«Աստղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
 
== Աստղերի ծնունդն ու մահը ==
Աստղեր առաջանում են մշտապես՝ խոշոր միգամածություններում: Դրանք հիմնականում կազմված են ջրածնից ([[Ջրածին]]), [[հելիում]]ից և տիեզերական փոշուց, որոնց նախնական ջերմաստիճանը մոտ -263 °C է: Նաղասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և [[Փոշի|փոշու]] ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած [[ձգողության ուժ]]ն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո նրա ջերմաստիճանն ու ճնշումն այքնան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմների միավորումը: [[Սինթեզ]]ի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ հսկայական ամպում: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:
=== Տեսողական կրկնակի աստղեր ===
Տող 23.
Անզեն աչքով դիտելիս բոլոր աստղերը թվում են միևնույն գույնի՝ կապտասպիտակավուն: Բայց իրականում նրանք տարբեր գույներ ունեն, և գույնը կախված է աստղի ջերմաստիճանից:
 
Շատ բարձր ջերմաստիճան ունեցող աստղերը, որոնք կոչվում են ջերմ աստղեր, ունեն կապույտ գույն: Միջին ջերմաստիճանի աստղերը դեղնանարնջագույն են: Իսկ համեմատաբար ցածր ջերմաստիճան ունեցողները, որոնք կոչվում են նաև սառը աստղեր, ունեն կարմիր գույն:
 
Մեր Արեգակը միջին աստիճանի դեղին գույն աստղ է. երբ այն սպառի իր ջրածնային վառելիքի պաշարը, կանցնի ակտիվության վերջին փուլ, կվերածվի կարմիր աստղի և ի վերջո կհանգչի:
Տող 52.
 
== Գերնոր աստղ ==
Գերհսկա աստղերի մահը հաճախ ուղեկցվում է հսկայական պայթյունով և գերնոր աստղի բռնկմամբ: Վերջին 400 տարվա ընթացքում առաջին գերաստղի՝ SN 1987 A-ի բռնկումը տեղի է ունեցել [[1987]]թ-ին՝ [[Մագելանի մեծ ամպ համաստեղություն]]ում: Նրա արտակարգ պայծառ փայլատակումն ամբողջ 9 ամիս անզեն աչքով դիտվել է նաև Երկրից ([[Երկիր]]): Գերնոր աստղի պայթյունի հետևանքով նրա կենտրոնական մասը աներևակայելի սեղմվում, կոլապսվումև վերածվում է բաբախող կամ նեյտրոնային աստղի, իսկ արտաքին շերտի նյութը շպրտվում է տիեզերական տարածություն՝ առաջացնելով թելքավոր միգամածություն:
 
== Բաբախող կամ նեյտրոնային աստղ ==
Տող 81.
Հյուսիսային կիսագնդում կողմնորոշիչը Բևեռային աստղն է, որը Փոքր Արջի համաստեղության պոչի վերջին՝ ամենապայծառ աստղն է: Այն երկնակամարում միշտ հյուսիսային կողմում է: Եթե մարդ դեմքով կանգնի դեպի Բևեռային աստղը, ապա աջում կլինի արևելքը, ձախում՝ արևմուտքը, թիկունքում՝ հարավը:
 
Հարավային կիսագնդում կարելի է կողմնորոշվել Հարավային Խաչով. այն միշտ հարավային կողմում է: Եթե մարդ դեմքով կանգնի դեպի Հարավային Խաչը, ապա աջում կլինի արևմուտքը, ձախում՝ արևելքը, թիկունքում՝ հյուսիսը:
 
Աստղերի կողմնորոշիչ հատկությունից օգտվում են հիմնականում ծովագնացները:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աստղ» էջից