«Աֆեկտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Աֆեկտ''', արագ և բուռն կերպով ընթացող [[հուզական գործընթաց]], որն առաջ է բերում կամային գիտակցական վերահսկողության չենթարկվող իմպուլսիվ [[գործողություն]]ներ և արտահայտիչ շարժումներ ([[դիմախաղ]], [[ժեստ]]եր և այլն), ձայնային ռեակցիաներ (լաց, ճիչ), երբեմն էլ, ընդհակառակը լինում է քարացում։ Ի տարբերություն տրամադրության ու կրքի ([[Զգացմունք|զգացմունքներզգացմունք]]ներ), համեմատաբար կարճատև էմոցիոնալ ապրում՝ կատաղություն, սարսափ և այլն։
 
Աֆեկտների արտաքին դրսևորման ձևերը, ինչպես և խորությունը շատ բանով կախված են մարդու անհատական առանձնահատկություններից, մասնավորապես նրա կամքի դաստիարակությունից, [[Բարձրագույն նյարդային գործունեություն|բարձրագույն նյարդային գործունեության]] տիպաբանական առանձնահատկություններից։ Այդ գործողությունները հաճախ չեն համապատասխանում ազդող [[գրգռիչներ]]ի նշանակության աստիճանին, այսինքն՝ համարժեք ու հարմարվողական բնույթ չունեն։ Հաճախ առաջ են գալիս այնպիսի գրգռիչների ազդեցության տակ, որոնք անսպասելի են [[անձ]]ի համար և նա չի հասցնում հարմարվել ու համարժեք գործողություններ կատարել։ Աֆեկտի վիճակում մարդն ամբողջովին համակված է այն բանով, ինչ առաջ է բերել ապրումը (''գիտակցության նեղացում''), որի հետևանքով խախտվում է մտավոր պրոցեսների ընթացքը և թուլանում է վերահսկողությունն իր վարքի նկատմամբ։ Աֆեկտի հաղթահարումը պահանջում է զգալի կամային ջանքեր և ավելի հեշտ և ավելի հեշտ հաղթահարվում է նրա սկզբնական փուլում։
Տող 7.
== Տեսակները ==
Աֆեկտները լինում են՝
* ստենիկ (գրգռող, ակտիվացնող՝ [[ուրախություն]], [[զայրույթ]] և այլն),
* աստենիկ (ճնշող՝ [[սարսափ]], [[հուսահատություն]] և այլն)։
 
== Աղբյուրներ ==
* {{cite book|author=Նալչաջյան Ա․ Ա․|title=Հոգեբանական բառարան||location=Երևան||edition=Լույս||year=1984 թ.||page=240}}
* Փիլիսոփայական բառարան Ե., 1975 թ.։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աֆեկտ» էջից