌԽՖՍՀ]]-ից։ Բասմաչությունը իր հզորության գագաթնակետին հասավ 1919 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, երբ Ֆերգանայի բասմաչների և կուլակների զինված ուժերը զավթեցին Օշը, Ջելալ-Աբադը, շրջափակեցին Անդիժանը և սկսեցին սպառնալ [[Ֆերգանա]]յին: Թուրքեստանի ռազմաճակատի հրամանատար [[Միխայիլ Ֆրունզե]]ի զորքերը 1920-ին պարտության մատնեցին բասմաչներին։ 1921-ի հոկտեմբերին [[Բուխարա]] ժամանեց Թուրքիայի նախկին ռազմական նախարար, ռազմական հանցագործ, [[Հայոց ցեղասպանություն|1915 թվականի Հայոց ցեղասպանության]] գլխավոր կազմակերպիչ [[Էնվեր փաշա]]ն, որին հաջողվեց միացյալ բանակի (մոտ 16 հազար մարդ) մեջ միավորել բասմաչների ցաքուցրիվ հրոսակախմբերը և 1922-ի գարնանը զավթել Բուխարայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետության տարածքների զգալի մասը։ Խորհրդային կառավարությունը և ՌԿ(բ)Կ Կենտկոմը վճռական միջոցներ ձեռնարկեցին Էնվեր փաշայի բասմաչների դեմ։ [[ԲԳԿՀ|Կարմիր բանակի]] կանոնավոր զորամասերին մեծ օգնություն ցուցաբերեցին դեհկանների ինքնապաշտպանական, կամավոր միլիցիայի ջոկատները։ 1922-ի հունիս-հուլիսին Էնվերի բանակը պարտվեց, իսկ փաշան սպանվեց ընդհարումներից մեկի ժամանակ [[Հակոբ Մելքումով]]ի հրամանատարության տակ գտնվող հեծելազորային բրիգադի կողմից օգոստոսին։