«Սերգեյ Վարդանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + )
Տող 35.
1969 թվականին ավարտել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 դպրոցը, 1974 թվականին՝ [[Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի]] բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է նույն համալսարանի հոգեբանության ամբիոնում, այնուհետև՝ «Պիոներ կանչ» («Կանչ») թերթի, «Պիոներ» («Աղբյուր»), «Սովետական արվեստ», «Մշակույթ» ամսագրերի խմբագրություններում, [[Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ|Հայ ճարտարապետության թանգարան-ինստիտուտում]]: 1991-2002 թվականներին եղել է ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահը, 1990-1991 թվականներին և [[2009]] թվականից գիտաշխատող է [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում]]: [[Հայաստանի գրողների միություն|Հայաստանի գրողների]] և [[Հայաստանի ժուռնալիստների միություն|ժուռնալիստների միությունների]] անդամ է։ 1980 թվականին արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակին։ 1978 թվականին «[[Պիոներ կանչ (եռօրյա թերթ)|Պիոներ կանչ»]] թերթի, իսկ 1982 թվականին «Պիոներ» ամսագրի, «Հայրենիքի ձայն» և «Ավանգարդ» թերթերի միջոցով նախաձեռնել է պատանեկան բանահավաքչական շարժում, որին մասնակցել են [[Հայաստան]]ի, Վրաստանի, [[Ադրբեջան]]ի, [[Լեռնային Ղարաբաղ]]ի, [[Նախիջևան]]ի, Աբխազիայի և Ռուսաստանի [[Կրասնոդարի երկրամաս]]ի հայկական դպրոցների աշակերտները։ Նրանց հավաքած բանահյուսական նյութերով լույս է ընծայել «Հրեղեն ձին» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուները, որոնցից ընտրված հեքիաթները «Փրկված հեքիաթներ» վերնագրով լույս են տեսել Երևանում անգլերեն («The salvaged tales», 2007) և գերմաներեն («Gerettete Marchen», 2009)։ Հայաստանի 12 մայրաքաղաքներին նվիրված նրա «Հայոց մայրաքաղաքները» գիրքը (1985) նոր նյութերով հարստացված «Հայաստանի մայրաքաղաքները» վերնագրով վերահրատարակվել է 1995 թվականին և արժանացել [[Թեքեյան մշակութային միություն|«Թեքեյան» մշակութային միության]] «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։ Գրքից որոշ հատվածներ լույս են տեսել նաև ֆրանսերեն և ռուսերեն։
 
Նրա մանկական պատմվածքների «Արևածաղիկը» գիրքը [[1989|1982]] թվականին տպագրվել է Երևանում, իսկ 1994 թվականին արևմտահայերենով՝ [[Ստամբուլ]]ում: Նրա պատմվածքները ընդգրկված են «Մայրենիի» 4-րդ և 5-րդ դասարանների դասագրքերում, բեմադրվել են սփյուռքի հայկական թատրոններում։ Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, ազգագրության, բանահյուսության հարցեր արծարծող նրա հոդվածները թարգմանվել են [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[իսպաներեն]], [[ռուսերեն]], [[սլովակերեն]], [[թուրքերեն]] և [[գերմաներեն]]:
 
Սերգեյ Վարդանյանը դեռևս 1970-ական թվականներից զբաղվումթվականներիցզբաղվում է [[ԽՍՀՄ]]-ում սփռված հայության ազգապահպանության հարցերով։ Նա բազմիցս շրջագայել է Աբխազիայի, Ռուսաստանի Կրասնոդարի ու [[Ստավրոպոլի երկրամաս]]երի, ՈւկրաինայիՈւկրաինայ, [[Ղրիմ|Ղիմ]]ի հայաբնակհայաբնա գյուղերով և քաղաքներով։ ԽՍՀՄ-ում սփռված հայության, այդ թվում՝ համշենահայության,համշենաայւթյան մասին նա բազմաթիվ հոդվածներբազմաթիվհովածներ է գրել։ [[Համշենահայեր|Համշենցի հայերիՀմեն]]<nowiki/>մ մասին նրա առաջին հոդվածը լույս է տեսել դեռևս 1979 թվականին։ 1982 թվականին «Գարուն» ամսագրում հրապարակվածհրպարակված նրա «Համշենցիները` ծանոթ և անծանոթ» հոդվածը Հայաստան բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության, [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի համապատասխան նախարարություններում քննարկվելով, որոշվել է՝ հայկական դպրոցներն ուսուցիչներով ապահովելու նպատակով Կրասնոդարի երկրամասիհոդվարարոկրամասի, [[Ռոստովի մարզ]]ի և ԱբխազիայիԱբխազիաի հայկական դպրոցների շրջանավարտ-ներին Հայաստանի մանկավարժական բուհերում [[1983]] թվականից սկսած տարեկան 30-ից ավելի արտամրցութայինՀյաստանի տեղերմանկավրժական հատկացնել։բ
 
Սերգեյ Վարդանյանը 1984 թվականինթվան [[Ղազախստան]]ում,համշահայերի [[Ուզբեկստան]]ում, [[Ղրղզստան]]ում և Ռուսաստանում հայտնաբերել է իսլամադավան համշենահայերի բնակավայրերբնակավայեր, կազմակերպել փոխադարձ այցելություններ, իսկ վերջին տարիներս նա քանիցս եղել է Թուրքիայի [[Արդվինի նահանգ]]ի Խոփայի և Բորչքայի գավառներում, գտել 20-ից ավելի հայախոս գյուղեր։ Նա ուսումնասիրություններ է կատարում նաև [[Ռիզեի նահանգ|Ռիզեի]] և [[Էրզրումի նահանգ]]ների համշենցիների գյուղերում։
 
Թուրքիայի, Ռուսաստանի և [[Միջին Ասիա]]յի կրոնափոխ համշենահայերի մասին նրա ուսումնասիրությունները հրատարակվել են հայրենի և արտերկրի մամուլում, 1989 թվականին իր կազմած «Ձայն համշենական» ժողովածուի երրորդ հատորում, ինչպես նաև 2009 թվականին Երևանի պետհամալսարանի հրատարակած նրա «Կրոնափոխ համշենահայերի բարբառը, բանահյուսությունը և երգարվեստը (նյութեր և ուսումնասիրություններ)» (428 էջ) մենագրությունում։