«Արամեական գիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Առնվազն անհրաժեշտ է ռուսերեն բովանդակությունը դարձնել հայերեն. հոդվածը Հայերեն Վիքիպեդիայում է գտնվում:
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 14.
 
== Պատմություն ==
Արամյան մատենագրությունը նման է հունականին, որի նման զարգանալով փյունիկյան գրերից՝ ընկել է Արևելքի այբուբենների Արամյան ճյուղի հիմքում, այնպես, ինչպես հունարենն է ծառայել որպես Արևելքի այբուբենների հիմք։ Արամյան գիրը իր ձայնավորներով և {{lang-ru|}}Матрес лекционис-ով, ծնունդ է տվել այբուբեններ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Ասիայի ժողովուրդների այբուբենների, ներառյալ [[Արաբերեն|Արաբական]] և ժամանակակից [[Եբրայական այբուբեն]]ը, ինչպես նաև Հնդկաստանում կիրառվող տարբեր գրերի (Բրահմա և այնուհետև [[Դևանագարի]]) և նրանց ժառանգորդ-այբուբեններ Հարավ-Արևելյան և Կենտրոնական Ասիայում (այդ թվում [[Թայերեն]] և [[Մոնղոլերեն]] գրեր)։
 
Արամյան մատենագրության տարածումը պայմանավորված էր այն փաստով, որ Արամյան լեզուն և մատենագրությունը Մ.թ.ա. 8-րդ դարի վերջերից Մերձավոր Արևելքում լինելով հաղորդակցման և նամակագրության միջոց , [[Աքեմենյաններ]]ի տերության կողմից նոր տարածքների և ժողովուրդների նվաճման հետևանքով ստացավ [[Աքեմենյան պետություն|Պարսկական կայսրության]] դիվանագիտական լեզվի և մատենագրության կարգավիճակ։
Տող 22.
7-րդ դարում արաբական զավթումներից և խալիֆայության ստեղծումից հետո սիրիա-արամեական բարբառները դուրս մղվեցին գործածությունից և փոխարինվեցին արաբերենով։ Այդ գործընթացն ունեցավ տևական ընթացք և ավարտվեց մոտավորապես 15-րդ դարի վերջերին։ Արամերեն լեզվի հետնորդներ, բացի ասորական և մանդեյական բարբառներից, այսօր համարվում են Սիրիայի մի քանի գյուղերի (տես [[Մաալուլա]], [[Սայդնայա]], որտեղ ապրում են մի քանի հազար մարդ, որոնց մեծամասնությունը քրիստոնյա է) խոսակցական ձևերը։
 
[[Սիրիա]]-արամեական գրականությունը մեծածավալ է և հանդիսացել է հին աշխարհի պատմական, քաղաքական, մշակութային ու կրոնական զարգացման կարևորագույն միջոցը։ Միջնադարյան իսլամական մտքի փայլուն դարաշրջանը ծնունդ առավ առավելապես հույն հին փիլիսոփաների, հիմնականում [[Արիստոտել]]ի, սկզբում արամեերեն, իսկ այնուհետև նրանից արաբերեն կատարաված թարգմանությունների շնորհիվ։
 
== Այբուբեն ==