«Ալեքսանդր Թաիրով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 10.
Ծնողների պահանջով 10 տարի իրավաբանություն է սովորել Կիևի և Պետերբուրգի համալսարաններում՝ ուսումը համատեղելով թատերական գործունեության հետ։ Որոշելով նվիրվել թատրոնին՝ վերցրել է Թաիրով ազգանունը («թաիր»՝ արաբերեն «արծիվ») և անցել [[լյութերականություն|լյութերականության]], որպեսզի չճնշվի նստակեցության սահմաններից։ Այդ ժամանակ էլ ամուսնացել է իր ազգականուհի Օլյայի հետ, որը Բեստուժևյան դասընթացների ֆիզմաթ բաժնի ուսանողուհի էր։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը՝ Մուրոչկան<ref name="Ионкис" />։
 
Թաիրովն առաջին անգամ բեմ է բարձրացել [[1904]] թվականի ամռանը՝ Ա․ Ն․ Լեպկովսկու ղեկավարած Դրամատիկական ընկերությունում և [[Անտոն Չեխով]]ի «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգի»]]» պիեսում խաղալով Պետյա Տրոֆիմովի դերը։ [[1905]] թվականին Կիևում խաղացել է Միխայիլ Բորոդայի թատերախմբում։
 
1906-1907 թվականներին Պետերբուրգում եղել է [[Վերա Կոմիսարժևսկայա]]յի թատրոնի դերասան։ Մինչև 1913 թվականը Թաիրովը խաղացել է [[Սանկտ Պետերբուրգ]]ի, [[Ռիգա]]յի, [[Ուլյանովսկ|ՍիմբիրսկՍիմբիրսկի]]ի թատրոններում, 3 տարի էլ Պ․ Պ․ Գայդեբուրովի շրջիկ թատրոնում, որտեղ սկսել է ռեժիսորական գործունեությունը՝ 1908 թվականին բեմադրելով «Համլետ» և «[[Քեռի Վանյա (պիես)|Քեռի Վանյա»]]» ներկայացումները։
 
1913 թվականին Թաիրովն ավարտել է [[Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան]]ի իրավաբանական ֆակուլտետը և ընդունվել Մոսկվայի փաստաբանների շարքը, ինչից շուտով հեռացել է, որպեսզի նույն թվականին ընդունվի Կ․ Ա․ Մարջանովի Ազատ թատրոն։ Այնտեղ բեմադրել է Հեզելթոն-Ֆյուրստի «Դեղին կոֆտա» ներկայացումը և [[Արթուր Շնիցլեր]]ի «Պիեռետայի ծածկոցը» մնջկատակը։
Տող 22.
<blockquote>«Մենք ուզում էինք մեր հանդիսատեսի համար մի փոքր կամերային լսարան ունենալ… Մենք ամենևին չենք ձգտել ոչ կամերային խաղացանկի, ոչ էլ կամերային մեթոդներով բեմադրությունների և կատարման, ընդհակառակը, իրենց բնույթով դրանք խորթ էին մեր ծրագրերին ու որոնումներին»,– գրել է Ալեքսանդր Թաիրովը<ref>[http://rusmilestones.ru/theme/show/?id=65222 Театр Таирова — 35-летний триумф]</ref>։</blockquote>
 
Թաիրովի ներկայացումների խաղացանկը հետևյալն է՝ Պ․ Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» (1915), Ա․ Շնիցլերի «Պիեռետայի ծածկոցը» (1916), Ի․ Աննենսկու «Ֆամիրա Կիֆարեդ» (1916) և [[Օսկար Ուայլդ]]ի «Սալոմե» (1917)։ «Սալոմե» ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել [[հոկտեմբերյան հեղափոխություն|հեղափոխական խռովություններիցխռովություններիցից]]ից 3 օր առաջ։
 
<blockquote>«Կարդացեք «Հազար ու մի գիշերը» և Գոֆմանի ֆանտաստիկ պատմությունները, թերթեք [[Ժյուլ Վեռն]]ի, [[Մայն Ռիդ]]ի, Ուելսի էջերը, և այդ ժամանակ, հնարավոր է, դուք որոշակի պատկերացում կստանաք այն մասին, թե ինչպես առաջացավ Կամերային թատրոնը․․․»<ref>[http://www.teatrpushkin.ru/info/?content=item&item=729 Камерный театр] — на сайте МДТ им. Пушкина</ref>։</blockquote>
Տող 33.
Թատրոնի համար մեծ հաղթանակ էր 1933 թվականին Վսևոլոդ Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» պիեսի բեմադրությունը (ռեժիսոր՝ Ա․ Թաիրով, նկարիչ՝ Վ․ Ֆ․ Ռինդին, Կոմիսսարի դերում՝ Ա, Կոոնեն)<ref>{{книга|автор = |часть = |заглавие =Очерки истории русского советского драматического театра |оригинал = |ссылка = |ответственный = |издание = |место =М. |издательство =изд. АН СССР |год =1960 |том = 2 |страницы = 281-286 |страниц =776 |серия = |isbn = |тираж =3 000 }}</ref>։
 
1930-ական թվականների կեսերին Թաիրովը հայտնվել է գաղափարական խոշոր վիճաբանության կենտրոնում։ 1936 թվականին նա բեմադրել է ծաղրերգական ֆարս-ներկայացում, որի հիմքում ընկած էր ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա գրված կոմպոզիտոր [[Ալեքսանդր Բորոդին]]ի «Հարուստները» օպերան։ [[Լիբրետո]]յի հեղինակն այդ ժամանակվա հայտնի բոլշևիկ բանաստեղծ [[Դեմյան Բեդնի]] էր։ Այդ լիբրետոյում, ինչպես բնորոշ է Դեմյան Բեդնու ոճին, ծաղրվում էին Հին Ռուսաստանի պատմության իրադարձությունները, գլխավորապես [[քրիստոնեության ընդունումը Ռուսաստանում]]։ Նոր ներկայացումն իշխանության կողմից անսպասելի քննադատության է ենթարկվել ռուսական պատմության դեպքերը խեղաթյուրելու համար։ Բեմադրությունն ընդունվել է որպես «գաղափարապես անգրագետ»։ «Правда» թերթն արձագանքել է ջախջախիչ հոդվածներով։ Այդ ներկայացման և Կամերային թատրոնի քննադատությունները սատարել են Թաիրովի բազմաթիվ կոլեգաներ՝ Մեյերհոլդը, Ստանիսլավսկին և այլք<ref>[http://www.hrono.ru/dokum/193_dok/19361116nkvd.php Справка секретно-политического отдела ГУГБ НКВД СССР «Об откликах литераторов и работников искусств на снятие с репертуара пьесы Д.Бедного „Богатыри“» 16.11.1936.]</ref>։ Որպես թատրոնի անհաջողություններ նշվել են նաև Չելյուսկինի արշավանքի մասնակից գրող Ս․ Սեմյոնովի «Չենք հանձնվի» (1935), [[Մաքսիմ Գորկի|Մ․ Գորկու]] «Արևի երեխաները» (1937) և «Մտորումներ բրիտանուհու մասին» (Յու․ Յանովսկու պիես, 1937) ներկայացումների քնադատությունները։ Թատրոնի ստեղծագործական միակ հաջողությունն այդ ընթացքում Գ․ Ֆլոբերի «Մադամ Բովարի» ներկայացման ճանաչումն էր, որտեղ Էմմի Բովարիի դերակատարն Ա․ Կոոնենն էր։
 
1937 թվականին հրաման է ընդունվել Թաիրովի և Ռեալիստական թատրոնները միավորել [[Նիկոլայ Օխլոպկով]]ի ղեկավարությամբ։ Սակայն 2 տարբեր ստեղծագործ թիմերի համատեղ աշխատանքը չի հաջողվել, և 1939 թվականին Օխլոպկովն իր թատերախմբով հեռացել է Կամերային թատրոնից։
Տող 48.
 
=== Դերասանական աշխատանքներ թատրոնում ===
* ''Պետյա Տրոֆիմով'' – «[[Բալենու այգին (պիես)|Բալենու այգին»]]»
* ''Լիզանդր'' – «[[Միջամառային գիշերվա երազ]]»
 
=== Ռեժիսորական աշխատանքեր ===
* [[Ուիլյամ Շեքսպիր]]ի «[[Համլետ (ողբերգություն)|Համլետ»]]» – Գայդեբուրովի շրջիկ թատրոն<ref>Դրամատիկ թատրոն՝ ստեղծված 1905 թվականին Սանկտ Պետերբուրգում Ն․ Ֆ․ Գայդեբուրովի և Ն․ Ֆ․ Սկարսկու կողմից, 1919-1928 թվականներին՝ Հանրամատչելի շրջիկ թատրոն։ [http://theater.pskov.org/about/books/book2/art51 Передвижной Театр П. Гайдебурова] – на сайте Псковского театра им. Пушкина</ref>
* [[Անթոն Չեխով]]ի «[[Քեռի Վանյա (պիես)|Քեռի Վանյա»]]» – Գայդեբուրովի շրջիկ թատրոն
* «Դեղին կոֆտա» – Մոսկվայի ազատ թատրոն
* «Պիեռետայի ծածկոցը» – Ազատ թատրոն
Տող 83.
* Մշակութային կապերի համամիութենական ընկերության թատերական բաժանմունքի փոխնախագահ (1944 թվականից)
 
== Պարգևներ և կոչումներ ==
* [[Լենինի շքանշան]] ([[1945]])
* ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ ([[դեկտեմբերի 29]], [[1924]])