«Աքայացիներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Աքայացիներ''', հին հունական ցեղեր։ Հիշատակվում են [[Հոմերոս]]ի «[[Իլիական]]»-ում։
Բնակվել են [[Հունաստան]]ի [[Թեսալիա]] երկրամասում, իսկ մ. թ. ա. II հազարամյակի սկզբին՝ նաև [[Պելոպոնես]] թերակղզում, [[Եգեյան ծով]]ի կղզիներում։ [[Մ.թ.ա. 17-րդ դար|Մ. թ. ա. 17]]-[[Մ.թ.ա. 16-րդ դար|16-րդ]] դարերին աքայացիներն ստեղծել են պետություններ՝ [[Միկենք]], [[Պիլոս]] և այլն։ [[Մ.թ.ա. 13-րդ դար|Մ. թ. ա. 13-րդ դարդարի]]ի կեսին, տրոյական պատերազմից հետո, աքայացիներ թուլացել են։ [[Մ.թ.ա. 12-րդ դար|Մ. թ. ա. 12-րդ դար]]<nowiki/>ում նրանց երկրամասերն են ներխուժել [[դորիացիներ]]ն ու հունական ուրիշ ցեղեր։ Աքայացիների մի մասը ստիպված հեռացել է [[Փոքր Ասիա]], [[Կիպրոս]] և այլ կղզիներ։
 
Մ. թ. ա. 12-րդ դարի եգիպտական աղբյուրները հիշատակում են այսպես կոչված՝ «''ծովի ժողովուրդներին''», որոնց մեջ նաև աքայացիներին։ Պելոպոնեսում մնացած աքայացիներն ամփոփվել են թերակղզու [[հյուսիս]]ում՝ [[Կորնթոսի ծոց]]ի ափերին, ուր և հիմնել են Աքայան։ [[Մ.թ.ա. 8-րդ դար|Մ. թ. ա. 8-րդ դարդարի]]ի այս մարզից գաղթած ցեղերը [[հարավ]] [[Իտալիա]]յում հիմնել են խոշոր քաղաքներ՝ Սիբարիսը, Կրոտոնը։
 
Աքայացիները վերստին նշանավոր դեր են խաղացել մ. թ. ա. 280 թվականին, երբ Աքայա մարզի քաղաք-պետությունները միավորվել են Աքայական միության մեջ՝ համատեղ պայքարելով մակեդոնական և հռոմեական նվաճողների դեմ։ [[Հռոմ]]ը [[մ.թ.ա. 146|մ. թ. ա. 146]] թվականին պարտության է մատնել Աքայական միությանը, իսկ Օգոստոս կայսեր օրոք ([[մ.թ.ա. 27|մ. թ. ա. 27]]-[[14|մ․ թ․ 14]]) ստեղծվել է հռոմեական նահանգ՝ Աքայա անունով, որն ընդգրկել է հռոմեացիների նվաճած Հունաստանի ամբողջ տարածքը, բացառյալ Թեսալիան, Ակարնանիան և Ետոլիան։
 
{{ՀՍՀ}}
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Հին Հունաստանի ցեղեր]]
 
 
{{Անավարտ}}