«Ալեքսանդր Մելիքյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Միջնակարգ կրթությունն ստացել է [[Շուշիի ռեալական դպրոց]]ում: [[1898]] թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ: Մասնակցել է հեղափոխական ուսանողության հավաքույթներին ու ցույցերին, որի համար երկու անգամ (1899, 1900) հեռացվել է ինստիտուտից: [[1908]] թվականին ավարտել է ինստիտուտը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 1908-1915 թվականներին աշխատել է Երևանի Երևան քաղաքի ինքնավարությունում որպես նախագծող ու կառուցող ինժեներ, միաժամանակ դասավանդել օրիորդաց գիմնազիայում և սեմինարիայում, իսկ 1915 թվականից՝ նվիրվել ուսուցչական աշխատանքի: Մելիքյանը նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը (1908-1915)։
 
Նրա ջանքերով Հայաստանում հիմնվել է առաջին տեխնիկական մասնագիտական դպրոցը՝ ինդուստրիալ տեխնիկումը, որի տնօրենն է եղել տասը տարի: Դասավանդել է 1923 թվականին Երևանում բացված բանվորական ֆակուլտետում: Մինչև 1932 թվականը վարել է ծանր արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատի կադրերի բաժնի վարիչի տեղակալի և ուսումնական մասին վարիչի պաշտոնը՝ ղեկավարելով տեխնիկական կրթության կազմակերպման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործն ամբողջ հանրապետությունում: Դասավանդել է գյուղատնտեսական ինստիտուտում (1931-1933), [[Երևանի պետական համալսարան]]ում (1933-1961)։ 1936 թվականին նա նշանակվել է համալսարանի ուսումնագիտական մասին պրոռեկտորի տեղակալ, իսկ 1941-1961 թվականներին՝ պրոռեկտոր։ Հայկական ԽՍՀ IV գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով<ref>Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 405-406:</ref>: