«Արտակ Զեյնալյան»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
 
== Կենսագրություն ==
Ծնվել է [[1969]] թվականի [[սեպտեմբերի 9]]-ին [[Երևան]]ում, [[Հայկական ԽՍՀ]]<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
[[1990]]-[[1997]] թվականներին կամավոր մասնակցել է Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությանը՝ [[Նիկոլ-Դուման երկրապահ կամավորական ջոկատ]]ի կազմում,
[[1992]] թվականին վիրավորվել է՝ կորցրել է ոտքը<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
[[2001]] թվականին դարձել [[«Հանրապետություն» կուսակցություն|«Հանրապետություն» կուսակցության]] հիմնադիր անդամ, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ և կենտրոնական գրասենյակի աշխատակազմի ղեկավար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[1998]]-[[2001]] թվականներին աշխատել է [[ՀՀ առողջապահության նախարարություն]]ում՝ նախարարի տեղակալի պաշտոնում<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* 2000-2001 թվականներին ղեկավարել է «Ժողովրդագրական-Առողջապահական Հետազոտություն» ծրագիրը, որը իրականացվում էր ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ «MAKRO internacional inc.» կազմակերպության հետ համատեղ:
* 2001 թվականից «[[Տանիք (հասարակական կազմակերպություն)|Տանիք»]]» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ու «[[Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդ|Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի»]]» անդամ է:
* 2003 թվականից «[[Իրավաբաններն ընդդեմ խոշտանգման]]» իրավապաշտման հասարակական կազմակերպության անդամ է:
* 2004 թվականին [[ԱՄՆ Պետական դեպարտամենտ]]ի «Միջազգային այցելուների» ծրագրի շրջանակներում մասնակցել է ԱՄՆ Նախագահական ընտրարշավին:
* 2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատի Գիտավերլուծական կենտրոնի Սահմանադրական արդարադատության հարցերի հանձնաժողովի նախագահ:
* 2010 թվականին դասավանդում է՝ ՀՀ Փաստաբանների դպրոցում և ՀՀ Փաստաբանների պալատում:
* 2011 թվականին դարձել է «[[Իրավունքի գերակայություն]]» իրավապաշտման հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ:
* 2015 թվականին դարձել է մի շարք իրավապաշտպանների կողմից հիմնադրված «Արդարություն խմբի» անդամ:
* 2016 թվականից «Ադրբեջանի Հանրապետության կողմից ռազմական միջամտության հետևանքով Արցախի և Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանություն» ծրագրի համակարգող է<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
 
== Պարգևներ ==
* ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է [[Արիության մեդալ (Հայաստան)|«Արիության համար» մեդալի]]<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* Արժանացել է բազմաթիվ կառավարական, գերատեսչական, գերատեսչական-միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների տարբեր պարգևատրումների, պատվոգրերի, շնորհակալագրերի, այդ թվում`
* [[2011]] թվականին արժանացել է [[Ամալյա Կոստանյանի անվան մրցանակ]]ին` սկզբունքային ու խիզախ գործունեության և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրման համար:
* Տեղեկատվության ազատության մրցանակաբաշխության ժյուրիի կողմից ճանաչվել է 2006 թվականին տեղեկատվություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած քաղաքացի, իսկ 2013 թվականին տեղեկատվության ազատության խախտված իրավունքի համար ամենահամառ ու հետևողական պայքարող իրավապաշտպանը և արժանացել է Ոսկե բանալի մրցանակների<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[2009]] թվականին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը Արտակ Զեյնալյանին շնորհել է «Պալատի պատվավոր անդամի» կոչումը՝ իրավապաշտպան գործունեության բնագավառում մեծ վաստակի համար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
* [[2014]] թվականին արաժանացել է «2014 թվականի Համընհանուր իրավունքների մրցանակին»՝ Հայաստանում արևմտյան մի շարք երկրների դեսպանությունների և ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալից ջանքերի համար<ref name="ՀՀԱԺպաշտկայք" />:
 
{{Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարում}}
{{DEFAULTSORT:Զեյնալյան, Արտակ}}
[[Կատեգորիա:«Հանրապետություն» կուսակցության անդամներ]]
[[Կատեգորիա:ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավորներ]]
274 658

edits