«Անրի Վիյոտան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
== Կենսագրություն ==
 
Վիյոտանի հայրը եղել է սիրողական մակարդակի ջութակահար և [[Կիթառ|կիթառիկիթառ]]ի վարպետ: Տղայի մեջ երաժշտական ընդունակություններ նկատելով` սկսել է սովորեցնել նրան նվագել [[ջութակ]]: Արդեն չորս տարեկանում տղան մասնակցում էր տնային համերգներին: Մի փոքր ուշ գրել է իր առաջին ստեղծագործությունը` «Աքաղաղի երգը»: Անրիի հայրը, հասկանալով, որ իր գիտելիքները բավարար չեն, սկսեց փնտրել իր տղայի համար պրոֆեսիոնալ ուսուցիչներ: Մ. Ժենենի շնորհիվ տղան շարունակեց սովորել Լ. Ժ. Լեկլու-Դեժոնկայի մոտ, ով պրոֆեսիոնալ ջութակահար էր Վերվյեից: [[1827]] թվականի [[Ապրիլի 18|ապրիլի 18-ին]] Անրին նեկայացավ Վերվեյում` «Վոկալ և գործիքային մեծ համերգին»: Դրան հաջորդեցին շրջագայությունները [[Բելգիա|Բելգիայի]]յի և [[Հոլանդիա|Հոլանդիայի]]յի քաղաքներով: Պատանի երաժիշտը դեպի իրեն հրավիրեց հայտնի ջութակահար [[Շառլ Բերիո|Շառլ Բերիոյի]]յի ուշադրությունը, ով տղայի համար ձեռք բերեց [[Նիդերլանդներ|Նիդերլանդների]]ի թագավորի կրթաթոշակ և վերցրեց իր հետ [[Բրյուսել]], իսկ ավելի ուշ` [[Փարիզ]]: Վիյոտանի առաջին համերգը Փարիզում տեղի ունեցավ [[1829]] թվականին:
 
[[1833]] թվականին Վիյոտանը սկսում է իր շրջագայությունները` արդեն իսկ սկզբում արժանանալով հիացական արձագանքների: [[Ռոբերտ Շուման|Ռոբերտ Շումանը]]ը նրա մասին գրում է. «Երբ խոսում ես Վիյոտանի մասին, ակամա մտածում ես Պագանինիի մասին: Առաջին նոտայից մինչև վերջինը թվում է, թե մենք կանգնած ենք կախարդված շրջանի մեջ, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ:»<ref>[https://books.google.am/books?id=yVTo_GHbihoC&pg=PA108&lpg=PA108 Peter F. Ostwald. Schumann: The Inner Voices of a Musical Genius] — UPNE, 1987. — P. 108. {{ref-en}}</ref>: Որոշ ժամանմակ ապրելով Վենայում` նա երաժշտության տեսության դասեր է առնում Սիմոն Զեխտերայից, իսկ [[1835]] թվականին վերադառնում է Փարիզ, որտեղ կատարելագործվում է որպես կոմպոզիտոր Անտոնին Ռեյխայի մոտ: Պատանի Վիյոտանին Ռեյխան բնութագրում է այսպես. «Անրի Վիյոտան որդին, որպես ջութակահար, արդեն տիրապետում է գերազանց տաղանդի, նաև շնորհված է երաժշտական ստեղծագործական հոյակապ տվյալներով, որոնց երևան գալու համար անհրաժեշտ է միայն ժամանակ և համապատասխան օգնություն, և այդ տվյալներով հետագայում նա հայտնի կդարձնի իր երկիրը:»: Այդ ժամանակին են վերաբերում Վիյոտանի առաջին խոշոր ստեղծագործությունները` fis-moll կոնցերտը` հրատարակված որպես №2, և E-dur` հայտնի որպես Առաջին կոնցերտ, ինչպես նաև ֆանտազիաները, հատկապես Ֆանտազիա-կապրիսը և «Հիշողություններ [[Ռուսաստան|Ռուսաստանից]]ից» ֆանտազիան: Որոծ ստեղծագործություններ գվել են համահեղինակ թավջութակահար, Վիյոտանի հայրենակից և ընկեր Ֆրանսուա Սերվեի հետ:
 
[[1844]] թվականին Վիյոտանը ամուսնանում Վենացի դաշնակահար Ժոզեֆինա Էդերի հետ: Հետագայում նա միշտ ուղեկցել է ամուսնուն համերգային ճանապարհորդությունների ժամանակ և հաճախ ներկայացել է որպես նրա կոնցերտմայստեր: Հաջորդ տարում Անրի Վիյոտանը Ֆրանսուա Ֆետիսի, Շառլ Խանսենսի և իր ուսուցիչ Շառլ Բերիոյի հետ ընդունվում է Բելգիայի գիտությունների թագավորական ակադեմիայի արվեստի բաժին` որպես պատվավոր անդամներ:
 
[[1846]] թվականից ապրել և աշխատել է [[Սանկտ Պետերբուրգ|Սանկտ-Պետերբուրգում]], որտեղ դասավանդում էր և զբաղեցնում էր Իշխանական թատրոնի սոլիստի պաշտոնը: Ռուսաստանում աշխատելով յոթ տարի, հորինելով մի շարք երգեր և գրելով Չորրորդ կոնցերտը` Վիյոտանը վերադառնում է Փարիզ և շարունակում ակտիվ համերգային գործունեությունը: Ջութակահարի մեծ թվով համերգային շրջագայություններ անցակցվեցին ոչ միայն [[Եվրոպա|Եվրոպայում]]յում, այլ նաև [[Թուրքիա|Թուրքիայում]]յում և [[Ամերիկա|Ամերիկայում]]յում:
 
[[1866]] թվականին Վիյոտանը զրկվում է հորից, իսկ [[1868]] թվականին նաև կնոջից: Ապրումները և հոգնեցուցիչ շրջագայությունները ազդեցություն են թողնում Վիյոտանի առողջության վրա: Նա որոշում է կրճատել համերգային գործունեությունը և զբաղվել մանկավարժությամբ: [[1871]] թվականին Վիյոտանը պրոֆեսորի պաշտոն է ստանում Բրյուսելի կոնսերվատորիայում: Իր աշակերտների մեջ ամենահայտնին դառնում է բելգիացի ջութակահար, խմբավար և կոմպոզիտոր Էժեն Իզաին: [[1873]] թվականին ինսուլտի, և դրա հետևանքով մարմնի ձախակողմյան մասի կաթվածահարության պատճառով նա ստիպված է լինում լքել իր պաշտոնը: Մասամբ վերականգնելով առողջությունը` Վիյոտանը, ամեն դեպքում, հրաժարվում է համերգային ջութակահարի կարիերան շարունակելուց, զբաղվում է կոմպոզիացիայով և երբեմն դասավանդելով: [[1878]] թվականին ջութակահարը բնակություն է հաստատում [[Ալժիր|Ալժիրում]]ում, որտեղ և մահանում է երեք տարի անց` հերթական ինսուլտից:
 
Վիյոտանը եղել է ռոմանտիկ ուղղության խոշորագույն ջութակահարներից մեկը։ Նրա երկերին բնորոշ են փայլուն վիրտուոզային ֆակտուրան, դեկորատիվ, գունեղ գրելաձևը։ Գործիքային կոնցերտի ժանրի զարգացմանը նշանակալից ազդեցություն են գործել Վիյոտանի ջութակի 7 կոնցերտները։