«Ամարնա արխիվ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ (Բոտ: կոսմետիկ փոփոխություններ)
[[Պատկեր:Amarna Akkadian letter.png|thumb|200px|Ամարնայի կավե արձանարգրություններից մեկը]]
'''Ամարնա արխիվ''', Թել-Էլ-Ամարնա արխիվ (Ամարնա եգիպտական գրեր)՝ նամակների հավաքածու է կավե տախտակների վրա գրված, հիմնականում դիվանագիտական բնույթի, որոնք գրվել են [[Հին Եգիպտոս|Հին Եգիպտոսի]]ի կառավարության և նրա Արևելյան Միջերկրածովային ներկայացուցիչների ([[Քանան]] և [[Ամուրրու)]] միջև, ինչպես նաև տարածաշրջանի մյուս հզոր տերությունների ([[Բաբելոն]]իա, [[Խեթական]], [[Միտաննի]], [[Ասորեստան]]) արքաների հետ, նամակագրությունը գրվել է նաև [[Նոր Թագավորության]] ժամանակաշրջանում: Եգիպտական նամակագրության նմուշները հայտնաբերվել է Ամարնայում, որը (հնագույն [[Ախեթաթոն]]ի ժամանակակից անվանումն է, [[Վերին Եգիպտոս]]ի փարավոն [[Էխնաթոն]]ի հիմնադրած մայրաքաղաքը)։ Ամարնայի գրերը անսովոր է եգիպտագիտության համար, քանի որ այդ գրերի մեջ գերիշխում է [[աքքադ]]ական [[սեպագրեր]]ը, որն ավելի բնորոշ է [[Հին Մեսոպոտամիա]]յի համար, այլ ոչ թե [[Հին Եգիպտոս]]ի համար։ Ներկայումս հայտնի են 382 արձանագրություն`նամակագրություն տեսքով:
 
== Բացահայտման պատմությունը ==
Ամարնայի արձանագրությունները հիմնականում գրված են [[աքքադերեն]], որը ծառայել է Նոր Թագավորության ժամանակ որպես Մերձավոր Արևելքում միջազգային հաղորդակցման լեզու: Արխիվը հայտնաբերվել է [[1886]] թվականին տեղի բնակիչների կողմից, երբ եգիպտական Ամարնացի գյուղացի մի կին գտել է այրված կավից բազմաթիվ արձանագրությամբ տախտակներ։ Գտածոները գաղտնի տարվել և վաճառվել են անտիկվարներ գնողներին։ Հայտնագործողը արձանագրությունը կոտրել և բաժանել է մի քանի մասերի, որոնք էլ առաջարկել է հնագիտական իրեր գնողներին։ Նրանք բավականին թերահավատ են վերաբերվել և նամակների համար շատ ցածր գին են առաջարկել: Առևտրականներից միայն մեկն է հասկացել, որ կավե կտորները ծածկված են ինչ որ գրերով, և սկսում է նրանց ներկայացնել [[Եվրոպա|Եվրոպական]] կան տարբեր թանգարանների։ Սակայն գիտնականները, որոնք արևելյան կեղծիքներից շատ են հիասթափած եղել, անվստահությամբ են արձագանքել Ամարնայի արձանագրություններին: Միայն [[Բեռլինի եգիպտական թանգարան]]ի աշխատակիցները ոչ միայն ապացուցեցին կավե բեկորների իսկությունը, այլև որոշեցին գնել բոլոր արձանագրությունները, որոնք այդ ժամանակ հայտնվել էին աշխարհի տարբեր մասերում: Առաջին հնագետը, ով Եգիտպական գրերի գտնվելու վայրում համակարգային ուսումնասիրություններ է սկսել եղել է [[Վիլյամ Ֆլինդերս Պիտրի]]ն [[1891-1892 |1891-1892]] թվականներին։ Նրա ղեկավարությամբ հայնաբերվել է 21 նամակագրության հատվածներ։ Էմիլ Շասսինան, որը ղեկավարել է [[Կահիրե]]ում ֆրանսիական արևելագիտության հնագիտության ինստիտուտը, [[1903]] թվականին հայտնաբերել է ևս երկու արձանագրություններ։ Նորվեգացի ասիագետի Իորգեն Կնուդտիզոնի Ամարական գրերի երկհատորյակի հրատարակությունից հետո (1907 և 1915 թվականներ), հայտնաբերվել են ևս 24 արձանագրություններ։
 
