«Առաջին օգնություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 13.
* Անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման համար դիմել մոտակա [[հիվանդանոց]], [[պոլիկլինիկա]], բուժակամանկաբարձական կետ, [[դեղատուն]], քանի որ առաջին օգնությունը կարող է ցույց տալ այդ հիմնարկների ցանկացած աշխատող։
 
== Առաջին օգնության ընդհանուր քայլեր ==
Ցանկացած արտակարգ իրավիճակ ինքնին մեծ սթրես է: Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել և խուճապի չմատնվել: Արտակարգ իրավիճակի հետևանքով շատ հաճախ մարդիկ կորցնում են ինքնակառավարումը և կարող են դառնալ ոչ ադեկվատ: Սրա հետևանքով առաջին օգնություն ցուցաբերելիս կարող են լինել խանգարող հանգամանքներ, որոնք հաճախ լինում են գիտելիքների բացակայության, սխալ գործելու վախի, անվստահության, անորոշության, տուժածի վնասվածքի բնույթի և այլնի հետևանքով: Խանգարող հանգամանքները կարելի է վերացնել, եթե մարդը պատրաստված է և ունի համապատասխան գիտելիքներ: Ցանկացած արտակարգ իրավիճակներում պետք է ձեռնարկվեն որոշակի քայլեր, որոնք կնպաստեն տուժածի վիճակի բարելավմանը, կկանխեն հետագա վտանգները: Անկախ նրանից թե ինչ դեպք է պատահել, պետք է անել հետևյալ քայլերը՝
* Դեպքի վայրի զննում և անվտանգության ապահովում, որն իր մեջ ներառում է չորս հարցերի պատասխաններ՝ ի՞նչ է պատահել, ի՞նչ վտանգ կա, քանի՞ տուժած կա, ո՞վ կարող է օգնել: Շատ կարևոր է, որ դեպքի վայրի զննությունը և անվտանգության ապահովումը լինի լիարժեք ու եթե հնարավոր չէ ապահովել անվտանգությունը, ապա դեպքի վայրում գտնվող մարդկանց չթողնել որ մտնեն դեպքի վայր և անմիջապես ահազանգել մասնագետներին:
* Զննել տուժածին և ցուցաբերել համապատասխան օգնություն: Յուրաքանչյուր վնասվածքի կամ հիվանդագին վիճակի համար պետք է գործել ստեղծված իրավիճակին համապատասխան:
* Օգնել տուժածին, որ ընդունի հարմար դիրք: Սա ևս կախված է վնասվածքի բնույթից կամ հիվանդագին վիճակից:
Տող 21.
 
* Պահպանել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը: Ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում կարող է խանգարվել տուժածի մարմնի նորմալ ջերմաստիճանը: Անգամ ամռան շոգին, տուժածը իր ստացած վնասվածքի կամ հիվանդագին վիճակի հետևանքով կարող է մրսել, ցուրտ եղանակին կարող է քրտնել և ջերմաստիճանը բարձրանալ: Շատ հաճախ կարիք է լինում, որ տուժածին պաշտպանենք արևի անմիջական ճառագայթներից: Դրա համար պետք է հնարավորինս ապահովենք նրա մարմնի նորմալ ջերմաստիճանը:
* Վերահսկել տուժածի վիճակը: Պարբերաբար ստուգել տուժածի անոթազարկը, շնչառությունը և գիտակցությունը: Ուշադրություն դարձրեք նրա մաշկի գույնին: Սա կօգնի ձեզ, որ հասկանաք թե ինչ խնդիրներ են զարգանում տուժածի մոտ: Եթե տուժածն ունի վնասվածք կամ ինչ-որ հիվանդագին վիճակ և անոթազարկը հանգիստ ժամանակ 140 զարկից ավել կամ 50 զարկից պակաս է, ապա պետք է ենթադրեքլ որ նրա մոտ զարգանում է ներքին արյունահոսություն: Հաճախ տուժածի մոտ կարող են նկատվել գիտակցության խանգարումներ, ոչ ադեկվատ խոսք և վարք:
* Ահազանգ: Յուրաքանչյուր արտակարգ իրավիճակում պետք է իմանալ թե որ հեռախոսահամարով պետք է ահազանգել: Ահազանգ կատարելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի: Մի դեպքում դա պետք է արվի դեպքի վայրի զննումից անմիջապես հետո, երբ հնարավոր չէ ապահովել անվտանգությունը: Մեկ այլ դեպքում երբ վերջացրել է առաջին օգնության ցուցաբերումը: