«Ալեքսեյ Ֆեդորչենկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ալեքսեյ Ֆեդորչենկոն ծնվել է 1966 թվականին Օրենբուրգի մարզի Սոլ-Իլեցկ քաղաքում: 1967 թվականից բնակվում է [[Եկատերինբուրգ]] քաղաքում (նախկինում՝ Սվերդլովսկ): 1988 թվականին ավարտել է [[Ուրալի պետական տեխնիկական համալսարան]]ի տնտեսա-ճարտարագիտական ֆակուլտետը, 2000 թվականին՝ [[Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ]]ի սցենարական ֆակուլտետը (Վալենտին Չերնիխի, Լ. Կոժինովի և Յու. Ռոգոզինի արվեստանոց): 1988-1990 թվականներին եղել է «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորում գործարանի տնտեսագետ-ինժեները, 1990-2005 թվականներին՝ Սվերդլովսկի կինստուդիայի տնտեսագետ, փոխտնօրեն, պրոդյուսեր, ռեժիսոր, 2005 թվականից՝ «Փետրվարի 29» կինոընկերության պրոդյուսեր և ռեժիսոր:
 
Պարգևատրվել է «Տիեզերագնացության համար մատուցած ծառայությունների» մեդալով:
Տող 16.
* 2010 թ. - Լուռ հոգիներ
* 2012 թ. - 4-րդ չափում
* 2012 թ. - Մարգագետնային ծովի երկնային կանայք
* 2014 թ. - Հեղափոխության հրեշտակներ