== Միջին Արևելքը Ամարնայի դարաշրջանում ==
[[Պատկեր:Amarnamap.png|thumb|300px|Արևելյան Միջերկրականի քարտեզը [[Էլ–Ամառնա|Ամարնայի]] շրջանում (մ․թ.ա XIV դար): Եգիպտոսի տարածքը շրջապատված է կանաչ, Միտանին՝ կարմիր, Խեթականը՝ — դեղին (նրանց կողմից նվաճված տարածքները նշվում են նույն գույնի մուգ շրջանագծերով)]]
 
Ամարնայում գտնված նամակագրությունը վերաբերում է եգիպտական XVIII դինաստիայի փարավոններ [[Ամենհոտեպ III]] և Ամենհոտեպ IV ([[Էխնաթոն]]) կառավարման շրջանին։ Այն ներառում է պետական բնույթի գրառումներ՝ փարավոնի նամակագրություն է Արևելյան Միջերկրականի ենթակաների հետ, որոնք Եգիպտոսին են միավորվել [[Թութմոս III]] փարավոնի ժամանակ, և ինքնիշխան օտարերկրյա միապետների հետ։ Ամարնայի ժամանակաշրջանում Եգիպտոսը Մերձավոր Արևելքում չորս [[Հեգեմոնիա|հեգեմոններից]] (գերիշխանություններից) մեկն էր, Խեթական, Միտանի-Խուրիական և Բաբելոնիա-Կասիտական թագավորությունների հետ միասին։ Այս համաշխարհային համակարգի շրջակայքում են եղել [[Էլամ]]ը, Միկենյան և Արևմտյան Անատոլիայի երկրները, մինոսյան Կրետեն և Ալաշիան (Կիպրոս) նույնպես մասնակցել են նամակագրությանը։ Աստիճանաբար իր ազդեցությունը ուժեղացնում էր Ասորեստանը, որը դեռևս կախվածություն ուներ միտանցիներից և բաբելոնցիներից։ Ամենհոտեպ III և Էխնաթոնը նախընտրել են հարևանների հետ նվերներով փոխանակվել և իրենք պատերազմ չեն սկսել։ Օրինակ՝ միտանիի արքա [[Տուշրատտա]]ն դիմել է Ամենհոտեպ III, խնդրելով նրան ոսկի ուղարկել, քանի որ «իմ եղբոր մոտ Եգիպտոսում ոսկին ինչպես ավազ է» (և որպես փրկագին իր հերթին փարավոնին կնության է տվել Տուշարատտի դստերը Տադու-Խեպուին): Երբ Ամենհոտեպ III ծանր հիվանդանում է Տուշրատտը իր եգիպտական «եղբոր» բուժման համար ուղարկում է [[Նինվե]]ի [[Իշտար]] աստվածուհու կուռքը, որն այն ժամանակ նրանից կախվածություն ուներ։ Եգիպտական փարավոնի վասալները հաճախ են նրան գրել, իրենց նամակներում մեղադրելով այլ տեղերի իշխանություններին եգիպտական պետության դեմ անօրինականությունների մեջ, հույս ունենալով ստանալու նրանց հողերը։ Այսպիսով, Ամուրրուի իշխանամոլ ղեկավար Աբդի-Աշիրտան և նրա թագաժառանգ Ազիրուն խեթերի հետ համաձայնության գալով հարձակվել են Եգիտական ենթակայության քաղաքի վրա։ Նրա զոհերից մեկը, [[Բիբլոս]]ի Ռիբ-Ադդին օգնություն է խնդրել Էխնաթոնից։ Եգիպտական իշխանությունները պասիվություն են ցուցաբերել և չեն օգնել հավատարիմ վասալ Ռիբ-Աբդդին (որն Ազիրուի կապերի շնորհիվ եգիտական արքունիքի իր հովանավորի՝ «Հյուսիսային երկրների ղեկավարի» Դուդուի), որի պատճառով Էխնաթոնը կորցնում է խեթերով բնակեցված իր հյուսիսային շրջանները։ Ամարնայի արձանագրություններում առաջին անգամ հիշատակվում է [[խապիրու]]ն։
 
== Գտնվելու վայրը ==
Ամարնայի արխիվների նյութերը հայտնաբերվել են տեղացիների կողմից, ի սկզբանե չեն պահպանվել Եգիպտոսում և տարվել են արտերկրյա հնաոճ իրերի շուկա։ Այդ պատճառով նրանցից շատերը ցրված են տարբեր թանգարաններում Կահիրեում, Եվրոպայում և [[ԱՄՆ]]-ում։
 
* 202 կամ 203 հատվածներ  — [[Բեռլինի Առաջավոր Ասյիայի թանգարան|Բեռլինի Առաջավոր Ասիայի թանգարանթանգարանում]]ում
* 49 կամ 50 — [[Կահիրեի եգիպտական թանգարան]]ում
* 7 — [[Լուվր]]ում
274 658

edits