«Առանց հանցանշանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 7.
Ըստ այս ֆիլմի սյուժեի՝ ոչ մի Շերլոկ Հոլմս էլ գոյություն չունի, իսկ հանցագործությունները բացահայտում է հենց Բժիշկ Վատսոնը: Շերլոկ Հոլմսի մասին պատմությունները նա գրում է, որպեսզի նրան ընդունեն համալսարան ուսուցանելու, համարելով, որ այնտեղ չեն ընդունի նրա դեդուկտիվ հոբբին: Վատսոնն այդպես էլ պաշտոն չի ստանում, բայց Հոլմսը դառնում է հանրաճանաչ, և Վատսոնին խնդրում են ներկայացնել հերոսին: Խուզարկուի դերի ներկայացման համար Բժիշկ Վատսոնը վարձում է դերասան Ռեջինալդ Քինքեյդին:
 
Հոլմսին և Վատսոնին հաջողվում է կանխել [[Բրիտանական թանգարան]]ի գողությունը: Հանցագործները հանձնված են բրիտանական ոստիկանությանը, իսկ Վատսոնն արդեն վաղուց հոգնել է դերասան-ալկոհոլիկ լինելուց, և նա դուրս է հանում Քինքեյդին: Շուտով նա նրան ետ է վերադարձնում, քանի որ Բրիտանիայի դրամ կտրելու հիմնարկը պատրաստ է Շերլոկ Հոլմսի հետ բացահայտել ևս մեկ խորհրդավոր քրեական գործ:
 
Անհայտացել էր [[տպարանական կլիշե|կլիշեն]], որով տպում էին 5 ֆունտանոց թղթադրամները: Սկանդալը սպառնում է տապալել երկրի տնտեսությունը: Վատսոնին հաջողվում է իմանալ, որ հանցագործության ետևում կանգնած է նրա հակառակորդը՝ պրոֆեսոր Մորիարտին: Մորիարտիի հետ փոխհրաձգության ժամանակ Վատսոնը մահանում է (այդպես են կարծում նրա ընկերները), և Հոլմսը ստիպված է լինում հետաքննությունը վերցնել իր ձեռքը: Պարզվում է, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և դերասանը կարող է գործը հասցնել իր հաջողակ ավարտին: