«Այսպես խոսեց Զրադաշտը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 6.
Գիրքը բաղկացած է չորս մասից։ Առաջինը լույս է տեսել 1883 թվականին, երկրորդը և երրորդը՝ 1884 թվականին, չորրորդը՝ 1885 թվականին, իբրև մասնավոր հրատարակություն։ 1886 թվականին Նիցշեն գիրքը հրատարակել է երեք մասերով։ Այս հիմն-արձակ գործը արտաբերվում է երևակայական մի հերոսի բերանով, որը պարսիկ մարգարե Զրադաշտի անունն է կրում։
 
== Ներածություն ==
Տասը տարի լեռներում իբրև մենակյաց ապրելուց հետո Զրադաշտը որոշում է իր իմաստնությունը կիսել մարդկանց հետ։ Նա ''Չալպուտուր կով'' կոչվող ինչ-որ քաղաքի շուկայի հրապարակում քարոզում է [[գերմարդ]]ուն, սակայն իր ունկնդիրների կողմից արժանանում է ծաղրանքի։ Նա թողնում է ամեն ինչ և սկսում է որոնել իր համախոհներին։
 
Առաջին մասը Զրադաշտի հռչակավոր ճառերն են, որոնցում սկզբունքային ''Վասն երեք կերպարանափոխությունների'' գլխում Նիցշեն այլաբանորեն նկարագրում է գիտակցության երեք փուլերը։ Ըստ այդմ ընթերցողին մեկնաբանելու են առաջարկվում երեք պատկեր-փոխաբերություններ.
* ուղտի պատկեր (խորհրդանշում է գիտակցության ընդունող-հնազանդ վիճակը, որում այն զուրկ է ինքնուրույնությունից)
* առյուծի պատկեր (գիտակցությունը հոշոտում է ամեն ճշմարտություն, վազ է տալիս ազատության մեջ, սակայն նորերը ստեղծել դեռ չի կարող)
* մանկան պատկեր (սրան հատուկ է այն նախասկզբնական անմեղությունը, ինչը նոր արժեքների արարման նախապայմանն է)
 
{{քաղվածք|«Անմեղություն է մանուկը և մոռացում, նոր սկիզբ, խաղ, ինքնագլոր անիվ, մի առաջին շարժում, մի սրբազան Այո-ասել։ Այո, արարումի խաղի համար, իմ եղբայրներ, հարկավոր է մի սրբազան Այո-ասել, իր կամքն է կամենում այժմ ոգին, իր աշխարհն է շահում աշխարհակորույսը այդ»|}}
 
== Սյուժե ==