«Ապուշը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 5.
}}
 
'''«Ապուշը»''' ({{lang-ru|Идиот}}), ռուս գրող [[Ֆյոդոր Դոստոևսկի|Ֆյոդոր Դոստոևսկու]] վեպը։ Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում{{sfn|ПСС в 30-ти т.|1972—1990|loc=том 9|с=334}}։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն<ref>Ապուշը։ [Վեպ] / Ֆ.Մ. Դոստոևսկի; Թարգմ.՝ Ա.Ղ. Վարդապետյան; Խմբ.՝ Դ.Գ. Եսայան. - Երևան։ Հայաստան, 1965. - 850 էջ։</ref>։ Վեպի գաղափարն ծնվել է հեղինակի՝ արտասամանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է [[Գերմանիա|Գերմանիայում]]յում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է [[1867 թվական|1867 թվականի]]ի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է [[Իտալիա|Իտալիայում]]յում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել<ref>{{Cite web|url=http://www.fedordostoevsky.ru/works/lifetime/idiot/|title=Фёдор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Идиот|author=|work=|date=|publisher=}}</ref>։
 
Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից [[Ակիրա Կուրոսավա]]ն Դոստոևսկու «Ապուշը» վեպի հիման վրա նկարահանել է համանուն կինոնկարը (1951 թվական)։
Տող 11.
== Սյուժե ==
=== Առաջին մաս ===
Առաջին մասի գործողությունները տեղի են ունենում մեկ օրվա ընթացքում՝ նոյեմբերի 27-ին։ Քսանվեցամյա իշխան Լև Նիկոլաևիչ Միշկինը վերադառնում է Շվեյցարիայում գտնվող առողջարանից որտեղ անցկացրել է մի քանի տարի՝ բուժվելով [[էպիլեպսիա|էպիլեպսիայից]]։ յից։ Իշխանն անկեղծ ու անմեղ մարդ է, թեև լավ գլուխ է հանում մարդկային փոխհարաբերություններից։ Նա գնում է Ռուսաստանում իր միակ ազգականների՝ Եպանչինների ընտանիքի մոտ։ Գնացքում նա ծանոթանում է վաճառական Պարֆեն Ռոգոժինի և թոշակի անցած չինովնիկ Լեբեդևի հետ, որոնց ներկայացնում է իր պատմությունը։ Ի պատասխան նա իմանում է մանրամասներ Ռոգոժինի կյանքից, որը սիրահարված է Նաստասյա Ֆիլիպովնային՝ հարուստ կալվածատեր Աֆանասի Իվանովիչ Տոցկու նախկին սիրուհուն։
 
Եպանչինների տանը պարզվում է, որ Նաստասյա Ֆիլիպովնան այնտեղ շատ հայտնի է։ Ծրագրված է նրան ամուսնացել գեներալ Եպանչինի հովանավորյալ Գավրիլա Արդալիոնովիչ Իվոլգինի հետ, որ պարծենկոտ, բայց միջակ մարդ է։ Իշխան Միշկինը ծանոթանում է վեպի հիմնական հերոսների հետ, որոնք են Եպանչինների դուստրերը՝ Ալեքսանդրա, Ադելաիդան ու Ագլայան, որոնց վրա իշխանը լավ տպավորություն է թողնում, սակայն մնում է նրանց ծաղրալի ուշադրության առարկան, ինչպես նաև գեներալի կին Լիզավետա Պրոկոֆևնա Եպանչինան, որը մշտապես անհանգստության մեջ է այն պատճառով, որ ամուսինը շփվում է Նաստասյա Ֆիլիպովնայի հետ, որը վատ համբավ ունի, և Գանյա Իվոլգինը, որ շատ է տառապում Նաստասյա Ֆիլիպովնայի հետ իր սպասվող ամուսնության պատճառով, թեև հանուն փողի նա պատրաստ է ամեն ինչի և չի կարողանում վճռական քայլ կատարել Ագլայայի հետ հարաբերությունների հաստատման հարցում։ Իշխան Միշկինը գեներալի կնոջն ու դուստրերին բարեսրտորեն պատմում է, թե ինչ է իմացել Նաստասյա Ֆիլիպովնայի մասին Ռոգոժինից, ինչպես նաև պատմում է իր ծանոթի հուշերի ու զգացմունքների մասին, որը դատապարտվել էր մահապատժի, սակայն վերջին պահին նրան ներում է շնորհվել։
Տող 17.
Գեներալ Եպանչինն իշխանին առաջարկում է սենյակ վարձել Իվոլգինի տանը։ Այնտեղ իշխանը ծանոթանում է Գանյայի ընտանիքի հետ, ինչպես նաև առաջին անգամ հանդիպում է անսպասելի ժամանած Նաստասյա Ֆիլիպովնայի հետ։ Գանյայի ալկոհոլամոլ հոր՝ թոշակի անցած գեներալ Արդալիոն Ալեքսանդրովիչի հետ զայրացուցիչ տեսարանից հետո, որի պատճառով որդին շատ է ամաչում Նաստասյա Ֆիլիպովնայի հետևից Իվոլգինների է գալիս նաև Ռոգոժինը։ Վերջինս հայտնվում է աղմկաոտ խմբի հետ, որոնք նրա շուրջը հավաքվել էին միանգամայն պատահական կերպով, ինչպես հավաքվում են այն մարդկանց շուրջը, ովքեր կարողանում են փողը մսխել։ Սկանդալային բացատրության արդյունքում Ռոգոժինը Նաստասյա Ֆիլիպովնային խոստանում է, որ մինչ երեկո նրան կներկայացնի հարյուր հազար ռուբլի կանխիկ փող։
 
Նույն երեկոյան Միշկինը, կանխազգալով ինչ-որ վատ բան, շատ է ուզում գնալ Նաստասյա Ֆիլիպովնայի տուն և սկզբում հույսը դնում էր ավագ Իվոլգինի վրա, որը խոստանում է Միշկինին տանել այդ տուն, սակայն իրականում չգիտի, թե որտեղ է ապրում Նաստասյա Ֆիլիպովնան։ Հուսահատված իշխանին անսպասելիորեն օգնում է Գանյայի կրտսեր եղբայրը՝ նշան ցույց տալով Նաստասյա Ֆիլիպովնայի տան ճանապարհը։ Վերջինիս անվանակոչության օրն է,և հրավիրված են քիչ թվով հյուրեր։ Իբր թե այդ օրը պետք է ամեն ինչ վճռվի, և Նաստասյա Ֆիլիպովնան պետք է տա իր համաձայնությունը Գանյայի հետ ամուսնանալու վերաբերյալ։ Իշխանի անսպասելի հայտնվելը զարմացնում է բոլորին։ Հյուրերից մեկը՝ Ֆերդիշչենկոն, առաջարկում է զվարճանալու համար խաղալ մի խաղ․ ներկաներից յուրաքանչյուրը պատմում է իր ամենաստոր արարքի մաիսն։ Իրենց պատմություններն են ներկայացնում Ֆերդիշչենկոն ու Տոցկին։ Այդ պատմության ձևով Նաստասյա Ֆիլիպովնան հրաժարվում է ամուսնանալ Գանյայի հետ՝ նախապես խորհուրդ հարցնելով իշխան Միշկինից։ Անսպասելիորեն սենյակ է ներխուժում Ռոգոժինն իր խմբի հետ, և բերում խոստացած գումարը։ Նա Նաստասյա Ֆիլիպովնային առաջարկում է փողը՝ «իրենը» դառնալու խոստման դիմաց։
 
Իշխանը նույնպես զարմանքի տեղիք է տալիս՝ Նաստասյա Ֆիլիպովնային առաջարկելով ամուսնանալ իր հետ, իսկ վերջինս էլ հուսահատության պահին քիչ է մնում, որ տա իր համաձայնությունը։ Այդ ժամանակ պարզվում է, որ իշխանն ստանում է մեծ ժառանգություն։ Նաստասյա Ֆիլիպովնան Գանյային առաջարկում է վերցնել հարյուր հազարը և դրանք նետում է բուխարու մեջ․ «Միայն թե առանց ձեռնոցների, մերկ ձեռներով և թևքերդ վեր քշտիր ու փաթեթը դուրս կորզիր կրակից։ Դուրս քաշեցիր՝ քոնն է, ամբողջ հարյուր հազարը քոնն է։ Մի քիչ միայն մատիկներդ կայրես, բայց ախր հարյո՜ւր հազար է, մտածի՜ր։ Ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կրակից կորզես։ Իսկ ես մի քիչ կզմայլվեմ հոգուդ նայելով, թե ինչպես իմ փողերին տիրանալու համար կրակն ես նետվում»։ Լեբեդևը, Ֆերդիշչենկոն ու մյուսները Նաստասյա Ֆիլիպովնային խնդրում են իրենց թույլ տալ կրակից հանել փողը, սակայն նա մնում է անդրդվելի։ Իվոլգինը կորցնում է գիտակցությունը։ Նաստասյա Ֆիլիպովնան ունելիով հանում է գրեթե անվնաս փողի փաթեթն, այն դնում Իվոլգինի կողքին ու հեռանում Ռոգոժինի հետ։
Տող 39.
Եպանչինների հետ հանդիպման իշխանը խոսում է իր ու իր հիվանդության մասին և այն մասին, որ իր վրա չի կարելի ծիծաղել։ Ագլայան պաշտպանում է նրան․ «Այստեղ բոլորը, բոլորը չարժեն ձեր ճկույթին, ոչ ձեր խելքին, ոչ սրտին։ Դուք բոլորից ազնիվ եք, բոլորից ազնվաբարո, բոլորից լավ, բոլորից բարի, բոլորից խելացի»։ Բոլորը ցնցված են։ Ագլայան շարունակում է․ «Ես ոչ մի դեպքում չեմ ամուսնանա ձեզ հետ։ Իմացեք, որ ոչ մի դեպքում և երբե՛ք։ Իմացե՜ք այդ։ Մի՞թե կարելի է ձեզ նման ծիծաղելիի հետ ամուսնանալ։ Դուք հիմա հայելու մեջ նայեցեք ձեզ, ի՜նչ տեսք ունեք հիմա։ Ինչո՞ւ, ինչո՞ւ են նրանք ինձ ձեռ առնում, թե ես կամուսնանամ ձեզ հետ։ Դուք պետք է որ իմանաք այդ։ Դուք էլ դավադրության մեջ եք նրանց հետ»։ Իշխանն արդարանում է, թե ինքը չի էլ մտածում այդ մասին։ Ի պատասխան Ագլայան սկսում է անզուսպ ծիծաղել։
 
Ավելի ուշ Միշկինը, Ռադոմսկին ու Եպանչինների ընտանիքը կայարանում հանդիպում են Նաստասյա Ֆիլիպովնային։ Նա բարձրաձայն հայտնում է Ռադոմսկուն, որ նրա հորեղբայր Կապիտոն Ալեքսեիչն [[ինքնասպանություն|ինքնասպան]] է եղել պետական գումար վատնելու համար։ Պորուչիկ Մոլովցովը՝ Ռադոմսկու ընկերը, Նաստասյա Ֆիլիպովնային կոչում է «անպատկառ», և վերջինս ճիպոտով խփում է նրա դեմքին։ Սպան նետվում է դեպի Նաստասյա Ֆիլիպովնան, սակայն Միշկինը պաշտպանում է նրան։ Ռոգոժինը տանում է Նաստասյա Ֆիլիպովնային։
 
Ագլայան երկտող է ուղարկում Միշկինին՝ հանդիպում նշանակելով այգում գտնվող նստարանի մոտ։ Միշկինն անհանգիստ է․ նա չի կարողանում հավատալ, որ իրեն կարող են սիրել։
Տող 56.
Եպանչիններն այնուամենայնիվ հետաքրքրվում են իշխանի առողջությամբ։ Վերա Լեբեդևայի միջոցով Ագլայան իշխանին պատվիրում է չհեռանալ տնից։ Իպոլիտն իշխանին ասում է, որ այդ օրն ինքը խոսել է Ագլայայի հետ, որ պայնամանավորվեն Նաստասյա Ֆիլիպովնայի հետ հանդիպման վերաբերյալ, որ պետք է կայանա նույն օրը։ Իշխանը հասկանում է, որ Ագլայան ցանկանում էր, որ ինքը մնա տանը, որպեսզի նա գա իր հետևից։ Այդպես էլ լինում է, և վեպի գլխավոր հերոսները հանդիպում են։
 
Զրույցի ընթացքում Նաստասյա Ֆիլիպովնան իշխանին հրամայում է որոշել, թե ում հետ է նա գնալու։ Իշխանը ոչինչ չի հասնակում, և դիմում է Ագլայային և հարցնում՝ ցույց տալով Նաստասյա Ֆիլիպովնային․ «Մի՞թե դա հնարավոր է։ Ախր նա․․․ այնքան դժբախտ է»։ Դրանից հետո Ագլայան չի դիմանում ու փախչում է, իշխանը գնում է նրա հետևից, սակայն Նաստասյա Ֆիլիպովնան բռնում է նրա ձեռքն ու ուշագնաց լինում։ Իշխանը մնում է նրա հետ։
 
Սկսվում է իշխանի ու Նաստասյա Ֆիլիպովնայի հարսանիքի նախապատրաստությունը։ Եպանչինները հեռանում են Պավլովսկից։ Գալիս է բժիշկը, որպեսզի զննի Իպոլիտին, ինչպես նաև իշխանին։ Ռադոմսկին ցանկանում է վերլուծել տեղի ունեցածը և որոշել իշխանի մոտիվներն այս կամ այն արարքների ու զգացմունքների հարցում։ Իշխանը համոզված է, որ ինքը մեղավոր է։
Տող 90.
== Էկրանավորումներ ==
[[Պատկեր:DostojevskiFlorence.jpg|thumb|200px|Հուշատախտակ Ֆլորենցիայում, որի վրա նշված է, որ այդտեղ Ֆ․ Դոստոևսկին գրել է «Ապուշը» վեպը]]
* «[[Ապուշը (ֆիլմ, 1910)|Ապուշը»]]» – Պյոտր Չարդինինի ֆիլմը (Ռուսաստան, 1910)
* «[[Ապուշը (ֆիլմ, 1919)|Ապուշը»]]» − Սալվատորե Ավերսանոյի ֆիլմը (Իտալիա, 1919)
* «Ապուշ իշխանը» − Էուջենիո Պերեգոյի ֆիլմը (Իտալիա, 1920)
* «Անհավատարիմ հոգիներ» − Կարլ Ֆրյոլիխի ֆիլմը (Գերմանիա, 1921)
* «[[Ապուշը (ֆիլմ, 1946)|Ապուշը»]]» / L'Idiot − Ժորժ Լամպենի ֆիլմը (Ֆրանսիա, 1946), գլխավոր դերում՝ [[Ժերար Ֆիլիպ]])
* «[[Ապուշը (ֆիլմ, 1951)|Ապուշը»]]» − [[Ակիրա Կուրոսավա]]յի ֆիլմը (Ճապոնիա, 1951)
* «[[Ապուշը (ֆիլմ, 1958)|Ապուշը»]]» − [[Իվան Պիրև|Իվան Պիրևի]]ի ֆիլմը (ԽՍՀՄ, 1958)
* «[[Ապուշը (հեռուստասերիալ, 1966)|Ապուշը»]]» − Ալան Բրիջեսի հեռուստասերիալը (Մեծ Բրիտանիա, 1966)
* «[[Ապուշը (ֆիլմ, 1968)|Ապուշը»]]» (ТВ) / L'idiot − Անդրե Բարսակի ֆիլմը (Ֆրանսիա, 1968)
* «[[Ապուշը (ֆիլմ, 1979)|Ապուշը»]]» − Ալեքսանդրա Ռեմիզովայի ֆիլմը (ԽՍՀՄ, [[Ե․ Վախթանգովի անվան թատրոն]], 1979)
* «Խենթ սեր» − [[Անջեյ Ժուլավսկի|Անջեյ Ժուլավսկու]] ֆիլմը (Ֆրանսիա, 1985)
* «[[Ապուշը (հեռուստասերիալ, 1991)|Ապուշը»]]» − Մանի Կաուլի հեռուստասերիալը (Հնդկաստան, 1991)
* «Նաստասյա» − [[Անջեյ Վայդա|Անջեյ Վայդայի]]յի ֆիլմը (Լեհաստան, 1994)
* «Ապուշի վերադարձը» − Սաշա Գեդեոնի ֆիլմը (Գերմանիա, Չեխիա, 1999)
* «Դաուն Հաուս» − Ռոման Կաչանովի ֆիլմը (Ռուսաստան, 2001)
* «[[Ապուշը (հեռուստասերիալ)|Ապուշը»]]» − Վլադիմիր Բորտկոյի հեռուստասերիալը (Ռուսաստան, 2003)
* «[[Ապուշը (ֆիլմ, 2008)|Ապուշը»]]» − Պիեռ Լենի ֆիլմը (Ֆրանսիա, 2008)
* [[2010 թվական]]ի օգոստոսին էստոնացի ռեժիսոր Ռայներ Սարնետն սկսել է նկարահանել «[[Ապուշը (ֆիլմ, 2010)|Ապուշը»]]» ֆիլմը Ֆեոդոր Դոստոևսկու համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է [[2011 թվական]]ի հոկտեմբերի 12-ին<ref>[http://novosti.err.ee/index.php?26211602 В Эстонии снимают «Идиота» Достоевского] // Novosti ERR, 06.08.2010</ref>։
 
== Թատերական բեմադրություններ ==
* 1957 – [[Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն|Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն]], բեմական կոմպոզիցիան և բեմադրությունը՝ [[Գեորգի Տովստոնոգով]]ի, ռեժիսոր՝ Ռոզա Սիրոտա, նկարիչ՝ Մ․ Լիխնիցկայա, կոմպոզիտոր՝ [[Իսահակ Շվարց]], դիրիժոր՝ Ն․ Լյուբարսկի, դերերը կատարել են․ ''իշխան Միշկին'' – [[Ինոկենտի Սմոկտունովսկի]], հետագայում՝ Իգոր Օզերով, ''Ռոգոժին'' – Եվգենի Լեբեդև, ''Նաստասյա Ֆիլիպովնա'' – Նինա Օլխինա,
* 1958 – [[Ե․ Վախթանգովի անվան թատրոն]], բեմադրությունը՝ Ալեքսանդրա Ռեմիզովայի, դերերը կատարել են․ ''իշխան Միշկին'' – Նիկոլայ Գրիցենկո, ''Ռոգոժին'' – Միխայիլ Ուլյանով, ''Նաստասյա Ֆիլիպովնա'' – Յուլյա Բորիսովա, ''Ագլայա'' – Լյուդմիլա Ցելիկովսկայա,
* Սանկտ Պետերբուրգի «Мастерская» թատրոն, բեմադրվել է Գրիգորի Կոզլովի կողմից «Ապուշը։ Վերադարձ» խորագրով<ref>[http://www.vteatrekozlov.net/%D1%81%D0%BF%D0%B5%D0%BA%D1%82%D0%B0%D0%BA%D0%BB%D0%B8/%D0%B8%D0%B4%D0%B8%D0%BE%D1%82-%D0%B2%D0%BE%D0%B7%D0%B2%D1%80%D0%B0%D1%89%D0%B5%D0%BD%D0%B8%D0%B5/ Спектакль Идиот. Возвращение - Ф.М. Достоевский - театр «Мастерская» под руководством Григория Козлова | Санкт-Петербург<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>։ 2010 թվականին Միշկինի բոլոր երեք դերակատարներ արժանացել են Վ․ Ստրժելչիկի անվան դերասանական անկախ մրցանակի,
Տող 127.
== Փաստեր ==
* Ֆլորենցիայում՝ Պալացցո պիտտիի դիմաց գտնվող տներից մեկի պատին ամրացված է հուշատախտակ առ այն, որ այդտեղ Ֆեոդոր Դոստոևսկին գրել է «Ապուշը» վեպը։
* [[2002 թվական|2002 թվականին]]ին «Ապուշը» վեպն ընդգրկվել է Գրքի նորվեգական ակումբի և Ալֆրեդ Նոբելի անվան նորվեգական ինստիտուտի կողմից կազմված «[[Բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերը|Բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի»]]» ցանկում։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապուշը» էջից