«Արևմտյան ճակատում նորություն չկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ հեռացվել է Կատեգորիա:Էրիխ Մարիա Ռեմարկ, ավելացվեց Կատեգորիա:Էրիխ Մարիա Ռեմարկի վեպեր ՀոթՔաթ գործիքով |
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
||
Տող 8.
Արթուր Ուեսլին 1929 թվականին գրքի վերնագիրը թարգմանեց "All Quiet on the Western Front" («Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է»)։ Գերմաներենից գրական թարգմանությունը հնչում է "In the West Nothing New" («Արևմուտքում նորություն չկա»), որտեղ «[[արևմուտք]]»-ը նշանակում է «արևմտյան առաջնագիծ»: Արտահայտությունը վերաբերվում է վեպի վերջում տեղ գտած պաշտոնական հաղորդագրությանը։
Բրայան Մարդոքի 1993 թվականին կատարած թարգմանությունը վերնագրված էր «արևմտյան ճակատից հաղորդելու նորություն չկա»:
«Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» արտահայտությունը թևավոր խոսք է դարձել, որը ցանկացած համատեքստում նշանակում է կայություն կամ տեսանելի փոփոխության պակաս։
== Սյուժե ==
Գրքի պատմում է գերմանացի զինվոր Փոլ Բաումերի մասին, ով իր ուսուցչի դրդրմամբ միանում է գերմանական բանակին [[Առաջին Համաշխարհային Պատերազմ]]ի սկսվելուց քիչ անց։ Բաումերն Արևմտյան Առաջնագիծ է գալիս իր ընկերների ու դասընկերների հետ (Լիիր, Մյուլլեր, Քրոփփ և այլն)։ Այստեղ նրանք հանդիպում են առավել տարեց մի զինվորի` Ստանիսլաուս Կատզինսկուն, Կատ մականունով։ Վերջինս դառնում է Փոլի ուսուցիչն ու խրատներ տվողը։ Առաջնագծում պատերազմելիս Բաումերն ու իր զինակիցներն ստիպված էին հաճախակի մասնակցել ճակատամարտերի ու դիմանալ պատերազմի դաժան ու կեղտոտ պայմաններին։
Գրքի ամենասկզբում [[Էրիխ Մարիա Ռեմարկ]]ն ասում է. «Այս գիրքը ոչ մեղադրանք է, ոչ էլ ապաշխարանք, առավել ևս՝ այն արկածախնդրություն չէ, քանզի մահն արկած չէ նրանց համար, ովքեր կանգնել են դրա դիրաց: Սա պարզապես մի փորձ է՝ պատմելու մի սերնդի մասին, ովքեր եթե անգամ խուսափել են, միևնույնն է, ջախջախվել են պատերազմից»<ref>Erich Maria Remarque's All Quiet on the Western Front. 2009. p. 48.</ref>:
Գիրքը չի կենտրոնանում քաջությունների մասին պատմող հերոսական պատմությունների վրա, այլ ներկայացնում է այն պայմանները, որում հայտնվում էին զինվորները։ Ճակատամարտերի միապաղաղությունը, հրետանու և ռմբակոծությունների հակադիր սարսափը, սնունդ հայթայթելու պայքարը, նորակոչիկների վատ պատրաստվածությունը (ինչը նշանակում էր փրկության փոքր հնարավորություն) և զինվորների կյանքի ու մահվան պատահական հնարավորության ընդհանուր բնութագիրը մանրամասնորեն է ներկայացված։
[[Ճակատամարտ]]երն այստեղ անվանակոչված չեն և դրանց քիչ նշանակություն է տրվում, բացառությամբ՝ Բաումերի ու զինակիցների մահվան կամ վիրավորվելու հնարավոր դեպքերը։ Ռեմարկը հաճախ է նկարագրում ապրող զինվորներին որպես ծեր և մահացած, չորացած ու ցնցված։ «Մենք այլևս երիտասարդ չենք: Մենք չենք ցանկանում նվաճել աշխարհը փոթորիկի պես: Մենք փախչում ենք ինքներս մեզանից, փախչում ենք մեր կյանքից: Մենք տասնութ տարեկան էինք և սկսեցինք սիրել կյանքն ու աշխարհը, և մենք ստիպված էինք այն բեկորների բաժանել»:
Փոլի այցելությունն իր հայրենի քաղաք ազդում է նրա հոգեբանության վրա։ Իր մեկնելուց հետո քաղաքը չի փոխվել, այնուամենայնիվ, նա համարում է, որ «ինքն այլևս չի պատկանում այս վայրին, սա օտար վայր է»: Նա իրեն բաժանված ու օտար է զգում քաղաքի բնակիչներից։ Իր հայրն իրեն «հիմար ու տագնապալի
Իրականում, իրեն կապված միակ մարդը նրա մահամերձ մայրն է, ում հանդեպ նա հուզումնալից զգացմունքներ ունի։ Մեկնելու նախորդ գիշերը նա անց է կացնում մոր հետ՝ նրա հանդեպ սիրո փոքրիկ դրսևորումներով։ Նա մտածում է ինքն իրեն. «Մայրիկ, ինպե՞ս ես պետք է բաժանվեմ քեզանից: Ես նստած եմ այստեղ, և դու այդտեղ պառկած ես: Մենք այնքան ասելիք ունենք միմյանց, և մենք այդ ամենը երբեք չենք ասի»: Ի վերջո, նա եզրակացնում է, որ «առհասարակ պետք չէր տուն գալ մեկնելուց առաջ»:
Փոլը գոհ է, որ վերադառնում է իր զինակիցների հետ։ Շուտով նա կամավոր մեկնում է հերթապահության և ձեռնամարտի ընթացքում առաջին անգամ մարդ է սպանում։ Նա տեսնում է, թե ինչպես է մարդը մի քանի ժամ տանջվելուց հետո մահանում։ Նա զղջում է և մարդու դիակից ներողություն է խնդրում։ Նա դատարկված է և հետո ապաշխարում է Կատի ու Ալբերտի մոտ, ովքեր փորձում են հանգստացնել նրան՝ ասելով, որ եղածն ուղղակի պատերազմի մի մասն է։ Հետո նրանք գնում են, Փոլի խոսքերով, «լավ գործի»: Նրանք պետք է հսկեին գյուղի դեպոն, որը տարհանվել էր՝ չափազանց ծանրաբեռնվածության պատճառով։ Ի տարբերություն գերմանական խրամատների գրեթե սովամահաության հասնող պայմաններին, այս ընթացքում մարդիկ հնարավորություն ունեին պատշաճ կերպով սնվել։ Բացի սնունդը, այստեղ այլ վայելքներ ևս կային, ինչպես օրինակ, սիգարը։ Թշնամու քաղաքացիներին էվակուացնելիս Փոլն ու Ալբերտը վիրավորվում են [[Հրետանի|հրետանու]] կրակոցից։ Տունդարձի ճանապարհին, գնացքում Ալբերտի վիճակը վատանում է, և նրան իջեցնում են կաթոլիկ հիվանդանոցում։ Փոլը կարողանում է մնալ Ալբերտի մոտ։ Ալբերտի ոտքը պետք է ամպուտացվի, իսկ Փոլը պիտանի է ծառայության համար և վերադառնում է մարտադաշտ։
Այժմ արդեն պատերազմը մոտենում է ավարտին և գերմանական բանակը նահանջում է։ Փոլը հուսահատված տեսնում է, որ իր ընկերները մեկը մյուսի հետևից ընկնում են։ Կատի մահն այն վերջին կաթիլն է դառնում, որ Փոլին վերջնականապես անտարբեր է սարքում ամեն ինչի հանդեպ։ Վերջին գլխում նա ասում է, որ խաղաղությունը մոտ է, սակայն նա ապագան չի տեսնում պայծառ ու հույսով լի։ Փոլն զգում է, որ կյանքում որևէ երազանք կամ նպատակ չունի, և իր սերունդն այլ է ու չհասկացված։ Երբ վեպի վերջում նա մեռնում է, իրավիճակն «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» լինում։ Սա խորհրդանշում է անհատի մահվան անկարևորությունը պատերազմի ընթացքում։
Տող 28.
1930 թվականին վեպի հիման վրա ամերիկյան ֆիլմ ստեղծվեց. ռեժիսորը Լեվիս Մայլսթոնն էր։ Ֆիլմի սցենարի վրա աշխատել են Մաքսվել Անդերսոնը, Ջորջ Աբբոթը, Դել Էնդրյուսը, Ս. Գարդներ Սալլիվիանը։ Գլխավոր դերում էին Լուիս Վոլհելմը, Լյու Այրեսը, Ջոն Վրեյը, Առնոլդ Լյուսին և Բեն Ալեքսանդերը։ Ֆիլմը 1930 թվականին [[Օսկար]]ի մնրցանակի է արժանացել։
2009 թվականին հայտարարվեց, որ ֆիլմը պետք է վերաթողարկվի, որն այդպես էլ տեղի չունեցավ։
1979 թվականին ստեղծվեց ֆիլմի հեռուստատարբերակը՝ CBS հեռուստաընկերության համար։ Ռեժիսորը Դելբերթ Մանն էր, գլխավոր դերերում Ռիչարդ Թոմասն ու Էրնեստ Բորգնայնն էին։ Ֆիլմը նկարահանվեց [[Չեխոսլովակիա]]յում:
|