«Սառա Բեռնար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 105.
Բացի Զաիր, Ֆեդրա, Էրնանի ներկայացումները, որ Սառան խաղացել է թատերախմբի հետ, նա նաև անհատական ներկայացումներ է ցուցադրել բրիտանացի ազնվականների տներում, որ կազմակերպում էր Ջարետը: Վերջինս կազմակերպել է նաև նրա քանդակների ու նկարների ցուցադրությունը, որին ներկա են եղել Ուելսի արքայազնն ու վարչապետ Գլադսթոնը: Լինելով Լոնդոնում` Սառան ավելացրել է կենդանիների իր անհատական հավաքածուն: Լոնդոնում նա ձեռք է բերել երեք շուն, մի թութակ և մի կապիկ: Մեկնելով Լիվերպուլ` նա այնտեղից բերել է մի վագրակատու, մի թութակ, մի գայլ, ինչպես նաև` նվեր է ստացել վեց քամելեոն, որոնք նա պահել է Չեսթեր Սքուերում վարձած իր տանն ու հետո իր հետ տարել Փարիզ{{Sfn|Skinner|1967|pages=130–133}}:
Վերադառնալով Փարիզ` նա մեծապես կտրվել է Պերինից ու Կոմդեի Ֆրանսեզի ղեկվարությունից: Վերջինս պնդում էր, որ դերասանուհին խաղա Էմիլ Օգերի նոր պիեսում, որը ինքը` Սառան, միջակություն էր համարում: Նա փորձում էր պիեսն առանց ոգևորության, հաճախ մոռանում էր տողերը, այդ պատճառով քննադատվում էր պիեսի հեղինակի կողմից: Քննադատությանը նա պատասխանել է` ասելով. «Ես գիտեմ, որ վատն եմ, բայց ոչ այնքան վատը, որքան ձեր տողերն են»: Ներկայացումը ձախողվում է: Սառան անմիջապես գրում է Պերինին. «Դու ինձ ստիպում ես խաղալ, երբ ես պատրաստ չեմ: Սա իմ առաջին և վերջին ձախողումն է Կոմեդիում»: Նա թատրոնից հեռանալու նամակ է գրում Պերինին, պատճենում դա և ուղարկում հիմնական օրաթերթերին: Պերինը մեղադրում է նրան պայմանագիրը չեղարկելու համար: Դատարանն ստիպում է դերասանուհուն 100.000 ֆրանկ վճարել, ինչպես նաև նա կորցնում է իր 43.000 ֆրանկ թոշակը{{Sfn|Tierchant|2009|page=144}}: Նա չի վճարում իր պարտքը մինչև 1900 թվականը: Այնուամենայնիվ, երբ Կոմեդի Ֆրանսեզ թատրոնը գրեթե ամբողջությամբ ավերվում է հրդեհից, նա թույլ է տալիս իր հին թատերախմբին օգտագործել իր անձնական թատրոնը{{Sfn|Skinner|1967|page=142}}:
 
==''Կամելիազարդ տիկին'' և առաջին ամերիկյան ուղևորություն (1880–1881)==
[[File:SarahBernhardt alsKameliendame1881.jpg|thumb|''[[Կամելիազարդ տիկինը]]'' (1881)]]
1880 թվականի ապրիլին, իմպրեսարիո Էդվարդ Ջարետը, Բեռնարի` Կոմեդի Ֆրանսեզ թատրոնից հեռանալու մասին իմանալուն պես շտապում է Փարիզ և առաջարկում է նրան թատերական շրջագայություն անցկացնել [[Անգլիա]]յում, իսկ հետո` Միացյալ Նահանգներում: Նա կարող էր ընտրել իր խաղացանկն ու թատերակազմը: Նրան առաջարկվում էր 5.000 ֆրանկ յուրաքանչյուր ներկայացման համար, ինչպես նաև` հավելյալ 15.000 ֆրանկ, վճարվելու էին նրա բոլոր ծախսերը, իր անվամբ փոխանցվելու էր 100.000 ֆրանկ, այնքան գումար, որքան նա պարտք էր Կոմեդի Ֆրանսեզին: Դերասանուհին անմիջապես համաձայնում է{{Sfn|Tierchant|2009|pages=148-149}}:
Բեռնարն իր սեփական նախաձեռնությամբ նոր թատերախումբ է փորձում Théâtre de la Gaîté-Lyrique-ում` առաջին անգամ բեմադրելով [[Ալեքսանդր Դյումա]]յի ''[[Կամելիազարդ տիկինը]]'': Այս ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է 1852 թվականին, Էժեն Դոհեինի կողմից և շուտով դարձել է Սառայի ամենաշատ խաղացված ու ամենահայտնի դերը: Նա խաղացել է այդ դերն ավելի քան 1000 անգամ, մինչև իր կյանքի վերջն այն եղել է Բեռնարի ամենահաջողված դերերից մեկը: Հանդիսատեսը հաճախ արտասվել է նրա մահվան հայտնի տեսարանում, ներկայացման վերջում{{Sfn|Skinner|1967|pages=146–147}}:
[[Լոնդոն]]ում անգլիական գրաքննության պատճառով նա չի կարողացել խաղալ «Կամելիազարդ տիկինը», սակայն խաղացել է իր հաջողված դերերից ''Էրնանին'' և ''Ֆեդրան'', ինչպես նաև` նոր դերեր, ներառյալ` Էժեն Սքրայբի ''Ադրիենա Լեկուվրյով'' պիեսը, ինչպես նաև` «Ֆրու-ֆրու» կատակերգությունը, որոնք երկուսն էլ մեծ հաջողությամբ են ընդունվել Լոնդոնում{{Sfn|Tierchant|2009|page=150}}:
Նրա խաղացանկի ութ ներկայացումներից վեցի վերջում դերասանուհին մեռնում է դրամատիկ մահով: Երբ նա Լոնդոնից Փարիզ է վերդարձել, Կոմեդի Ֆրանսեզն առաջարկել է նրան հետ վերադառնալ, սակայն նա մերժել է հրավերը` բացատրելով, որ ինքն անհատապես ավելի շատ գումար է վաստակում: Դրա փոխարեն, Բեռնարը նոր ներկայացումներով ու նոր խմբով մեկնում է [[Բրյուսել]] և [[Կոպենհագեն]], հետո` հյուրախաղերով եղել է Ֆրանսիայի գավառական քաղաքներում{{Sfn|Skinner|1967|pages=142–145}}:
1880 թվականի հոկտեմբերի 15-ին Սառան իր թատերախմբով ուղևորվում է դեպի ԱՄՆ և Նյու Յորք է հասնում հոկտեմբերի 27-ին: Նոյեմբերի 8-ին նա ներկայացնում է Սքրայբի ''Ադրիենե Լեքուվր'' ներկայացումը Բութս թատրոնում: Այդ ներկայացման տոմսի արժեքն էր 40 դոլար, ինչը հսկայական գումար էր այդ ժամանակների համար: Հանդիսատեսից քչերն էին ֆրանսերեն հասկանում, սակայն դա անհրաժեշտ չէր. նրա ժեստերն ու ձայնը գրավել էին հանդիսատեսին, և նա օվացիաների է արժանանում: Դերասանուհին շնորհակալություն է հայտնում հանդիսատեսին առանց խոնարհվելու, ուղիղ կանգնած: Նյու Յորքում խաղացած ներկայացումից հետո նա մեծապես ընդունվում է թատերասեր հասարակության կողմից, սակայն լիովին արհամարհվում է Նյու Յորքի բարձր հասարակության կողմից, ով նրա անձնական կյանքը սկանդալային էր համարում{{Sfn|Skinner|1967|page=163}}:
Բեռնարն իր առաջին ամերիկյան շրջագայության ընթացքում խաղում է 157 ներկայացում 51 քաղաքներում<ref>{{IBDB name|9688|Sarah Bernhardt}}</ref>: Նա ճամփորդում էր հատուկ գնացքով, նրա հետ էին իր երկու աղախինները, երկու խոհարարները, երկու սպասավորները և նրա անձնական օգնական տիկին Գերարդը: Դերասանուհու հետ էր նաև դերասան Էդուարդ Անգելոն, ում Սառան ընտրել էր իրեն ուղեկցող և ըստ խոսակցությունների` սիրեկան այդ շրջագայության համար<ref>{{cite book |last=Silverthorne |first=Elizabeth |title=Sarah Bernhardt |series=Women in the Arts series |year=2003 |publisher=Chelsea House |location=Philadelphia |isbn=0-7910-7458-7 |pages=77–78}}</ref>{{Sfn|Skinner|1967|page=159}}:
Նյու Յորքից նա մեկնել է Մենլո Պարկ, որտեղ հանդիպել է [[Թոմաս Էդիսոն]]ին: Վերջինս ձայնագրել է մի փոքր հատված «''Ֆեդրայի''» նրա դերից{{Sfn|Tierchant|2009|page=166}}: ԱՄՆ-ից նա անցել է [[Կանադա]], եղել է [[Մոնրեալ]]ում ու [[Տորոնտո]]յում, հիմնականում խաղացել է ամեն երեկո և անմիջապես մեկնել է ներկայացումից հետո: Նա անհամար հարցազրույցներ է տվել մամուլին, իսկ [[Բոստոն]]ում լուսանկարվել է սատկած կետի ֆոնին: Նա քննադատվել է Մոնրեալի քահանայի կողմից, ինչը միայն ավելացրել է տոմսերի վաճառքը{{Sfn|Tierchant|2009|page=166}}:
Նա խաղացել է ''Ֆեդրան'' վեց անգամ, իսկ «Կամելիազարդ տիկինը»` 65 անգամ: 1881 թվականի մայիսի 3-ին նա իր հրաժեշտի «Կամելիազարդ տիկին»-ն է խաղում Նյու Յորքում: Իր ամբողջ կյանքի ընթացքում դերասանուհին նախընտրել է դրամը կանխիկ ստանալ: Ֆրանսիա վերադառնալիս Բեռնարն իր հետ $194,000 արժողությամբ ոսկե մետաղադրամներ է բերել{{Sfn|Skinner|1967|pages=188–196}}: Իր ընկերներին պատմելով շրջագայության արդյունքների մասին` նա ասել է. «Ես օվկիանոսներ անցա` իմ արվեստի երազանքն ինձ հետ տանելով, և իմ ազգի հանճարը հաղթանակեց: Ես ֆրանսերեն բայը ցանեցի օտար գրականության սրտում, և դա այն է, ինչի համար ես ամենաշատն եմ հպարտ»{{Sfn|Tierchant|2009|page=174}}:
 
== Ծանոթագրություններ ==