«Անօդաչու թռչող սարք»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
[[1899]] թվականին [[Մեդիսոն Սքուեր Գարդեն]] ցուցահանդեսի ժամանակ ինժեներ և հայտնագործող [[Նիկոլա Տեսլա]]ն ցուցադրել է փոքր ռադիոկառավարվող նավ։ Չնայած, որ հասարակությունը առաջին հերթին հետաքրքրվեց այդ հայտնագործությամբ ռազմական նպատակներով, Տեսլան պնդում էր, որ հեռակառավարումը կարող է ունենալ ավելի լայն կիրառություն (հայտնագործողի կողմից ստացել է «հեռաավտոմատացում» անվանումը)<ref>{{cite news|last=Turi|first=Jon|title=Tesla's toy boat: A drone before its time|url=https://www.engadget.com/2014/01/19/nikola-teslas-remote-control-boat/|accessdate=2016-11-12|agency=Engadget.com|date=19.01.2014}}</ref>։
 
=== Առաջին համաշխարհային պատերազմ ===
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ մասնակից երկրները ակտիվ փորձարկումներ էին անում անօդաչու ավիացիայի վրա։ [[1914]] թվականի [[նոյեմբեր]]ին [[Գերմանիա]]յի ռազմական նախարարությունը Տրանսպորտային տեխնոլոգիաների կոմիտեին ({{lang-de|Verkehrstechnische Prüfungs-Kommission}}) հանձնարարել է մշակել հեռակարարվարման համակարգ, որը հնարավոր կլիներ տեղադրել ինչպես նավերի, այնպես էլ [[ինքնաթիռ]]ների վրա։ Նախագիծը գլխավորեց [[Ենայի համալսարան]]ի պրոֆեսոր [[Մաքս Վիեն]]ը, իսկ տեխնոլոգիաների հիմնական մատակարարն էր դարձել «[[Siemens & Halske]]» ընկերությունը։ Ավելի քիչ, քան մեկ տարվա փորձարկումների ընթացքում Վիենին հաջողվել է մշակել տեխնոլոգիա, որը պիտանի էր նավատորմում գործնական օգտագործման համար, սակայն բավականին վստահելի չէր [[ռադիոէլեկտրոնային պայքար|ռադիոէլեկտրոնային հակազդեցության]] պայմաններում, ինչպես նաև բավականին հստակ չէր օդային հարվածներ իրականացնելու համար։ «Siemens & Halske» ընկերությունը շարունակեց ավիացիոն փորձարկումները և [[1915]]-[[1918]] թվականներին արտադրել է ավելի քան 100 միավոր էլեկտրալարերով հեռակառավարվող անօդաչու թռչող սարքեր, որոնք օդ էին բարձրացվում ինչպես ցամաքից, այնպես էլ դիրիժաբլերից, և կարող էին կրել մինչև 1000 կգ տորպեդային կամ ռմբային բեռնվածություն։ Ավելի ուշ «Siemens & Halske» ընկերության հայտնագործումները կիրառվել են «[[Mannesmann-MULAG]]» ընկերության կողմից «Չղջիկ» ({{lang-de|Fledermaus}})<ref>{{публикация|статья|автор=Gunther Sollinger|заглавие=The Development of Unmanned Aerial Vehicles in Germany (1914 – 1918)|издание=Scientific Journal of Riga Technical University|год=2010|номер=16}} — [https://ortus.rtu.lv/science/en/publications/8968/fulltext копия] на сайте [[Рижский технический университет|RTU]]</ref> ռադիոկառավարվող ռմբակոծչի նախագծում։ Այս բազմակի օգտագործման ԱԹՍ-ն ուներ մինչև 200 կմ գործողության շառավիղ և կարող էր կրել մինչև 150 կգ բեռնվածություն։ Թռիչքի կառավարումը և ռումբերի նետումը իրականացվում էր ցամաքից և անօդաչու սարքը կարող էր վերադարձվել նույն կետը, որտեղից իրականացվել է թռիչքը, այնուհետև վայրէջք կատարել [[պարաշյուտ]]ի օգնությամբ։
 
== Ռազմական ԱԹՍ-ների հակազդեցության միջոցներ ==
3142

edits