«Անահիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 5452715 խմբագրումը, որի հեղինակն է՝ 217.76.10.30 (քննարկում) մասնակիցը
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 19.
Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է Պարսկական Աքեմենյան ժամանակներից և սերտորեն կապված է եղել մայր ծնողի հանդեպ հարգանքին։ Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին։ Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն։ Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի։ Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է [[Բարձր Հայք]]ի [[Եկեղյաց գավառ]]ի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահիտական։ Մ.թ.ա. 34 թ․-ին [[Հռոմեական կայսրություն|հռոմեացի]] զորավար [[Մարկոս Անտոնիոս]]ն պարթևական արշավանքի ժամանակ թալանել է տաճարի հարստությունը։ Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ։ Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է։ Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները։
 
Անահիտը Արամազդի և Վահագնի հետ հայկական դիցարանում կազմում էր մեհենային երրորդություն։<ref name="a"/>
 
«Անահիտ» անձնանունը մեծ տարածում ունի հայ աղջիկների ու կանանց շրջանում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անահիտ» էջից