«Բռնցքամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Բռնցքամարտ ՀոթՔաթ գործիքով
Տող 8.
== Առողջապահություն ==
Բոքսը նպաստում է [[Սիրտ-անոթային համակարգ|սիրտանոթային]] և [[Շնչառական համակարգ|շնչառության]] համակարգերի ֆունկցիաների կատարելագործմանը։
Բոքսի ժամանակ հնարավոր են ձեռքերի, դեմքի [[վնասվածք]]ներ։ Յուրահատուկ վնասվածք է [[նոկաուտ]]ը (գետնատապալ պարտություն), որի ժամանակ առաջանում է [[գլխապտույտ]], գիտակցության կարճատև կորուստ՝ [[ստորին ծնոտ]]ին, [[որովայն]]ի վերին հատվածին հատվածելուհարվածելու հետևանքով։ Նոկաուտի դեպքում մարտը դադարեցվում է, մարզիկին ցույց տրվում [[բժշկական օգնություն]]։ Նրան ազատում են (տարբեր ժամկետներով) մրցումներին մասնակցելուց (կախված վնասվածքի ծանրությունից)։
 
Մարտը վարելու կանոններին համապատասխան՝ դատավորը դադարեցնում է մարտը՝ հակառակորդներից մեկի բացահայտ գերազանցության դեպքում։ Վնասվածքների կանխարգելման նպատակով բռնցքամարտիկները մարզումներից և մրցումներից առաջ ձեռքի դաստակները փաթաթում են բինտով, բերանում դնում կաուչուկե ատամնապահունակ ([[կապպ]]), [[սեռական օրգաններ]]ը հարվածից պաշտպանելու համար կրում են հատուկ [[բանդաժ]]ներ, հագնում հատուկ պաշտպանական սաղավարտներ։ Գլխի հաճախ հանդիպող վնասվածքների հետևանքով բռնցքամարտիկները մշտապես գտնվում են բժշկական հսկողության տակ։ Բժշկական զննումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվում [[նյարդային համակարգ]]ի, [[Տեսողություն|տեսողության]] և [[լսողություն|լսողության]] օրգանների, ընդհանուր ֆիզիկական զարգացածության վիճակին։