«Բառակապակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Բառակապակցություն''', որևէ լեզվի՝ երկու կամ ավելի [[բառ]]երից կազմված ինքնուրույն շարահյուսական միավոր, որն արտահայտում է անդամազատ, բայց ամբողջական հասկացություն։ Բառակապակցությունները կազմվում են խոսքի մասերի կապակցելիության օրենքներով։ Լինում են 2 տեսակ՝ ազատ և կայուն։ Ազատ բառակապակցությունների մեջ բառերից մեկը հանդես է գալիս որպես անդամ՝ լրացյալ։ Հայերենում լրացյալ կարող են լինել [[գոյական]]ը, [[ածական]]ը, [[բայ]]ը, [[մակբայ]]ը, հազվադեպ՝ [[դերանուն]]ն ու [[թվական]]ը։ Ազատ բառակապակցությունները ստորաբաժանվում են ըստ լրացումների բնույթի և իմաստի։ Այսպես գոյականը ստանում է գոյական, ածական, թվական և այլ լրացումներ, որոնք արտահայտում են որոշչային, խնդրային կամ պարագայական հարաբերություններ։ Կայուն բառակապակցությունները ծագել են ազատ բառակապակցություններից, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերածվել բաղադրյալ անունների (Կովկասյան լեռներ, [[Խաղաղ օվկիանոս]]), [[դարձվածք]]ների, հարադրական բարդությունների<ref>[[Հայկական սովետական հանրագիտարան]] հատոր 2, էջ 298</ref>։
 
=== Բառակապակցությունների դասակարգումը ===
Բառակապակցությունները դասակարգվում են․
* Ըստ կազմության
Տող 10.
Ըստ բաղադրիչների կապակցելիության սերտության աստիճանի բառակապակցությանները լինում են ազատ և կայուն։
 
Ազատ բառակապակցությունները կազմվում են [[Խոսք|խոսքիխոսք]]ի ժամանակ և դրանց բաղադրիչները կարող են իրարից հեշտությամբ բաժանվել, գործածվել առանձին-առանձին, ինչպես նաև միանալ տարբեր բաղադրիչների հետ և ուրիշ բաղադրիչներ կազմել, օրինակ՝ ''պատանի բարեկամ'', ''առաջին կարգ, քաղցր հայացք, զբաղվել ընթերցանությամբ'' բառակապակցությունների բաղադրիչները տարրալուծելի են , դրանց ստորադաս անդամները կարող են այլ գերադաս անդամների հետ գործածվել, այսպես՝ ''երիտասարդ բարեկամ, երրորդ կարգ, անմիտ հայացք, զբաղվել նկարչությամբ'', ինչպես նաև ստորադաս անդամները կարող են գործածվել այլ գերադաս անդամների հետ, այսպես՝ ''պատանի մանկավարժ, առաջին դասարան, քաղցր միրգ, տարվել ընթերցանությամբ''։
 
Կայուն բառակապակցությունները խոսքի ընթացքում չեն կազմվում, այլ կառուցված են լինում մշտապես իրար հետ գործածվող բաղադրիչներից և մեկ իմաստ են արտահայտում։ Այս բառակապակցությունների համար լեզվում նախապես ստեղծվել են պատրաստի կաղապարներ, այսպես՝ ''[[Ազգային ժողով|Ազգային ժողով,]] [[Ծմբական թթու|ծծմբական թթու,]] գառան դմակ'' և այլն։
Տող 17.
 
Կայուն բառակապակցության ոչ վերաիմաստավորված իմաստով անվանվում են՝
* Աշխարհագրական անունները, օրինակ՝ ''Սևանա լիճ, Մասիս սար, Հեռավոր արևելք'' և այլն,
 
* Երկրների, պետությունների, մարզերի, քաղաքների ու գյուղերի անվանումները, օրինակ՝ ''[[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանի Հանրապետություն,]] [[Լեռնային Ղարաբաղ]], [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիա,]] [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]'' և այլն,
 
* Պետական կառավարման մարմիններն ու գերատեսչությունները, օրինակ՝ Ազգային ժողով, Անվտանգության խորհուրդ և այլն,
Տող 27.
* Գիտական տերմինները, օրինակ՝ ''[[բաղադրյալ ստորոգյալ]], [[խոսքի մաս]]'' և այլն։
 
* Պարբերականների, գրքերի, ստեղծագործությունների անվանումներ, վերնագրեր, օրինակ՝ «''Գրական թերթ», «Վերք Հայաստանի»'' և այլն։
 
Վերաիմաստավորված բառակապակցությունների ներքո պետք է հասկանալ միայն դարձվածային միավորները։
Տող 34.
 
==== Գոյականական ====
Գոյականական գերադաս անդամ ունեցող բառակապակցությունները կարող են ունենալ գոյականի տարբեր [[Հոլովներ|հոլովներովհոլովներ]]ով արտահայտված լրացումներ, օրինակ՝ ''ոսկի երազ, երեխայի ձայն, աշնան քամի, ծղոտից գլխարկ, հյուսերով աղջիկ, հանդիպում գրասենյակում'' և այլն։ Առավել տարածված են [[Ածական|ածականներովածական]]ներով և [[Թվական|թվականներովթվական]]ներով լրացումներոը, օրինակ՝ ''առաջին դասարան, պատկերազարդ նկար'' և այլն, քիչ չեն դերանուններով և մակբայներով լրացումները, օրինակ՝ ''համայն աշխարհը, առավոտյան մարմնամարզություն'' և այլն։
 
==== Ածականական ====
Հայերենում բավականին տարածված են ածական գերադաս անդամով բառակապակցություններ, որոնց լրացումները կարող են արտահայտվել [[Գոյական|գոյականներովգոյական]]՝ներով՝ ''խելքից պակաս, մտքով տկար'', ածականներով՝ ''անսահման բարի,'' [[Մակբայ|մակբայներովմակբայ]]՝ներով՝ ''արտաքուստ խաղաղ'', թվականներով՝ ''երկու երեսանի'', [[Դերբայ|դերբայներովդերբայ]]՝ներով՝ ''գովելու արժանի,'' դերանուններով՝ ''այդքան գեղեցիկ։''
 
==== Թվականական ====
Տող 49.
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Բառագիտություն]]
 
 
{{Անավարտ}}